Խոզլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Խնուսի գետի ձախակողմյան վտակներից մեկի աջ օժանդակի ափին, Սպիտակ կամ Դեղթափ կոչվող լեռան լանջերին։

Գյուղաքաղաք
Խոզլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԳըզ-Ալի, Խոզ Ալի, Խոզ Ալլի, Խոզլի, Կոզլի, Կոզլու, Քզլի, Քոզլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25600
Խոզլու (Աշխարհ)##
Խոզլու (Աշխարհ)

Եղել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ ավանդության հնում գյուղի մոտի անտառի վայրի խոզերը գալիս հավաքվում էին այսեղ, որից գյուղը ստացել է իր «Խոզ+լի» անվանումը։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղի հարավ-արևմտյան կողմում, լայանիստ բլրի վրա կար ընդարձակ ծառաստան։

Պատմություն

խմբագրել

Բնակիչները կոտորեվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին ուներ 200 տուն բնակիչ։ 1905 թվականին ուներ 84, իսկ 1909 թվականին՝ 125 տուն, որից 120-ը տունը՝ հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Խոզլուն ուներ քարակերտ եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 761

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 66