Լևոն Աբրահամյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Գագիկի Աբրահամյան (մայիսի 17, 1979(1979-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, պլաստիլինե տիկնիկների հեղինակ։

Լևոն Աբրահամյան
Ծնվել է1979 մայիսի 17
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1994 - 1996 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գրաֆիկայի բաժնում, 1996-2002 թվականներին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2004 թվականից նկարիչների «Իմիջ» ասոցիացիայի անդամ է, 2006 թվականից՝ Համաշխարհային տիկնիկային միության անդամ, 2009 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2018 թվականից՝ Հայաատանի նկարիչների միության փոխնախագահ[1]։

Մրցանակներ խմբագրել

  • 2011 թվականին «Ժամանակակից մանկական հեքիաթներ» գրքի նկարազարդման համար արժանացել է «Մանկական լավագույն գիրք» 1-ին մրցանակին
  • 2011 թվականին Մոսկվայում ԱՊՀ երկրների լավագույն մանկական գրքի նկարազարդում մրցանակ
  • 2010 թվականին Երիտասարդ արվեստագետների մրցույթ «Սուրբ Սարգիս», 1-ին մրցանակ
  • 2009 թվականին Երիտասարդ արվեստագետների մրցույթ «Սուրբ Սարգիս», 2-րդ մրցանակ

Գրքերի նկարազարդումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նկարիչ հեքիաթասած Լևոն Աբրահամյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել