Լևան Սոնգուլաշվիլի (վրաց.՝ ლევან სონღულაშვილი, օգոստոսի 17, 1991(1991-08-17), Թբիլիսի, Վրաստան), վրացի նկարիչ։ Հայտնի է իր գրաֆիկական աշխատանքներով ու նկարազարդումներով։ Վրացի առաջին նկարիչն է, որ Նյու Յորքի արվեստի ակադեմիայում նկարչության մագիստրոսի կոչում է ստացել։

Լևան Սոնգուլաշվիլի
Ծնվել էօգոստոսի 17, 1991(1991-08-17) (32 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ակադեմիա և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճկոնցեպտուալիզմ
ԹեմաներԿերպարվեստ
Կայքlevan.gallery

Կենսագրություն խմբագրել

Լևան Սոնգուլաշվիլին ծնվել է Թբիլիսիում 1991 թվականի օգոստոսի 17-ին։ Նկարել սկսել է երեք տարեկանից, դեռատի տարիքում մասնագիտական կրթություն ստացել հայրենի քաղաքում[1]։

2011 թվականին 19-ամյա նկարիչը տարածական արվեստի նախագծի շրջանակներում հրավիրվել է Գերմանիա, որտեղ նա իր գերմանացի գործընկերների հետ մասնակցել է պիեսի ձևավորմանը։ Արևմտյան մշակույթը, գերմանական փիլիսոփայությունը և հոգեվերլուծությունը իրենց ազդեցությունն են թողել երիտասարդ նկարչի աշխարհայացքի վրա, և Վրաստան վերադառնալուց հետո նա ստեղծագործական նոր փորձեր է կատարել, ինչը դարձել է նրա արվեստի նոր փուլի սկիզբ։ Դրանից հետո նկարիչն ունեցել է նշանակալից հաջողություններ[2][3]։

21 տարեկան հասակում Սոնգուլաշվիլին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան գրաֆիկական աշխատանքների ու փորագրության բակալավրի աստիճանով։ Նա շահել է մի քանի մրցանակներ ու կրթաթոշակ, դարձել է վրացի առաջին նկարիչը, որ ստացել է մագիստրոսի կոչում (M.F.A.)` գերազանցությամբ ավարտելով Նյու Յորքի գեղարվեստի ակադեմիան։ 2017 թվականին ԱՄՆ-ն Լևան Սոնգուլաշվիլուն պարգևել է «հանճարի մուտքի արտոնագիր», ինչը նրան հնարավորություն է ընձեռել մշտապես այցելել ԱՄՆ[2][4][5]։

Նկարիչը պարգևատրվել է ազգային ու միջազգային մրցանակներով` ներառյալ Նախագահի և Նյու Յորքի նահանգի ասամբլեայի մրցանակները[1][6][6][7][8][9]։ Մրցանակի արժանացած նրա նկարները համատեղում են ժամանակակից ինքնատիպ տեխնոլոգիաներն ու հին ավանդները։ Դրանք ցուցադրվել են հեղինակավոր պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում և թանգարաններում ողջ աշխարհում, այդ թվում` Սոթբիսում, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Սաատչի թանգարանում[10][11]։

Լևան Սոնգուլաշվիլի վրացի առաջին նկարիչն է, որի աշխատանքները տեղ են գտել Նյու Յորքի Բրուքլինի թանգարանի մշտական հավաքածուում[12][13][14][15][16]:

Սոնգուլաշվիլին 2017 թվականին համարվել է «Տարվա լավագույն կատարող» և ArtistADay Top 10 նկարիչների մրցանակաբաշխության ժամանակ գրավել առաջին տեղը` գլխավորելով ստեղծագործողների վերջնական ընտրությունը աշխարհի բոլոր կողմերից[17]։ Նա նաև գրում է հոգեբանական արձակ, բանաստեղծություններ, նվագում է դաշնամուր[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ჩვენი მწერლობა» («Chveni Mtserloba») — Georgian magazine, Levan Songulashvili, No. 11 (115)|author=Tekle Janelidze|2010
  2. 2,0 2,1 «Bio – Levan Songulashvili». levan.gallery. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  3. Картины именитого грузинского художника Сонгулашвили увидят в Берлине
  4. Молодой грузинский гений покажет свои мультимедийные работы в Тбилиси
  5. «Genius Visa». 2014 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  6. 6,0 6,1 Author, No. «Levan Songulashvili – Young Georgian discovery of world art». GeorgianJournal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  7. «Agenda.ge – Young Georgian painter features at Sotheby's art auction». agenda.ge. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «ქართველი მხატვარი ნიუ იორკში დააჯილდოვეს • artinfo.ge». 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  9. «ლევან სონღულაშვილი ნიუ-იორკის შტატის ასამბლეამ დააჯილდოვა». 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  10. «"I have very far-reaching goals" - Young Georgian Maestro sets about conquering the world with his brush». Georgian Journal. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Картина грузинского художника будет представлена на аукционе "Сотбис"
  12. Картины Левана Сонгулашвили теперь хранятся в Бруклинском музее
  13. Author, No. «Georgian artist's works join Picasso, Van Gogh at Brooklyn Museum». GeorgianJournal. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  14. «Brooklyn Museum». www.brooklynmuseum.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  15. «Iggy Pop's Life Drawing Class». 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին – via NYTimes.com.
  16. «Iggy Pop's Life Drawing Class - "Untitled (Standing pose)," Levan Songulashvili (Georgian, born 1991), from "Iggy Pop Life Class - The New York Times». Nyti.ms. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  17. Грузинский художник назван лучшим в США
  18. «Artistaday.com Top 10 Artists: '2017' edition». Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  19. «Levan Songulashvili named ArtistADay platform's Artist of the Year 2017». agenda.ge. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել