Լևան Ակին (դեկտեմբերի 14, 1979(1979-12-14)[1], Tumba, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3]), վրացական ծագմամբ շվեդ ռեժիսոր և սցենարիստ։

Լևան Ակին
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 14, 1979(1979-12-14)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Tumba, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն՝ Շվեդիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
IMDb։ID 2172605

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականներին Վրացական ԽՍՀ-ից Շվեդիա տեղափոխված վրացիների ընտանիքում[4]։ Ամեն տարի իր քրոջ հետ ամառային արձակուրդներին վերադառնալով Վրաստան[5]՝ սովորել է վրացական մշակույթն ու վրացերենը[6]։

Իր կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական շվեդական «Sveriges Television» հեռուստաընկերությունում։ 2007 թվականին աշխատել է «Studio 24»֊ում՝ Ռոյ Անդերսոնի «դու ապրում ես» ֆիլմի բեմադրության վրա։

2008 թվականին կայացել է նրա առաջին «Վերջին առարկաները» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7], 2007-2012 թվականներին եղել է մի քանի հեռուստասերիալների պրեմիերան, 2011 թվականին՝ «Կատինկաս Կալաս» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք նշում են նրանցից մեկի ծննդյան օրը։ Այդ ֆիլմի երեք դերասանները առաջադրվել են «L'Oreal Paris Rising Star» մրցանակի»[4], դերասանուհիներից մեկն էլ «Ոսկե բզեզ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում[5]։

2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակների» ժամանակ[8][9] տեղի ունեցել Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» երրորդ ֆիլմի պրեմիերան[6][10], որտեղ նա արժանացել է տասնհինգ րոպեանոց օվացիայի[11]։ Ֆիլմը պատմում է վրացի երիտասարդ պարուհի Մերաբեի մասին, ով սիրահարվում է իր խմբից մեկ այլ պարողի։ Ֆիլմը Վրաստանում բողոքի ակցիաներ է առաջացրել և միաժամանակ բազմաթիվ պարգևներ ստացել[12][13][14][15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Լիամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • 2011 — «Կատինկաս կալաս»
  • 2015 — «Շրջան»
  • 2019 — «Իսկ հետո մենք պարեցինք»

Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • 2008 — «Վերջին առարկաներ»

Հեռուստատեսային նախագծեր խմբագրել

  • 2007 — «Բջջային էպիզոդի լաբիրինթ»
  • 2008—2010 — «Երկրորդ պողոտա» (10 դրվագներ)
  • 2009 — «Կյանքը Ֆագերվիկում» (3 դրվագ)
  • 2011 — «1790 թվական» (3 դրվագ)
  • 2012 — «Իրական մարդիկ» (20 դրվագներ)

Ճանաչում խմբագրել

  • 2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
  • 2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար(պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
  • 2019 — «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաև Օդեսայի կինոփառատոնի «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար[16]։
  • 2019 — «Iris Prize» փառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակ «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար»[17][18]։
  • 2020 — Սանդենս կինոփառատոնի «Ուշադրության կենտրոնում» բաժնում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրություն[19]։
  • 2020 — «Ոսկե բզեզ» մրցանակ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում[20][21][22]։
  • 2020 — «Իսկ հետո մենք պարեցինք» — Լավագույն օտարալեզու ֆիլմի համար «Օսկար» մրցանակի հավակնորդը Շվեդիայից՝ մրցանակների հանձնման 92-րդ արարողության ժամանակ[23][24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Mattias Oscarsson (2019 թ․ մայիսի 16). «Levan Akin: Vi hade livvakter under inspelningen» (շվեդերեն). Sydsvenskan. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Als wir tanzten» (գերմաներեն). Queer Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 «Svenska skådespelartalanger nominerade till L'Oréal Paris Rising Star» (շվեդերեն). News Powered by Cision. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 Boyd Van Hoeij (2012 թ․ մայիսի 6). «Certain People». Variety.
  6. 6,0 6,1 «And Then We Danced». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 Eriksson, Karoline. «Filmfest med kulturhipsters – SvD» (շվեդերեն). Filmfest med kulturhipsters – SvD. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. Elsa Keslassy (2019 թ․ ապրիլի 4). «Cannes: «Deerskin» With Jean Dujardin to Open Directors' Fortnight». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  9. Melanie Goodfellow. «Cannes Directors' Fortnight unveils genre-heavy 2019 selection». ScreenDaily. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  10. «And Then We Danced». Metacritic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  11. George Fenwick (2020 թ․ մարտի 6). «And Then We Danced is putting a spotlight on homophobia in Georgia». Evening Standard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Police mobilized at Amirani Cinema». InterPressNews (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «Riot police mobilized at Amirani Cinema». InterPressNews (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. «Georgian March members trying to forcibly enter Amirani Cinema». InterPressNews (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. «Protesters clash with police officers at «Apollo» cinema in Batumi». InterPressNews (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Oleg Petrasiuk, Toma Istomina (2019 թ․ հուլիսի 22). «10th Odesa International Film Festival celebrates cinematography, announces winners». Kyiv Post. BusinessGroup, LLC. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  17. «Iris Prize». Twitter. 2019 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. «Iris Preview: And Then We Danced». Iris Prize (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «And Then We Danced». Sundance Institute (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. Tom Grater (2020 թ․ հունվարի 21). «Levan Akin's 'And Then We Danced' Triumphs At Sweden's Guldbagge Awards». MovieZine. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  21. «And Then We Danced». Guldbaggen (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. «And Then We Danced (2019)». Svensk Filmdatabas (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. Helena Lindblad (2019 թ․ օգոստոսի 28). «Oscarsbidraget And then we danced ligger helt rätt i tiden». Dagens Nyheter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  24. Ben Dalton (2019 թ․ օգոստոսի 28). «Sweden submits Cannes title «And Then We Danced» for international feature Oscar». ScreenDaily. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևան Ակին» հոդվածին։