Լուստենաու (գերմ.՝ Lustenau), տոնավաճառային քաղաք (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայում՝ Ֆորառլբերգ նահանգի Դոռնբիռն շրջանում։ Գտնվում է Ալպյան տարածաշրջանում, Հռենոս գետի ափին։ Զբաղեցնում է 22,55 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարևանությամբ գտնվող Շվեյցարիայի հետ կապված է չորս կամուրջներով։ Բնակչության թվաքանակը 2016 թվականին եղել է 22.510[2], 2019-ին՝ 23.314[3]:

Բնակավայր
Լուստենաու
գերմ.՝ Lustenau
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես22,26 կմ²
ԲԾՄ404 մետր
Բնակչություն23 579 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05577
Փոստային դասիչ6890 և 6893
Ավտոմոբիլային կոդDO
Պաշտոնական կայքlustenau.at(գերմ.)
Լուստենաու (Ավստրիա)##
Լուստենաու (Ավստրիա)

Պատմություն խմբագրել

Լուստենաու անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հանդիպում է կարոլինգյան արքա Կառլ III-ի (գերմ.՝ Karl der Dicke, ֆր.՝ Charles le Gros) "Lustenauua curti regali" (նշանակում է «Լուստենաուի արքունի դատարան») փաստաթղթում, որը թվագրված է 887 թվականի հունվարի 24-ով։ 1830 թվականից բնակավայրը Ավստրիայի մաս է կազմել։ Գերմանական ռայխի տիրապետության տարիներին նրա բազմաթիվ բնակիչներ աքսորվել են, ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկվել[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեռագործության, շյուղագործության, ժանեկագործության ավանդական արհեստներն ապահովել են Լուստենաուի տնտեսական բուռն աճն ու վերելքը[5]։

Պարբերական միջոցառումներ խմբագրել

Արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ "Szene Lustenau" երիտասարդական մշակութային ընկերակցությունը յուրաքանչյուր ամառ Հռենոսի ափին կազմակերպում է Szene Openair բացօթյա փառատոն, որը խոշորագույն փառատոնն է Արևմտյան Ավստրիայում։ Ելույթներ են ունենում ինչես տեղացի, այնպես էլ արտասահմանյան երկրներից հրավիրված արտիստներ, իսկ Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտայնի տարբեր ծայրերից եկած հանդիսատեսների թիվն անցնում է տասը հազարից։ Փառատոնի կազմակերպմանն աջակցում են 450-ից ավելի կամավորներ[6]։

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը անց է կացվում սբ. Պողոս-Պետրոսի ծխական տոնավաճառը՝ Kilbi-ն, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Ֆորառլբերգ երկրամասում։ Ծխական եկեղեցուն առընթեր հրապարակում բացվում ու գործում են շուրջ 160 շուկայական հարթակներ, որտեղ վաճառքի են հանվում ամենաբազմազան ապրանքներ։ Բացի այդ, քաղաքային հրապարակում գործարկվում է զվարճանքների ժամանակավոր զբոսայգի՝ ամերիկյան արագընթաց ոլորավայրէջքային գնացքներով (roller coasters, американские горки), կարուսելներով, խաղային հրաձգարաններով և այլն։ Տոնավաճառին նախորդող շաբաթ օրը կազմակերպվում է ճոխ, շքեղ երեկույթ՝ "Kilbifest"[7]:

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1869 - 2011 թթ.[8].

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
18693903—    
18804164+6.7%
18905054+21.4%
19005221+3.3%
19106221+19.2%
19238383+34.8%
19348365−0.2%
19398733+4.4%
195110 292+17.9%
196112 582+22.3%
197115 451+22.8%
198118 484+19.6%
199119 709+6.6%
200119 709+0.0%
201121 184+7.5%

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl-und-Komponenten-der BevölkerungsentwicklungStatistics Austria.
  2. Statistik Austria: Bevölkerung zu Jahresbeginn 2002-2017 nach Gemeinden (Gebietsstand 1. Januar 2017)
  3. http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=80303%7Ctítulo= Statistik Austria - Lustenau |autor=|data=|publicado=Site Oficial da Statistik Austria|acessodata=27 de março de 2020|ling=de}}
  4. Wolfgang Scheffknecht: 100 Jahre Marktgemeinde Lustenau. Lustenau 2003, 3-900954-06-2, p. 245–251
  5. Wolfgang Scheffknecht: 100 Jahre Marktgemeinde Lustenau. Lustenau 2003, 3-900954-06-2, p. 330–334
  6. Official Szene Openair Website
  7. Official Kilbi Website
  8. Gemeindedaten von Lustenau

Գրականություն խմբագրել

  • Alfred Bösch (Redaktion); Kulturreferat der Marktgemeinde Lustenau (Hrsg.): Lustenau und seine Geschichte Band 1–4, Kulturreferat der Marktgemeinde Lustenau, Lustenau 1988–1996.
    • Band 1.: Alfred Bösch: Lustenau und seine Schulen 1988.
    • Band 2.: Erich Schneider: Musik und Theater in Lustenau 1989, ISBN 3-900954-01-1.
    • Band 3.: Adolf Bösch: Unser Gemeindearchiv, Kirchengeschichte in Lustenau, die Flurnamen von Lustenau. 1992, ISBN 3-900954-02-X.
    • Band 4.: Adolf Bösch: Geschichten aus dem alten Lustenau 1996, ISBN 3-900954-04-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ լուստենաու Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիճամփորդն ունի Լուստենաուին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուստենաու» հոդվածին։