Լույսի մարտիկները (ֆիլմ)
«Լույսի մարտիկները» (անգլ.՝ Daybreakers), կինոֆանտաստիկա- հակաուտոպիա վամպիրների մասին, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի սկզբին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայում իսկ հունվարի 7-ին Ռուսաստանում։ Ֆիլմի ռեժիսորներն են՝ Փիթեր և Մայքլ Սպիրիգները (անգլ.՝ Peter and Michael Spierig): Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Իթան Հոուքը (անգլ.՝ Ethan Hawke), Ուիլեմ Դեֆոն (անգլ.՝ Willem Dafoe) և Սեմ Նիլը (անգլ.՝ Sam Neill):
Լույսի մարտիկները անգլ.՝ Daybreakers | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | Կինոֆանտաստիկա Հակաուտոպիա Սարսափ ֆիլմ Մարտաֆիլմ |
Թվական | 11 սեպտեմբերի 2009 թվական |
Պրեմիերա | ![]() ![]() |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Սպիրիգ Մայքլ Սպիրիգ |
Պրոդյուսեր | Փիթեր Բլոկ Քրիս Բրաուն Թոդ Ֆելմեն |
Սցենարի հեղինակ | Փիթեր Սպիրիգ Մայքլ Սպիրիգ |
Դերակատարներ | Իթան Հոուք Ուիլեմ Դեֆո Սեմ Նիլ |
Օպերատոր | Բեն Նոթ |
Երաժշտություն | Քրիստոֆեր Գորդոն |
Մոնտաժ | Matt Villa? |
Պատմվածքի վայր | ԱՄՆ |
Կինոընկերություն | Lionsgate |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 20 միլիոն $ |
Շահույթ | $50 011 441 |
IMDb | ID 0433362 |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
ՍյուժեԽմբագրել
2019 թվական։ Գլոբալ համաճարակից անցել է 10 տարի, որը մարդկանց մեծամասնությանը դարձրել է վամպիր։ Չվարակվածները կազմում են բնակչության թվի ընդամենը 5%-ը, որոնք այժմ համարվում են արյան աղբյուր վամպիրների համար և գտնվում են անհետանալու եզրին։ Խաղաղ ապագա չի սպասվում նաև արյունախումներին. արյան քանակի պակասի պատճառով, նրանք պետք է շտապ գտնեն արհեստական փոխարինող։ Գիտնական վապիրները ստիպված են շտապել, քանի որ արյան պաշարը կբավականացնի ընդամենը մեկ ամիս, քաղաքներում սով է, իսկ առանց արյան մնացած վամպիրներն արագ դեգրադացիայի են ենթարկվում։ Այդ ժամանակ անընդհատ որսում են մնացած մարդկանց։ Մարդիկ դեռ փնտրում են միջոցներ՝ վամպիրներին դիմակայելու համար։
Գիտնական- արյունաբան Էդվարդ Դալտոնը համակրում է մարդկանց և խմում է կենդանիների արյուն։ Վերադառնալով նոր արյան փոխարինողի չհաջողված փորձարկումից՝ նա հանդիպում է մարդկանց։ Էդվարդը իմանում է մարդկանց գաղտնի խմբի մասին, որոնց գլխավորում է հանկարծակի բուժված մի վամպիր՝ Լիոնել Կորմակ անունով, և Էլվիս կեղծանունով։ Դալտոնը անցկացնում է հաջողված փորձարկում՝ ընդօրինակելով այն պայմանները, որոնցով բուժվել էր Լիոնելը, և կրկին դառնում է մարդ։ Այդ ժամանակ մարդկանց պաշարները վերջանում են և սկսվում է վամպիրների դեգրադացիայի համաճարակ։
Գործընկեր գիտնականի հետ հանդիպման ժամանակ Էդվարդի ընկերուհուն առևանգում են։ Դալտոնը միանգամից գնում է իր տնօրենի՝ Չարլզ Բրոմլիի մոտ։ Նա կծում է նրան և դառնում է մարդ. փոխակերպված մարդկանց արյունը դառնում է պատվաստանյութ վամպիրների դեմ։ Էդվարդը Բրոմլիին ուղարկում է ուղիղ վամպիրների ճանկը՝ մահ։ Այժմ «հակահամաճարակը» գործարկվում է։ Էդվարդը, Օդրին և Լիոնելը հեռանում են քաղաքից։
ԴերերումԽմբագրել
- Իթան Հոուք — Էդվարդ Դալտոն
- Ուիլեմ Դեֆո — Լիոնել «Էլվիս» Կորմակ
- Իզաբել Լուկաս — Էլիսոն Բրոմլի
- Սեմ Նիլ — Չարլզ Բրոմլի
- Կլոդիա Կերվան — Օդրի Բենեթ
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Էդվարդ Դալտոնի դերի համար հարցազրույցին մասնակցել է 12 դերասան, նրանց թվում էին՝ Ջեյսոն Քոուպը, Քրիստոֆեր Էկկլսթոնը, ինչպես նաև Քրիստոֆ Վալցը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Обзор фильма «Воины света»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-11-ին։ Վերցված է 2017-04-12
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- daybreakersmovie.com фильма. պաշտոնական կայք
- «Լույսի մարտիկները (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Daybreakers(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
ԱրձագանքներԽմբագրել
- Обзор фильма «Воины света» Archived 2010-03-11 at the Wayback Machine.(ռուս.)
- Վլադիսլավ Նիկիտկին. Լույսի զինվորներ. Հակամթնշաղ(ռուս.)