Լուի Մարիես

ֆրանսիացի հայագետ, բանասեր

Լուի Մարիես (ֆր.՝ Louis Mariès, օգոստոսի 19, 1876(1876-08-19)[1], Փարիզ - նոյեմբերի 19, 1958(1958-11-19)[1]), ֆրանսիացի հայագետ, բանասեր։

Լուի Մարիես
Ծնվել էօգոստոսի 19, 1876(1876-08-19)[1]
Փարիզ
Մահացել էնոյեմբերի 19, 1958(1958-11-19)[1] (82 տարեկան)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհայագետ և բանասեր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն, լատիներեն, հայերեն, ռուսերեն, հին հունարեն, հունարեն և եբրայերեն

Կենսագրություն խմբագրել

Լուի Մարիեսը ծնվել է 1876 թվականի օգոստոսի 19-ին Փարիզում։ Եղել է Հիսուսյան ուխտի անդամ։ Տիրապետել է լատիներենին, հին և նոր հունարենին, եբրայերենին, ռուսերենին, հայերենին։ Աշակերտել է Անտուան Մեյեին, Ֆրեդերիկ Մակլերին։

Վենետիկի Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ (1934 թվականից)։ 1926 թվականին Փարիզի Կաթոլիկական ինստիտուտում բացել է դասական հայերենի ամբիոն, որը ղեկավարել է մինչև 1952 թվականը, 1928 թվականից միաժամանակ դասավանդել է Արևելյան կենդանի լեզուների ազգային դպրոցում։

«Ուսումնասիրություն Եզնիկի մոտ գոյություն ցույց տվող մի քանի անունների և բայերի մասին» (1928) աշխատության մեջ Լուի Մարսելը լուսաբանել է լեզվաբանական ու բանասիրական մի քանի խնդիրներ։ «Հայերենի ցոյական անցյալ կատարյալի և ստորադասականի կազմության մասին» (1931) ուսումնասիրության մեջ անդրադարձել է հայ-ի խոնարհման մի քանի հարցերի։ Թարգմանել և ծանոթագրել է Եզնիկ Կողբացու «Յաղագս Աստծոյ» («Եղծ աղանդոց») երկը, որը 1960 թվականին հրատարակել է Շառլ Մերսիեն։ Հայագիտական հոդվածներ է հրապարակել «Հանդէս ամսօրեայ», «Հանդէս հայագիտութեան» և ֆրանսիական մի շարք պարբերականներում։

Լուի Մարիեսը մահացել է 1958 թվականի նոյեմբերի 19-ին Շանտիյիում (Ֆրանսիա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։