Շառլ Մերսիե (ֆր.՝ Charles Mercier, 1904[1][2][3][…], Լիոն - ապրիլի 23, 1978(1978-04-23)[1] կամ 1978[4], Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։

Շառլ Մերսիե
ֆր.՝ Charles Mercier
Ծնվել է1904[1][2][3][…]
Լիոն
Մահացել էապրիլի 23, 1978(1978-04-23)[1] կամ 1978[4]
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա, Catholic theologian, արևելագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Գործունեության ոլորտարևելագիտություն[4], language education?[4], հայերեն[4], թարգմանություն[4] և translation into French?[4]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4] և հայերեն[4]

Աշակերտել է Լ․ Մարիեսին։ 1940-1941 թթ. դասավանդել է Հալեպի հայկական քոլեջում։ 1941 թ., վերադառնալով Փարիզ, շարունակել է հայերենի ու վրացերենի ուսումնասիրությունը։ 1946-1977 թթ. ընդմիջումներով վարել է Փարիզի Արևելյան հին լեզուների դպրոցի հայկական և վրացական ամբիոնները։ 1948 թ., իր ուսուցիչների հետ, ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել Ներսես Լամբրոնացու «Եկեղեցական ժողովո ճառք»-ը, 1953 թ.՝ «Իսահակի, Հակոբի և Մովսեսի օրհնությունների մեկնությունը» (հունական, հայկական և վրացական տեքստերը), 1960 թ.՝ Եզնիկ Կողբացու «Հաղագս Աստուծո» («Եղծ աղանդոց») երկը (քննական թարգմանություն, որի վրա Լ․ Մարիեսը աշխատել է մոտ 10 տարի)։ Լատիներեն է թարգմանել նաև Ս․ Եփրեմի հիմները («Հայերենում պահպանված Ս․ Եփրեմի հիմները», 1962), որոնց հունական բնագիրը չի պահպանվել։ Մերսիեն 1972 թ. այցելել է Հայաստան, 1974 թ.՝ Վրաստան։

Ծանոթագրություններ խմբագրել