Լուիս Մորգան Հենրի (Lewis-Henri Morgan, նոյեմբերի 21, 1818(1818-11-21)[1][2], Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1881(1881-12-17)[1][2][3], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան ազգագրագետ և հնագետ, նախնադարյան հասարակության պատմաբան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կրթությամբ՝ իրավաբան։

Լուիս Մորգան
Lewis Morgan
Ծնվել էնոյեմբերի 21, 1818(1818-11-21)[1][2]
Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 17, 1881(1881-12-17)[1][2][3] (63 տարեկան)
Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՄաունթ Հոուփ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, փաստաբան, հնագետ և գրող
Պաշտոն(ներ)Նյո Յորք նահանգի սենատի անդամ և Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերՅունիոն քոլեջ (1840)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ՀայրՋեդեդայա Մորգան[7]
ՄայրՀարիեթ Մորգան[7]
Ստորագրություն
Изображение автографа
 Lewis H. Morgan Վիքիպահեստում

Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի-իրոկեզների կենցաղով։ 1840 թվականին հիմնել է հնդկացիներին ուսումնասիրող և օգնող ընկերություն։ 1874 թվականին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մորգանի առաջին խոշոր աշխատությունը՝ «Իրոկեզների լիգան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հասարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մորգանը պաշտպանել և զարգացրել է մարդկության առաջընթացի և պատմական ուղու միասնության գաղափարները։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական-ընդհանրական գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհատականի զարգացման վերաբերյալ դրույթները։ Լուիս Մորգանը մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբարոսության դարաշրջանների, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարաշրջանների։ Մորգանի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտության առաջադեմ և հետադեմ հոսանքների միջև։ Ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մորգանի մի շարք մասնավոր դրույթներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախնադարյան հասարակության վերաբերյալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությունը, պահպանում է իր նշանակությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Морган Льюис Генри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Notable Names Database — 2002.
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մորգան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 48