Լուիզա Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուիզա Օնիկի Սամվելյան (օգոստոսի 11, 1926[1], Լիոն[1] - սեպտեմբերի 8, 1999, Երևան, Հայաստան), հայ թատերագետ, արվեստագիտության դոկտոր (1968), պրոֆեսոր (1972)։
Լուիզա Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1926[1] |
Ծննդավայր | Լիոն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1999 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[1] (1970) |
Մասնագիտություն | թատերագետ և դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի օգոստոսի 11-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1936 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1949-1970 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1950 թվականին ընդունվել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1961 թվականին «Շեքսպիրը հայ բեմում՝ նախասովետական շրջան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան, 1968 թվականին՝ «Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը» թեմայով դիսերտացիա և ստացել Արվեստագիտության դոկտորի աստիճան։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գեղագիտության և արվեստների պատմության, 1975-1978 թվականներին՝ Երևանի Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի, 1978-1982 թվականներին՝ Երևանի Պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչ։ Լուիզա Սամվելյանը հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը[2][3]։ Ռուսերեն լույս է տեսել Սամվելյանի «Վաղարշ Վաղարշյան» մենագրությունը (Մոսկվա, 1960):
Երկեր
խմբագրել- Շեքսպիրը հայ բեմում, նախասովետական շրջան։ Երևան, «Գիտելիք», 1959, 37 էջ։
- Ադամյանը և Շեքսպիրի կերպարները, Երևան, Հայպետհրատ, 1961, 246 էջ[4]։
- Լևոն Քալանթար, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1965, 249 էջ։
- Գուրգեն Ջանիբեկյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 377 էջ։
- Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը (նախասովետական շրջան), Երևան, «Հայաստան», 1974, 660 էջ[5]։
- Ժաննա Թովմասյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 101 էջ։
- Շեքսպիրի ժառանգորդները, Երևան, 1979:
- Կինը հայ բեմարվեստում, Երևան, «Գիտելիք», 1980, 42 էջ։
- Труд актёра․ В. Вагаршян, М․, 1960 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 161.
- ↑ «Լուիզա Սամվելյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ Սամվելյան, Լուիզա (1961). Ադամյանը և Շեքսպիրի կերպարները. Հայպետհրատ.
- ↑ Սամվելյան, Լուիզա (1974). Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը։ Նախասովետական շրջան. Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Սամվելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։ |