Լուիզա Լեոնարդ (անգլ.՝ Louise Leonard, հայտնի է նաև Ռեքսի Լեոնարդ, անգլ.՝ Wrexie Leonard, սեպտեմբերի 15, 1867(1867-09-15) - նոյեմբերի 9, 1937(1937-11-09)), ամերիկացի աստղագետ, առաջին կին պրոֆեսիոնալ աստղագետներից մեկը։ 1895—1916 թվականներին աշխատել է Լոուելի աստղադիտարանում, եղել է Պարսիվալ Լոուելի անձնական քարտուղարը և սիրուհին։

Լուիզա Լեոնարդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1867(1867-09-15)
Մահացել էնոյեմբերի 9, 1937(1937-11-09) (70 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և աստղագետ
Wrexie Leonard Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լուիզա Լեոնարդը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Թրոյ քաղաքում։ Նրա վաղ տարիներին կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ 1894 թվականին նա հաճախել է Լոուելի աստղադիտարան, իսկ հաջորդ թվականին Պարսիվալ Լոուելի բոստոնյան գրասենյակում եղել է նրա անձնական քարտուղարը։ Գրեթե անմիջապես նրան գրավել է Մարսի աստղագիտական կլիմայի հետազոտության համար դատարկ տեղի փնտրման աշխատանքը, Լոուելի հետ 1895 թվականին ճանապարհորդություն է կատարել Ֆրանսիայում և Ալժիրում, իսկ 1897 թվականին՝ Մեքսիկայում։ Նա զբաղվել է նաև աստղադիտակային հետազոտություններով, թեպետ կա վարկած, որ նրա լուսանկարում 24 դյույմանոց ռեֆրակտորը ցուցադրական է[1]։ Այնուամենայնիվ, նա ակտիվորեն զբաղվել է աստղագիտական դիտարկումներով, աստղադիտարանի արխիվում պահպանվել են նրա նկարազարդումները ոչ միայն Մարսի, այլև Յուպիտերի հետ Մերկուրիի. գրեթե մեկ դար առաջ այն բանից, երբ կանայք սկսել են ակտիվորեն աշխատել հետազոտական աստղագիտության մեջ: 1904 թվականին Լուիզա Լեոնարդն ընդունվել է Ֆրանսիական աստղագիտական ընկերության շարքերը։ Նրա ուրվանկարները հրապարակվել են «Popular Astronomy» (Vol. XV, No. 7, 1907) հանդեսում[2]։

Լուիզա Լեոնարդը Պարսիվալ Լոուելի հետ երկարատև սիրային կապի մեջ է եղել, Ֆլագստաֆի աստղադիտարանի սեփականատիրոջ կեցավայրում նա սեփական սենյակ է ունեցել։ Քարտուղարական պարտականությունները սահուն կերպով անցում են կատարել կենցաղայինի, մասնավորապես, նա ոչ միայն զբաղվել է թղթակցությամբ և դիտարկումների հաշվարկներով, այլ նաև սիգարներ էր պատվիրել, ինչպես նաև զբաղվել է այգեգործությամբ[3][4]։ Դե ֆակտո Լուիզան նրա կինն էր, սակայն եղբոր թոռան՝ Ուիլյամ Լոուել Փաթնեմի խոսքերով. «Լոուելի սոցիալական շրջանակում չեն ամուսնացել քարտուղարուհիների հետ»[5]։ 1908 թվականին Լոուելի և Կոնստանս Սևիջ Քեյթի ամուսնությունից հետո Ռեքսին պահպանել է նախկին կարգավիճակը, չեն ընդհատվել նաև Պարսիվալի հետ հարաբերությունները։ 1916 թվականի նոյեմբերի 12-ին Լոուելը հանկարծամահ է եղել ինսուլտից, որից հետո այրու պնդմամբ Լուիզա Լեոնարդն անմիջապես հեռացվել է և այլևս երբեք չի աշխատել աստղագիտության ոլորտում[2]։

Լուիզա Լեոնարդի կենսագրության մասին 1916 թվականից հետո քիչ բան է հայտնի։ 1921 թվականին Լոուելի հետ նամակագրության հիման վրա հրատարակվել է «Պարսիվալ Լոուել. արդյունքներ» (1921) գիրքը[6], որը Դևիդ Դոլանը բնութագրել է որպես «վարքագրական»[7]։ Մինչև 1929 թվականի բորսայական փլուզումը նա զբաղված է եղել անշարժ գույքի ոլորտում, կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ռոքսբերիի (Մասաչուսեթս) ծերանոցում: Նյութապես նրան օգնել է Պարսիվալի եղբայրը՝ Հարվարդի համալսարանի նախագահ Էբոթ Լոուելը, սակայն 1935 թվականին նրա հրապարակած եղբոր կենսագրության մեջ Լուիզայի մասին ոչ մի բառ չկա։ Յան Միլսափսի խոսքերով՝ նա շատ էր առաջ անցել իր ժամանակից և մոռացվել է: Լուիզա Լեոնարդի մասին կենսագրական որոշ նյութեր հանդես են բերվել Ջ. Հոլիսի 1992 թվականի հրապարակման մեջ[8]։ Միլսափսը 2013 թվականին հրատարակել է «Վեներան Մարսի վրա» վեպը, որի գլխավոր հերոսուհին՝ Լուն, ստացել է Լուիզա Լեոնարդի բնավորության որոշ գծեր և կենսագրության մանրամասներ[9][10]։

Լուիզայի պատվին է կոչված 30 կմ տրամաչափով խառնարանը Վեներա մոլորակի վրա (կոորդինատներ՝ 73° 8’ լայնություն և 185° 2’ երկայնություն)[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Millsapps, 2008, էջ 6
  2. 2,0 2,1 Millsapps, 2008, էջ 7
  3. Strauss, 2001, էջ 41—43
  4. «Wrexie and Percy»։ WordPress.com։ հունվարի 31, 2011։ Վերցված է 2017-05-16 
  5. William Lowell Putnam and others. Ch. 5. Constance vs Wrexie // The Explorers of Mars Hill. — Light Technology Publishing, 1994. — ISBN 1622336798.
  6. Leonard, 1921
  7. Dolan, 1992, էջ 34
  8. Millsapps, 2008, էջ 6—7
  9. «Venus on Mars. Wrexie, Ada, let’s celebrate!»։ WordPress.com։ մարտի 24, 2010։ Վերցված է 2017-05-16 
  10. Jan Millsapps. Venus on Mars: a novel. — Jaded Ibis Press, 2013. — 324 p. — ISBN 978-1937543433.
  11. «Leonard»։ Venus Crater Database, by Name։ Lunar and Planetary Institute։ Վերցված է 2017-05-23 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել