Լոտտա Ռայնիգեր (գերմ.՝ Lotte Reiniger, հունիսի 2, 1899(1899-06-02)[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 19, 1981(1981-06-19)[1][3][4][…], Դատտենհաուզեն, Տյուբինգեն, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), անիմացիոն կինոյի գերմանացի ռեժիսոր։ Ստվերային ֆիլմերի շնորհիվ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։

Լոտտա Ռայնիգեր
Ծննդյան թիվ՝հունիսի 2, 1899(1899-06-02)[1][2][3][…]
Ծննդավայր՝Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանի թիվ՝հունիսի 19, 1981(1981-06-19)[1][3][4][…] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Դատտենհաուզեն, Տյուբինգեն, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, ուրվապատկերների վարպետ, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0718201
lottereiniger.de

Կենսագրություն խմբագրել

Շառլոթ Ռայնիգերը ծնվել է 1899 թվականի հունիսի 2-ին Բեռլինում՝ Շարլոտտենբուրգում՝ բանկային ծառայող Կարլ Ռայնիգերի և Էլեոնորայի ընտանիքում։ Դեռևս վեց տարեկանից Լոտտային հետաքրքրել է թատրոնը, և նա կտրատել է ուրվապատկերներ։ Կինոյի ասպարեզում նրան գրավում էին ֆիլմ-հեքիաթները և Ժորժ Մելիեսի ֆեերիաները։ Նա արագորեն յուրացրել է չինական ուրվապատկերների տեխնիկան և սկսել է կտրատել դրանք դպրոցական թատերական ներկայացումների համար (այդ թվում «Ռոմեո և Ջուլիետ»-ը)։ Նրա վրա չափազանց մեծ տպավորություն են թողել «Պրահացի ուսանողը» (1913) և «Գոլեմ» (1914) ֆիլմերը՝ Պաուլ Վեգեների մասնակցությամբ։ Բեռլինի Երգի ակադեմիայում, լսելով Վեգեների դասախոսությունը, առաջին անգամ իմացել է նկարահանումների հնարքների և կինոյի ֆանտաստիկ հնարավորությունների մասին։

1916-1917 թվականներին Ռայնիգերը հաճախել է դերասանական դպրոց՝ զուգահեռ աշխատելով որպես անխոս դերակատար (ստատիստ) Գերմանական թատրոնում։ Այս շրջանում նա պատրաստել է դերասանների ուրվապատկերների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Պաուլ Վեգեների, որը 1916 թվականին նրան բերել է կինո։ Շառլոթը միջանկյալ մակագրերի համար շրջանակներ էր պատրաստում սկզբում «Ռյուբենցալի հարսանիքը», ապա «Համելնյան շիկամուկը» ֆիլմերում։ Ռեժիսոր Ռոխուս Գլիզեն ևս նրանից ուրվապատկերներ է պատվիրել։ Վեգեների շնորհիվ Ռայնիգերը ծանոթացել է մշակութաբանական ինստիտուտի երիտասարդ փորձարարական կինոգործիչների խմբի հետ, ինչպես նաև Բեռլինում Հանս Կյուրլիսի, Կարլ Վիրտի և Կարլ Կոխի՝ իր ապագա ամուսնու հետ։ Նրանց օգնությամբ 1919 թվականի աշնանը նկարահանել է առաջին անիմացիոն ֆիմը՝ «Սիրահար սրտի դայլայլը»։

1920-1924 թվականներին Ռայնիգերը նկարահանել է մի քանի գովազդային ֆիլմ և չորս կարճամետրաժ ստվերային ֆիլմ, որոնք ավելի քան 40 շաբաթ ցուցադրվել են ՈՒՖԱ-ի կինոթատրոններում։ 1923 թվականին Ֆրից Լանգի «Նիբելունգներ» ֆիլմի համար նկարահանել է «Բազեի երազը» դրվագը, որը չի օգտագործվել։ Նույն թվականին երիտասարդ բանկիր Լուի Խագենը նրան առաջարկել է իր ֆինանսավորմամբ լիամետրաժ ստվերային ֆիլմի արտադրություն։ Երեքամյա աշխատանքի արդյունքում նկարահանվել է առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Արքայազն Ահմեդի պատմությունը» (ավելի ուշ՝ «Արքայազն Ահմեդի արկածները»)։ Ֆիլմը ստեղծվել է «Հազար ու մի գիշեր» հեքիաթի հիման վրա։

Ֆիլմի մասնավոր ցուցադրությունը հրավիրված 2000 հյուրերի համար տեղի է ունեցել 1926 թվականի մայիսի 2-ին «Ֆոլկսբյուն»-ում և մեծ հաջողություներ է գրանցել։ Մամուլում տեղ գտած դրական կարծիքներից հետո ֆիլմը վաճառվել է Ֆրանսիային։ Ֆրանսիական պրեմիերան, որի նախապատրաստություներին մասնակցում էր նաև Ժան Ռենուարը, տեղի է ունեցել 1926 թվականի հուլիսին Փարիզում։ Ֆրանսիայում ունեցած հաջողություններից հետո ֆիլմի համար գնորդ գտնվեց նաև Գերմանիայում։ Գերմանական պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 3-ին Բեռլինի «Գլորիա-Փալաստ» կինոթատրոնում։

1926 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ռայնիգերը Բերտոլդ Բրեխտի հետ արձակուրդը անցկացրել է Ֆրանսիայի հարավում, ուր նա ուրվապատկերներ է պատրաստել «Երեքգրոշանոց օպերայի» համար։ «Մարիան է գալիս» հայտը, որը նրա համար գրել էին Բրեխտը և Էլիզաբեթ Հաուպտմանը, իրականություն չի դարձել։ 1927-1928 թվականներին Ռայնիգերը համագործակցել է Պաուլ Դեսսաուի, Կուրտ Վայլի և Պաուլ Հինդեմիթի հետ, որոնք երաժշտություն գրեցին «Բժիշկ Դուլիտտլ» ֆիլմի համար։

1929 թվականի հոկտեմբերին ռեժիսոր Ռոխուս Գլիզեն հետամուտ է եղել «Հետապնդում երջանկության համար» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին (Die Jagd nach dem Glück), որը ստվերային թատրոնի դերասանների մասին էր՝ ըստ Ռայնիգերի և Կոխի սցենարի։

1930-1932 թվականներին Ռայնիգերը նկարահանել է հնչյունային կարճամետրաժ երեք ստվերային ֆիլմ՝ «Մոցարտի 10 րոպեն», «Հարլեքին» և «Սիսսի»։ 1933 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ նրա ամուսինն աշխատել է Ռենուարի համահեղինակի հետ։ Ռայնիգերը Ռենուարի՝ «Տիկին Բովարի», ինչպես նաև Պաբստի՝ «Դոն Կիխոտ» ֆիլմերի համար պատրաստել է ուրվապատկերներ։ 1934 թվականին վերադարձել է Բեռլին, որտեղ նկարահանել է մի քանի ստվերային ֆիլմեր, այդ թվում «Պապագենոն»՝ հիմնված Մոցարտի «Կախարդական շրթհարմոնը»-ի վրա։

1936 թվականին Ռայնիգերը Անգլիա մեկնելու հրավեր է ստացել, որտեղ նա ցուցադրել է իր հավաքածուն. սկզբում՝ Բրիստոլում, ապա Լոնդոնի՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Նա ծանոթացել է Ջոն Գրիրսոնի, Ալբերտո Կավալկանտիի և Բեզիլ Ռայտի հետ և ցուցադրության ներկայացրել «Արքայական նախաճաշ» և «Օժիտ» ֆիլմերը։ Ռենուարի «Մարսելիեզ» ֆիլմի համար նա պատրաստել է ստվերային խաղերի տեսարաններ։ 1939 թվականին, երբ ամուսինը Հռոմում աշխատում էր Ռենուարի հետ, Ռայնիգերն ապրել է Ռենուարի տանը՝ Անթիբում: Ֆրանսիացի ռեժիսորը բարձր էր գնահատել Ռայնիգերի ստեղծագործությունը՝ նրան անվանելով ստվերային թատրոնի մեծ վարպետ, իսկ նրա ֆիլմը՝ «Ահմեդ իշխանը»՝ գլուխգործոց[6]։ Պատերազմի սկսվելուն պես նա մեկնել է ամուսնու մոտ՝ Հռոմ, որտեղ նրանք ապրել են Վիսկոնտիի մոտ մինչև 1944 թվականը։

1944 թվականին Ռայնիգերը վերադարձել է Բեռլին. խնամել է հիվանդ մորը և աշխատել կինոյի կայսերական ինստիտուտում։ 1945 թվականին Էլիզաբեթ Շուլցի հետ հիմնել է «Բեռլինյան ստվերային խաղերը»։ 1946-1947 թվականներին Շիֆֆբաուերդամմի թատրոնում աշխատել է որպես գրաֆիկ-նկարիչ։

1949 թվականին ամուսնու հետ մեկնել է Լոնդոն։ 1953-1955 թվականներին BBC-ի և ամերիկյան հեռուստատեսության համար նկարահանել է 12 կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմ։

Ամուսնու մահից հետո (1963 թվականի դեկտեմբերի 1) Ռայնիգերը շատ է աշխատել թատրոնի ասպարեզում, զբաղվել գրքերի նկարազարդմամբ։ 1970 թվականին լույս է տեսել նրա՝ «Ստվերային թատրոններ և ստվերային ֆիլմեր» գիրքը (Shadow Theatres and Shadow Films): 1971 թվականի ամռանը պատրաստել է 146 ուրվապատկերներ Մոցարտի չորս օպերաների համար. «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ջովաննի», «Այդպես վարվում են բոլորը», «Կախարդական շրթհարմոնը», որոնք հրատարակվել են 1988 թվականին։ Լոտտան հանդես էր գալիս դասախոսություններով, անցկացնում էր վարպետության դասեր ուրվապատկերների տեխնիկայի և անիմացիայի մասին նախ ԱՄՆ-ում և Կանադայում, ապա Ֆրանսիայում, Նորվեգիայում, Թուրքիայում, Գերմանիայում և Իտալիայում։

1975 թվականին սկսվել է Ռայնիգերի համագործակցությունը National Film Board of Canada-ի հետ, որի համար պատրաստել է «Օկասսեն և Նիկոլետ» 16 րոպեանոց ֆիլմը՝ հիմնված միջնադարյան ֆրանսիական բալլադի վրա։ 1979 թվականին՝ երկամյա նախապատրաստություններից հետո, Թեքքերեի պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Մատանին և վարդը» 24 րոպեանոց ֆիլմը։

1980 թվականի աշնանը Ռայնիգերը տեղափոխվել է Դետտենհաուզեն՝ հոգևորականի և ստվերայի թատրոնի դերասան Ալֆրեդ Հապպի ընտանիք։ Դասախոսություններից և կինոցուցադրություններից բացի, Հապպի հետ ելույթ է ունեցել ստվերային թատրոնում։ 1980 թվականին կինոփառատոնի շրջանակներում Դյուսելդորֆի կինոինստիտուտում նկարահանել է «Տարվա չորս եղանակները» 8 րոպեանոց անիմացիոն ֆիլմը։

Լոտտա Ռայնիգերը վախճանվել է 1981 թվականի հունիսի 19-ին Դետտենհաուզենում։ 1992 թվականին Տյուբինգենում բացվել է նրա թանգարանը։

Ֆիլմագրություն խմբագրել

1916 Ռյուբենցալի հարսանիքը (գերմ.՝ Rübezahls Hochzeit}}): Ռեժիսոր Պաուլ Վեգեների լիամետրաժ ֆիլմը։ Ռայնիգերը պատրաստել է ուրվապատկերներ միջանկյալ տիտրերի համար

1916 Գեղանի արքայադուստրը Չինաստանից (գերմ.՝ Die schöne Prinzessin von China): Ստվերային ֆիլմ դերասաններով, ովքեր էկրանի վրա երևում են որպես ստվերներ, ռեժիսոր Ռոխուս Գլիզե։ Ռայնիգերը պատրաստեց զգեստները, ձևավորումը և հատուկ էֆֆեկտները

1918 Ապոկալիպսիս (գերմ.՝ Apokalypse): Ռեժիսոր Ռոխուս Գլիզեի կարճամետրաժ ֆիլմը. պատերազմի սարսափները պատկերված են Ռայնիգերի ուրվապատկերներով

1918 Համելնյան շիկամուկը (գերմ.՝ Der Rattenfanger von Hameln): Ռեժիսոր Պաուլ Վեգեների լիամետրաժ ֆիլմը։ Ռայնիգերը պատրաստել է միջանկյալ տիտրերի ուրվապատկերները և առնետների շարժապատկերային մոդելները

1919 Սիրահար սրտի դայլայլը (գերմ.՝ Das Ornament des verliebten Herzens): Ռայնիգերի՝ ստվերային կարճամետրաժ առաջին ֆիլմը

1920 Կորած ստվերը (գերմ.՝ Der verlorene Schatten): Ռեժիսոր Ռոխուզ Գլիզեի լիամետրաժ ֆիլմը։ Ռայնիգերը բեմը անիմացրել էր այնպես, որ երաժիշտը ոչ թե ստվերն ինքն էր գցում, այլ այն շարժվում էր բեմով մեկ նրա ջութակի նվագի ժամանակ

1920 Ամուրը և հավատարիմ սիրահարները (գերմ.՝ Amor und das standhafte Liebespaar): Ստվերային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ մեկ կենդանի դերասանով, ով փոխադարձաբար աշխատեցնում էր ուրվապատկերները

1920 Մարկիզուհու գաղտնիքը (գերմ.՝ Das Geheimnis der Marquise)՝ Nivea քսուքի գովազդը

1920 Բարկարոլ (գերմ.՝ Die Barcarole)՝ Mauxion dessert կոնֆետի գովազդը

1921 Թռչող սնդուկը (գերմ.՝ Der fliegende Koffer)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի

1921 Բեթղեհեմյան աստղը (գերմ.՝ Der Stern von Bethlehem)

1922 Մոխրոտը (գերմ.՝ Aschenputtel)՝ ըստ Գրիմ եղբայների

1922 Քնած գեղեցկուհին (գերմ.՝ Dornröschen)՝ ըստ Գրիմ եղբայների

1926 Արքայազն Ահմեդի արկածները (գերմ.՝ Die Abenteuer des Prinzen Achmed)

1928 Մահացած թվացող չինացին (գերմ.՝ Der scheintote Chinese)

1928 Այսօր պարում է Մարիետտը (գերմ.՝ Heut tanzt Mariett): Ռեժիսոր Ֆրեդերիկ Ցելնիկի լիամետրաժ ֆիլմը՝ Ռայնիգերի ստվերային էֆֆեկտներով

1928 Բժիշկ Դուլիտտլը և նրա գազանները (գերմ.՝ Doktor Dolittle und seine Tiere): 65 րոպեանոց լիամետրաժ ֆիլմ՝ ըստ Հյուզ Լոֆտինգի վեպի

1929 Հետապնդում երջանկության համար (գերմ.՝ Die Jagd nach dem Glück): Ռեժիսոր Ռոխուզ Գլիզեի լիամետրաժ ֆիլմը՝ Ռայնիգերի՝ 20 րոպեանոց ստվերային անիմացիայով

1930 Մոցարտի 10 րոպեն (գերմ.՝ Zehn Minuten Mozart)

1931 Հարլեքին (գերմ.՝ Harlekin)

1932 Սիսսի՝ 10 րոպեանոց ստվերային անիմացիա

1933 Դոն Կիխոտ (գերմ.՝ Don Quixote): Ռեժիսոր Ջորջ Վիլհելմ Պաբստի լիամետրաժ ֆիլմը։ Ռայնիգերը անիմացրել է ուրվապատկերներ ելույթի համար, որտեղ Դոն Կիխոտը գիրք է կարդում ասպետի արկածների մասին։

1933 Կարմեն (գերմ.՝ Carmen)՝ ըստ Բիզեի օպերայի

1934 Ճախարակ (գերմ.՝ Das rollende Rad)

1934 Կոշկավոր կատուն (գերմ.՝ Der Graf von Carabas)՝ ըստ Գրիմ եղբայրների

1934 Առևանգված սիրտը (գերմ.՝ Das gestohlene Herz) ըստ Էռնեստ Կայենբուրգի առակի

1935 Պապագենո (գերմ.՝ Papageno), բեմադրությունը՝ Մոցարտի «Կախարդական շրթհարմոնը» օպերայից

1935 Կալիֆ-արագիլը (գերմ.՝ Kalif Storch)՝ ըստ Վիլհելմ Հաուֆֆի հեքիաթի

1935 Գալատեա (գերմ.՝ Galathea: Das lebende Marmorbild)

1935 Փոքրիկ ծխնելույզ մաքրողը (գերմ.՝ Der Kleine Schornsteinfeger)՝ ըստ Էրիկ Ուոլթեր Ուայթի հեքիաթի

1936 Արքայական նախաճաշ (գերմ.՝ The King’s Breakfast)՝ ըստ Ա. Ա. Միլնի պոեմի

1937 Օժիտ (գերմ.՝ The Tocher), գովազդային ֆիլմ General Post Office-ի (գերմ.՝ G.P.O.) համար

1937 Մարսելիեզ (գերմ.՝ La Marseillaise): Ռեժիսոր Ժան Ռենուարի լիամետրաժ ֆիլմը։ Ռայնիգերը պատրաստել է բեմադրությունը. տիկնիկային ստվերային թատրոնի ներկայացում Ֆրանսիական հեղափոխության անհրաժեշտության մասին

1939 Երազանքի կրկեսը (գերմ.՝ Dream Circus)՝ ըստ Իգոր Ստրանիվսկիի «Պուլչինելլա» անավարտ բալետի

1939 Սիրո էլիքսիր (գերմ.՝ L’Elisir D’Amore)՝ ըստ Գաետանո Դոնիցետտիի անավարտ օպերայի

1944 Ոսկե սագը (գերմ.՝ Die goldene Gans)՝ ըստ Գրիմ եղբայրների

1949 Ողջույնի հեռագիր (գերմ.՝ Greetings Telegram), գովազայի ֆիլմ G.P.O.-ի համար

1949 Սուրբ ծննդյան վաղ փոստը (գերմ.՝ Post Early for Christmas), գովազայի ֆիլմ G.P.O.-ի համար

1949 Արտոնագիր ռադիոյի համար (գերմ.՝ Radio License) գովազայի ֆիլմ G.P.O.-ի համար

1950 Բրդե բալետ (գերմ.՝ Wool Ballet), գովազդային հոլովակ լոնդոնյան Crown Film Unit-ի համար

1951 Մերիի տարեդարձը (գերմ.՝ Mary’s Birthday)

1953 Ալադին (գերմ.՝ Aladdin)

1953 Կախարդական ձին (գերմ.՝ The Magic Hors)

1953 Սպիտակաձյունիկը և վարդը (գերմ.՝ Snow White and Rose Red)՝ ըստ Գրիմ եղբայրների

1954 Երեք ցանկություն (գերմ.՝ The Three Wishes)՝ ըստ Գրիմ եղբայրների

1954 Ճպուռն ու մրջյունը (գերմ.՝ The Grasshopper and the Ant)՝ ըստ Լաֆոնտենի առակի

1954 Խիզախ դերձակը (գերմ.՝ The Gallant Little Tailor)՝ ըստ Գրիմ եղբայրների

1954 Քնած գեղեցկուհին (գերմ.՝ The Sleeping Beauty)՝ ըստ Գրիմ եղբայրների

1954 Արքայազն գորտը (գերմ.՝ The Frog Prince)՝ ըստ Գրիմ եղբայրների

1954 Կալիֆ-արագիլը (գերմ.՝ Caliph Stork)՝ ըստ Վիլհելմ Հաուֆֆի հեքիաթի

1954 Մոխրոտը (գերմ.՝ Cinderella)՝ ըստ Գրիմ եղբայրների

1955 Հենզելն ու Գրետելը (գերմ.՝ Hansel and Gretel)՝ ըստ Գրիմ եղբայրների

1955 Մատնաչափիկը (գերմ.՝ Thumbelina)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի

1955 Ջեքը և լոբու սերմը (գերմ.՝ Jack and the Beanstalk)՝ ըստ Գրիմ եղբայրների

1956 Բեթղեհեմյան աստղը (գերմ.՝ The Star of Bethlehem)

1957 Հրաշալի Ելենան (գերմ.՝ Helen La Belle)՝ ըստ Ժակ Օֆֆենբախի օպերայի

1958 Սերագլիոն (գերմ.՝ The Seraglio)՝ ըստ Մոցարտի օպերայի

1960Համելնյան շիկամուկը (գերմ.՝ The Pied Piper of Hamelim) Քովենթրի թատրոնում սուրբծննդյան մնջախաղի համար

1961 Արքայազն գորտը (գերմ.՝ The Frog Prince) Քովենթրի թատրոնում սուրբծննդյան մնջախաղի համար

1962 Փոքրիկ Սենդին (գերմ.՝ Wee Sandy) Գլազգո թատրոնի ընդմիջումների համար

1963 Մոխրոտը (գերմ.՝ Cinderella) Քովենթրի թատրոնում սուրբծննդյան մնջախաղի համար

1975 Օկասսեն և Նիկոլետ (գերմ.՝ Aucassin and Nicolette)՝ ըստ միջնադարյան երգ-հեքիաթի

1979 Մատանին և վարդը (գերմ.՝ The Rose and the Ring)՝ ըստ Ուիլյամ Թեքքերեի պատմվածքի

1980 Տարվա չորս եղանակները (գերմ.՝ Vier Jahreszeiten)

Հետևորդներ խմբագրել

  • Էնթընի Լուկաս, անիմացիոն ֆիլմերի ավստրալիացի նկարիչ, ռեժիսոր։ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գտնվող «Spindly Figures» անիմացիոն ստուդիայի հիմնադիրն է և սեփականատերը։ Նրա ստվերային մուլտֆիլմը՝ « Ջասպեր Մորելլոյի խորհրդավոր աշխարհագրական հետախուզությունը», առաջադրվեց 2005 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնին և արժանացավ «Ոսկե արմավենի» և «Օսկար» մրցանակների՝ որպես «Լավագույն կարճամետրաժ կինոնկար»։
  • Միշել Օսելո, անիմացիոն ֆիլմերի ֆրանսիացի ռեժիսոր, միջազգային բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր և դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Lotte Reiniger — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118599445 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Ренуар, Жан Моя жизнь и мои фильмы. — М.: Искусство, 1981. — С. 141—142. — 236 с.

Գրականություն խմբագրել

  • Lotte Reiniger: Shadow Theatres and Shadow Films. London, Batsford 1970.
  • CineGraph — Lexikon zum deutschsprachigen Film. edition text+kritik im Richard Boorberg Verlag, München 1984.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտտա Ռայնիգեր» հոդվածին։