Լոուրենս Մաքսվել Կրաուս

ամերիկացի տեսական ֆիզիկոս և տիեզերաբան


Լոուրենս Մաքսվել Կրաուս (անգլ.՝ Lawrence Maxwell Krauss, մայիսի 27, 1954(1954-05-27)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի տեսական ֆիզիկոս և տիեզերաբան: Նա Արիզոնայի պետական համալսարանի, երկրի և տիեզերական հետազոտությունների դպրոցի հիմնադրամի պրոֆեսորն է, և Origins Project-ի տնօրենը[5]:

Լոուրենս Մաքսվել Կրաուս
Lawrence M. Krauss
Laurence Krauss.JPG
Ծնվել էմայիսի 27, 1954(1954-05-27)[1][2] (66 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունAntitheism?
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարան, Եյլի համալսարան և Արիզոնա նահանգի համալսարան
Գործունեության ոլորտՏիեզերագիտություն
Ալմա մատերԿարլտոնի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարRoscoe Giles?
ՊարգևներՏարվա հումանիստ Էստրեդի մեդալ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Յուլիուս Էդգար Լիլիենֆելդի պարգև[4] Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ Emperor Has No Clothes Award? և Ռիչարդ Դոքինզի անվան մրցանակ
Կայքkrauss.faculty.asu.edu
Lawrence M. Krauss Վիքիպահեստում

Նա հայտնի է որպես, գիտության հանրային ըմբռնման կողմնակից, հրապարակային քաղաքականության հիման վրա, որը հիմնված է էմպիրիկ տվյալների, գիտական սկեպտիցիզմի և գիտական կրթության վրա: Նա նաև աշխատում է նվազեցնել կրոնական դոգմայի ազդեցությունը մշակույթի վրա[6]:

Կրաուսը մի շարք բեսթսելլերների հեղինակ է. «Սթար տրեկի ֆիզիկան» (1995), «Տիեզերքը ոչնչից» (2012): Նա ղեկավարում է «Ատոմային գիտնականների տեղեկագիր»-ի հովանավորների խորհուրդը[7]:

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիները և ուսումըԽմբագրել

Կրաուսը ծնվել է Նյու Յորքում, բայց մանկությունը անց է կացրել Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում: Նա մեծացել է հրեական ընտանիքում: 1977 թվականին, Կարլետոնի համալսարանում Կրաուսը գերազանց առաջադիմությամբ ստացել է բակալավրիատի աստիճան մաթեմատիկայի և ֆիզիկայի ասպարեզում: 1982 թվականին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում, պարգևատրվել է Ph.D. դոկտորական աստիճանով[8][9]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120368412 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. Julius Edgar Lilienfeld PrizeAmerican Physical Society.
  5. «Welcome to The Origins Project»։ Origins.asu.edu։ Վերցված է մարտի 17, 2016 
  6. Krauss Lawrence (հունիսի 1, 2010)։ «Faith and Foolishness: When Religious Beliefs Become Dangerous»։ Scientific American։ Վերցված է մարտի 31, 2014 
  7. «Board of Sponsors»։ Bulletin of the Atomic Scientists։ Rachel Bronson 
  8. «Lawrence M. Krauss , BSc / 77»։ cualumni.carleton.ca։ Carleton University Alumni Association։ Վերցված է մարտի 31, 2014 
  9. «Alumni/ae Notes - MIT»։ web.mit.edu։ Massachusetts Institute of Technology։ 2003։ Վերցված է մարտի 31, 2014