Լոնխա դե լա Սեդա (իսպ.՝ Lonja de la Seda), համալիր Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Կառուցված է վալենսիական գոթական ոճով։ Քաղաքի հիմնական զբոսաշրջային կենտրոններից է։

Լոնխա դե լա Սեդա
Llotja de la Seda*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Տիպ մշակութային
Չափանիշներ i, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20 նստաշրջան)
Համար 782
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Լոնխան կառուցվել է 1482-1548 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Բաղկացած է երեք մասից։ Հիմնական սրահը՝ Sala de Contratacion հանդիսանում է ընդարձակ տարածք, որը զարդարված է շքեղ ոլորավուն սյուններ։ Սա Լոնխայի ֆինանսական կենտրոնն էր, որտեղ առևտրականները կնքում էին պայմանագրեր։ Կողային կառույցը կոչվում է հյուպատոսության տաղավար, իսկ դա եղել է Տրիբունալ դել Մարի նստավայրը, որը եղել է Իսպանիայում ձևավորված առաջին ծովային առևտրական տրիբունալը։ Առաջին երկու հարկերը հիմնական ֆունկցիոնալ սենյակներն էին, որոնց առաստաղը հարուստ զարդարված է։ Այս կառույցներում դեռևս պահպանվում է յուրօրինակ կահավորանքը։ Եթե առևտրականները չէին վճարում իրենց պարտքերը, տրիբունալը նրանց ձերբակալում էր կենտրոնական աշտարակում՝ Լոնխայի երրորդ կառույցում[1]։

Ներկայիս շենքի ետևում կար 14-րդ դարի կառույց, որը կոչվում է Llotja de l’Oli։ Այն նախատեսված էր ոչ միայն գյուղատնտեսական յուղերի առևտրի համար, այլև բոլոր տեսակի գործարքների համար։

Վալենսիայի առևտրական բարգավաճումը իր գագաթնակետին հասավ 15-րդ դարում, ինչը հանգեցրեց նոր շենքի կառուցմանը։ Նրա դիզայնը վերցված է Պալմա դե Մալյորկայի նմանօրինակ Լոնխայից, որի ճարտարապետն էր Գուիլեմ Սագրերան։ Վալենսիայի Լոնխայի ճարտարապետը Պերե Կոմպտեն էր, որը կառուցեց շինության հիմնական հատվածը՝ Առևտրի սրահը, որը նաև անվանում են «Սյուների դահլիճ»։

Մյուս շինություններն ավելացվել են մինչև 1548 թվականը։

1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է Լոնխա դե լա Սեդան Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես գոթական ճարտարապետության ցայտուն օրինակ, որը խորհրդանշում է միջերկրծովյան առևտրական քաղաքների հզորությունն ու հարստությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  2. «La Lonja de la Seda de Valencia». UNESCO. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնխա դե լա Սեդա» հոդվածին։