Լոյմաա (ֆիններեն՝ Loimaa), քաղաք և կոմունա Արևմտյան Ֆինլանդիա նահանգի բուն Ֆինլանդիայի գավառում։

Լոյմաա
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՎարսինայս-Սուոմի
Մակերես848,09 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ձևավորում1921
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Լոյմաա քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան մասում, 65 կիլոմետր հեռավորության վրա՝ Տուրկուից հյուսիս-արևելք: Վարչական առումով գտնվում է Հարավարևմտյան Ֆինլանդիայի (Varsinais-Suomi) նահանգի Արևմտյան Ֆինլանդիայի գավառում:

Քաղաքին են պատկանում նաև շրջապատող գյուղական շրջանները։ Լոյմաայի ընդհանուր մակերեսը 852 կմ2 է: Բնակչության թիվը 16 761 մարդ (2013 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ)։ Բնակչության խտությունը հավասար է 19,76 մարդ/կմ2:

Քաղաքի միջով հոսում է Լոյմիյոկի գետը, որը Կոկեմյենյոկիի հոսանքն է և թափվում է Բոտնիկի ծոցում:

Պատմություն

խմբագրել

Լոյմաա բնակավայրը ստեղծվել է ոչ ուշ, քան XIV դարում: Առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1439 թվականին: Միջին դարերում մտել է Սաթակունտի շրջան։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Լոյմաայի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր:

1876 թվականին քաղաքում երկաթուղի է կառուցվել, իսկ երկաթուղային կայարանի շենքը ներկայումս հանդիսանում է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձան:

1914 թվականից քաղաքում լույս է տեսնում Loimaan Lehti տարածաշրջանային թերթը, որի տիրույթը 2012 թվականին կազմել է 8 472 օրինակ[2]։

Խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ (1939-1940) Լոյմաա են տեղափոխվել Կյուուրյոլից ռուսալեզու ուղղափառ բնակիչները[3]։

1969 թվականին Լոյմաան քաղաքի կարգավիճակ է ստացել։

Բնակչություն

խմբագրել
Տարի 1980 1985 1990 1995 2000 2005 2008 2010 2013[4]
Բնակչություն 18 612 18 564 18 457 18 042 17 585 17 300 17 115 16 916 16 761

Նշանավոր տեղացիներ և բնակիչներ

խմբագրել
  • Մալտո Վալտոնեն, Ֆինլանդացի սցենարիստ, դերասան և երաժիշտ: Leningrad Cowboys ռոք խմբի անդամ։
  • Վյաինյո Տիիրի, ֆիննական մարմնամարզիկ, ամառային օլիմպիական խաղերի դափնեկիր:
  • Վալերիյ Պիսիգին, ռուս գրող, պատմաբան, 2004-2009 թվականներին ապրել է ԼոյմաաՌյում։
  • Ռեյնո Կուուսքոսկի, Ֆինլանդիայի վարչապետը 1958 թվականին։

Հետաքրքրիր փաստեր

խմբագրել
  • Լոյմաա քաղաքի ուսուցիչ Լասի Մետտյալան Վլադիմիր Վիսոցկիի ստեղծագործությունների առաջին թարգմանիչն է ֆիներեն լեզվով[5]։
  • Լոյմաա քաղաքի աշակերտները թողարկել են հայտնի մարդկանց բաղադրատոմսերով խոհարարական գիրք: Ավագ դպրոցի աշակերտները դիմել են 200 համաշխարհային հայտնի մարդկանց և խնդրել նրանց կիսվել իրենց սիրած ուտեստների բաղադրատոմսերով: Դպրոցականների խնդրանքին արձագանքող 60 աշակերտներից մեկը ֆիննական ավտոարշավոր Կիմի Ռայկկոնենն էր և այլն[6]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  2. Levikintarkastus Oy Արխիվացված 2013-06-14 Wayback Machine(ֆին.)
  3. Зимняя война финляндских русских - солдаты с русскими фамилиями защищали свою родину так же мужественно, как и финноязычные // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 марта 2020.(Ստուգված է 17 Մարտի 2020)
  4. Suomen asukasluvut kuukausittain — Kunnittain aakkosjärjestyksessä Արխիվացված 2013-09-28 Wayback Machine 31.8.2013. Väestörekisterikeskus(ֆին.)
  5. «Песни В.Высоцкого в финском исполнении». Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին. Վերցված է 2010-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Мясной рулет от Кими Райкконена». Արխիվացված է օրիգինալից 2010-06-12-ին. Վերցված է 2010-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «У Йыхви — новый дружественный город». Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2010-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)