Լոխ Նեյ (իռլանդերեն՝ Loch nEathach [ɫ̪ɔx ˈn̠ʲahax], անգլ.՝ Lough Neagh [ˌlɒx ˈneɪ]), քաղցրահամ լիճ Հյուսիսային Իռլանդիայում։ Լճի մակերեսը կազմում է 396 կմ²։ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Իռլանդիա կղզու խոշորագույն լիճն է։ Լիճը մոտավորապես ունի 30 կմ երկարություն և 15 կմ լայնություն։ Լոխ Նեյ լիճը գտնվում է Բելֆաստից 30 կմ դեպի արևմուտք։ Լիճը շատ խորը չէ, մասնավորապես առափնյա շրջաններում, միջին խորությունը կազմում է մոտ 9 մ, առավելագույն խորությունը՝ մոտ 31 մ։

Լոխ Նեյ
Lough Neagh
Loch nEathach

Լոխ Նեյ լիճը
54°36′31″ հս․. լ. 6°21′50″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Արևմտյան Եվրոպա
Երկիր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային բաժանում Հյուսիսային Իռլանդիա
Հայելու բացարձակ բարձրությունը 16 մ
Ավազանի մակերեսը 396 կմ²
Ծավալը 3,528 կմ³
Ամենամեծ խորությունը 31 մ
Միջին խորությունը 9 մ
Ջրահավաքի մակերեսը 4550 կմ²
Լոխ Նեյ (Հյուսիսային Իռլանդիա)##
Լոխ Նեյ (Հյուսիսային Իռլանդիա)
Վիքիպահեստում

Լճում տարածված են այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսիք են կարմրախայտը և օձաձուկը։

Աշխարհագրություն խմբագրել

Ունենալով 392 կմ² մակերես, լիճը համարվում է Բրիտանական կղզիների ամենախոշոր լիճը, և մտնում է Եվրոպայի 40 խոշոր լճերի թվի մեջ։ Գտնվում է Բելֆաստից 30 կմ (20 մղոն) հեռավորության վրա։

Հիդրոլոգիա խմբագրել

Ջրհավաքի մակերեսը կազմում է 4550 կմ², որից 9 %-ը գտնվում է Իռլանդիայի տարածքում, իսկ 91 %-ը՝ Հյուսիսային Իռլանդիայի տարածքում։ Ընդհանուր առմամբ Հյուսիսային Իռլանդիայի ցամաքային տարածքի 43 %-ը պատկանում է լճի ջրհավաքի մակերեսին։ Լիճը հյուսիսում Բանն գետով հոսք ունի դեպի Ատլանտյան օվկիանոս։

Չնայած, որ Լոխ Նեյ լիճն օգտագործվում է ռեկրեացիոն և կոմերցիոն նպատակներով, քամոտ եղանակին այն կարող է մրրկածուփ լինել։ Բացի այդ, լիճն օգտագործվում է որպես խմելու ջրի աղբյուր։

Անվանում խմբագրել

Անվանման մեջ հանդիպող Լոխ բառը շատ տարածված է Շոտլանդիայի, Իռլանդիայի, Ուելսի աշխարհագրական անուններում։ Այն կելտերեն նշանակում է «լիճ»[1]։

Հին իռլանդական առասպելը պատմում է այն մասին, թե ինչպես է գոյացել լիճը։ Հայտնի իռլանդացի հերոս Ֆին Մակ Կումալը վերցրեց մի բուռ հող և նետեց այն Շոտլանդիա, բայց հողն ընկել է Իռլանդական ծով, այսպես առաջացել է Մեն կղզին։ Իսկ այն վայրն, որտեղից Ֆինը վերցրել է հողը, լիճ է գոյացել, որն այժմ հայտնի է Լոխ Նեյ անվանումով։

Քաղաքներ և գյուղեր խմբագրել

Լճի մոտակայքում գտնվող քաղաքներն ու գյուղերն են՝ Քրեյգավոն, Անտրիմ, Կրումլին, Ռանդալսթաուն, Լուրգան և Մարաֆելթ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխ Նեյ» հոդվածին։