Շեյն ամրոց (անգլ.՝ Shane's Castle), ավերված ամրոց, որը գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ Կոմսության Ռանդալսթաուն քաղաքում։ Ամրոցը գտնվում է Լոխ Նեյ լճի հյուսիսարևելյան ափին։

Շեյն ամրոց
Shane's Castle
Նկարագրություն
Տեսակդղյակ և listed buildings in Northern Ireland?
ՀասցեԱնթրիմ Կոմսություն
Վարչական միավորԱնթրիմ Կոմսություն
Գտնվում է ափինԼոխ Նեյ լճի ափին
ԵրկիրՄեծ Բրիտանիա Հյուսիսային Իռլանդիա
Կառուցված1345 թվական
ՊատվիրողՕ՝Նիլլ տոհմ
Կայքshanescastle.com
Քարտեզ
Քարտեզ
 Shane's Castle Վիքիպահեստում

Կառուցվել է 1345 թվականին Օ՝Նիլլ տոհմի անդամներից մեկի կողմից։ Սկզբնական անվանումը եղել է Էդեն դուֆ կարրիկ անգլ.՝ Eden-duff-carrick[1], սակայն 1722 թվականին Շեյն ՄակԲրայն Օ՝Նիլլի կողմից ամրոցը վերանվանվել է Շեյն[1]։

Պատմություն խմբագրել

Միջանցքը կառուցվել է 1800 թվականին, իսկ 1812 թվականին ճարտարապետ Ջոն Նեշի նախագծով սկսվել է ամրոցի վերակառուցման գործընթացը։ 1816 թվականին ամրոցը վերացավ երկրի երեսից հրդեհի պատճառով։ Հրդեհից հետո պահպանվել է միայն Նեշի տունը[1]։ 1860-ականներին կառուցվեց երկրորդ տունը՝ Չալզ Լանյոնի և Ուիլիամ Հենրի Լինի գլխավորությամբ, Օ՝Նիլլի 1-ին լորդի համար։

Ամրոցը զբաղեցնում է 2600 ակր տարածք Լոխ Նեյի ափին[1]։

Այլ տվյալներ խմբագրել

Ամրոցը օգտագործվել է հանրահայտ Գահերի խաղ հեռուստասերյալի նկարահանումների համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lowry, Mary (c. 1913). The Story of Belfast and Its Surroundings. LibraryIreland.com. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  2. http://www.westeros.org/GoT/Gallery/Entry/1838/

Արտաքին հղումներ խմբագրել