Լոթար Վոլլեհ (գերմ.՝ Lothar Wolleh, հունվարի 20, 1930(1930-01-20)[1][2], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[3] - սեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի լուսանկարիչ։

Լոթար Վոլլեհ
գերմ.՝ Lothar Wolleh
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1930(1930-01-20)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[3]
Մահացել էսեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1] (49 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունWeißensee Academy of Art Berlin?
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքlothar-wolleh.de/english/index.htm
 Lothar Wolleh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բեռլինի բարձրագույն կիրառական արվեստի դպրոցում (1946—1948): Ձերբակալվել է խորհրդային հրամանատարության շինծու մեղադրանքներով, նրան մեղադրում էին լրտեսության մեջ, դատապարտվել է 15 տարի հարկադիր աշխատանքների Վորկուտայի մոտ գտնվող ճամբարում։ Կանցլեր Ադենաուերի Մոսկվա կատարած այցելությունից հետո մյուս ռազմագերիների հետ ազատ է արձակվել և վերադարձել է Բեռլին։

1956—1957 թվականներին սովորել է լուսանկարչության, գրաֆիկայի և նորաձևության դպրոցում, Արևմտյան Բեռլինում։ 1958 թվականին Շվեդիայում անցել է պատերազմից տուժած երիտասարդ մարդկանց համար նախատեսված վերականգնողական ծրագիրը, որն իրականացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից։ 1959-1961 թվականներին սովորել է Էսսենի Դիզայնի դպրոցում։ Մինչեւ 1960-ականներին աշխատել է գովազդային լուսանկարչության ոլորտում, հիմնականում` Դյուսելդորֆոււմ։

1970 թվականին թողարկել է «ԽՍՀՄ. պետություն և մարդիկ» ալբոմը։ Հետագայում աշխատել է որպես անկախ լուսանկարիչ։ Առավել հայտնի է կարևոր նկարիչների նկարներով, թողել է այդպիսի հարյուրից ավելի աշխատանք, այդ թվում` Հենրի Մուրի, Ման Ռեյի, Գեորգ Բազելիցի, Ֆրից Բոտրուբայի, Ժան Տենգլիի, Ժոզեֆ Բոյսի, Գերհարդ Ռիխտերի, Գյունտեր Յուկերի և այլ նկարիչների լուսանկարները։ 1977—1979 թվականներին շատ ժամանակ էր անցկացնում է Լեհաստանում, աշխատելով երկու լուսանկարչական շարքերի վրա։

Ժառանգություն խմբագրել

Վոլլեհի 1959-1979 թվականների աշխատանքների մեծ ցուցահանդես է կազմակերպվել 2005—2007 թվականներին Հոֆհայմի, Կոբլենցի և Բրեմենի թանգարաններում։

Ալբոմներ, կատալոգներ խմբագրել

  • UdSSR: Der Sowjetstaat und seine Menschen. Stuttgart: Belser, 1970 (Հենրիխ Բյոլլի նախաբանով)
  • Lothar Wolleh: eine Wiederentdeckung: Fotografien 1959-1979. Bremen: Hauschild, 2005

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #123741378 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթար Վոլլեհ» հոդվածին։