Լյուսի (ավստրալոպիտեկ)

«Լյուսիի» կմախքի մասերը (AL 288-1), Բնագիտության Ազգային թանգարան, Փարիզ
Լյուսիի տեսքի վերականգնումը, ցուցադրված Բնագիտության Ազգային թանգարանում, Վաշինգտոն, ԱՄՆ

Լյուսի (անգլ.՝ Lucy), աֆարական ավստրալոպիտեկի (Australopithecus afarensis) կանացի առանձնյակի կմախք, որը գտնվել է 1974 նոյեմբերի 24-ին՝ Եթովպիայում, Ավաշ գետի (Դանակիլ իջվածք) հովիտում՝ Դոնալդ Ջոհանսոնի (այդ ժամանակ Քլիվլենդի Բնագիտության թանգարանի հսկիչ) գլխավորած ֆրանսո-ամերիկյան արշավի ժամանակ: Լյուսին, ով, ըստ գնահատականների, ապրել է 3,2 մլն տարի առաջ[1] և մահացել է բարձրությունից ընկնելու արդյունքում[2], համարվում է գիտության մեջ հայտնի, իր տեսակի առաջին ներկայացուցիչը։

Հայտնաբերման պատմությունԽմբագրել

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, Եթովպիայում կատարած մարդաբանական արշավախումբը, ովքեր աշխատում էին Օմո գետի հովիտում, հայտնաբերել են ավստրալոպիտեկի կմախքի մնացորդներ, որոնք նման էին աֆրիկյան ավտստրալոպիտեկի։ Կմախքի մասերը նաև տարբեր տեղերում են գտնվել (Քենիայի Ռուդոլֆ (Տուրկանա) լճի մոտ)։ 1972-1974 թվականներին, Աֆարական ցածրավայրում աշխատում էր ֆրանսո-ամերիկյան արշավախումբը, որի անդամները մեծահասակ կանացի առանձնյակի մի քանի հարյուր կտորներ են գտել։ Կմախքի պահպանվածությունը 40 % է եղել, որը եզակի երևույթ է մարդաբանության մեջ։ Գյուտից հետո, գիտնականների ճամբարում համընդհանուր հուզմունք էր տիրում, մագնիտոֆոնով միացված էր The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» երգը, որի անվանումն էլ տվեցին գյուտին։ Լյուսիի պլաստմասսե կրկնօրինակը ցուցադրվում է Եթովպիայի Ազգային թանգարանում, Ադիս Աբեբայում։ Լյուսին համարվում 2015 ֆրանսիական «Էվոլյուցիա» (Pourquoi j'ai pas mangé mon père) մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկը[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Լյուսիի հասակը ընդամենը 105 սմ էր, քաշը՝ 27 կգ։ Լյուսին փոքր ուղեղ ուներ (մոտավոր 400 սմ³), կոնքը, ստորին վերջույթների ոսկորների հետ, նման էին մարդկային ֆունկցիոնալությանը, որը վկայում է այն մասին, որ այս տեսակի ներկայացուցիչները ուղղագնաց են։ Գնահատականները, որոնք կատարվել են ատամներից, խոսում են այն մասին, որ Լյուսին մահացել է 25-30 տարեկան հասակում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «BBC - Science & Nature - The evolution of man»։ www.bbc.co.uk։ Վերցված է 2019-05-25 
  2. «Люси рухнула с ... баобаба?»։ Антропогенез.РУ (ru-RU)։ Վերցված է 2019-05-25 
  3. «Pourquoi j'ai pas mangé mon père, autopsie d'un ratage»։ FIGARO։ 2015-04-07։ Վերցված է 2019-05-25 

Արտաքին հղումներԽմբագրել