Լյուսի Իշխանյան

երաժիշտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուսի Իշխանյան (1934, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 20, 2014(2014-04-20)), ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ։

Լյուսի Իշխանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1934
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 20, 2014(2014-04-20)
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահարուհի
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Ջուլիարդ դպրոց

Կենսագրություն

խմբագրել

Լյուսի Իշխանյանը ծնվել է Նյու Յորքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցը, որից հետո սովորել է Կոլումբիայի համալսարանում և ստացել հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Հայ երաժշտությունը տարբեր երկրներում տարածելու համար Լյուսի Իշխանյանին անվանել են «Հայ երաժշտության դեսպան»։

Երաժշտի երկացանկում եղել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1961 թվականին Նյու Յորքի դաշնամուրի պրոֆեսորների կոնգրեսի կազմակերպած համերգում նա կատարել է Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Հովհաննեսի, Ջ. Էնեսկուի և Է. Բլոխի ստեղծագործություններից։

1963 թվականին Լյուսի Իշխանյանը մասնակցել է ԱՄՆ Կառյան կազմակերպած համերգային շրջագայությանը (165 օր, Իրաք, Իրան, Պակիստան, Շրի Լանկա, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Հունաստան

1971 թվականին համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, նրա երկացանկում եղել են Արամ Խաչատրյանի «Մեծ սոնատը»[1], 1974 թվականին՝ Փարիզում։

Բազմիցս եղել է Հայաստանում (առաջինը՝ 1961 թվականին)։ Նրա նախաձեռնությամբ կապեր են հաստատվել Նյու Յորքի Ջուլիարդի բարձրագույն երաժշտական դպրոցի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև, 1991 թվականին ստեղծել է հիմնադրամ՝ կոնսերվատորիայի լավագույն ուսանող-դաշնակահարների համար։

Եղել է «Արմինիըն Դայջեսթ» (1969–1976) ամսագրի հիմնադիր-խմբագիրներից, «Արմենիան Թայմս» թերթի խմբագիրը։

Լյուսի Իշխանյանը համերգներով շրջագայել է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի երկրներում, ԽՍՀՄ-ում։ 1962 թվականին նա Մոսկվայում մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթին։

Արժանացել է Մ. դե Ֆալլայի «Գիշերներն Իսպանիայի պարտեզներում» կոնցերտի մրցույթի 1-ին մրցանակի, Փարիզի Արվեստագետների, գրականության, գիտության ակադեմիայի ընկերության ոսկե մեդալի։

Լյուսի Իշխանյանը մահացել է 2014 թվականի ապրիլին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հաշվետվություն «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի 2012թ-ի գործունեության մասին - Հայտարարություններ - Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Կյանքից հեռացել է Արամ Խաչատրյանի սան, ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։