Լյուշնյա (ալբաներեն՝ Lushnjë), քաղաք Ալբանիայի կենտրոնական մասում, Ֆիերիի գավառում։ Նույնանուն ենթաշրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 372.91 կմ2 տարածք[1]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83.659[2]:

Քաղաք
Լյուշնյա
ալբ․՝ Lushnjë
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Մակերես372,72 կմ²
ԲԾՄ17 մետր
Բնակչություն31 105 մարդ (2011)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Փոստային դասիչ9001
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքbashkialushnje.gov.al
Լյուշնյա (Ալբանիա)##
Լյուշնյա (Ալբանիա)

Քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվում Դիվյակա-Կարավաստա ազգային պարկը (Divjakë-Karavasta National Park)[3]:

Պատմություն խմբագրել

Ավանդազրույցն ասում է, որ բնակավայրը, որն ընկած է Բերատից Դուռես տանող ճանապարհի վրա, դեռևս օսմանյան տիրապետության ժամանակներում հիմնել է անվանի մի տիկին, անունը՝ Սալյուշա։ Տարեցներից շատերը մինչև օրս քաղաքը Սալյուշա են անվանում։ Մերձակայքում է գտնվում Սավրայի դաշտը, որտեղ 1385 թվականին տեղի է ունեցել առաջին ճակատամարտը Զետայի իշխանության և թուրք զավթիչների միջև։

1920 թվականի հունվարին Լյուշնյայում համաժողովի են հավաքվել ալբանական կլանների առաջնորդները, Լյուշնյան հռչակել Ալբանիայի ժամանակավոր մայրաքաղաք (նախքան մայրաքաղաքը Տիրանա տեղափոխելը)։

Ժողովրդագրություն խմբագրել

Թե՛ 1918 թվականին և թե՛ վերջին շրջանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լյուշնյայի բնակիչների մոտավորապես կեսը մուսուլմաններ են, մյուս կեսը՝ քրիստոնյաներ[4]։ Ընդ որում՝ քրիստոնյաների մեջ գերակշռում են ուղղափառները, մուսուլմանների մեջ՝ սուննիները։

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն խմբագրել

Լյուշնյան ընկած է միջերկրածովյան տաք կլիմայի գոտում գտնվող Մուզեկե տարածաշրջանում, որը գյուղատնտեսական ապրանքներ է մատակարարում թե՛ Ալբանիայի այլ շրջանների և թե՛ եվրոպական մի շարք երկրների։ Այս քաղաքում է գործում Ալբանիայի գյուղատնտեսական գիտահետազոտական ազգային ինստիտուտը[5]։ Կոմունիստների իշխանության տարիներին աշխատել են նաև թղթի, պլաստմասսաների, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնց մի մասը շարունակում է գործել նաև մեր օրերում։ Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել են աղյուսի պատրաստման, մարմարի հանույթի ու մշակման, ձիթապտղի ձեթի արտադրության ձեռնարկություններ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • D.Hall, Albania and the Albanians, New York 1994.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Correspondence table LAU – NUTS 2016, EU-28 and EFTA / available Candidate Countries» (XLS). Eurostat. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «Population and housing census - Fier 2011» (PDF). INSTAT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. [1]
  4. Siegfried Gruber. «Regional variation in marriage patterns in Albania at the beginning of the 20th century». www-gewi.uni-graz.at. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին., Seiner's 1918 data mapped here: http://www-gewi.uni-graz.at/seiner/density.html Արխիվացված 2019-10-27 Wayback Machine
  5. «Tatjana Dishnica on the history of the scientific agricultural institutes of Albania» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուշնյա» հոդվածին։