Լյուկ Ֆրիդեն

լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ

Լյուկ Ֆրիդեն (լյուքս.՝ Luc Frieden, սեպտեմբերի 16, 1963(1963-09-16), Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, իրավաբան, ֆինանսների նախկին նախարար[1], Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահ (2022-2023)։

Լյուկ Ֆրիդեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1963(1963-09-16) (60 տարեկան)
ԾննդավայրԷշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ
Քաղաքացիություն Լյուքսեմբուրգ
ԿրթությունԼյուքսեմբուրգի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և AL?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններMinister of Defence?, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ, minister for Justice?, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ և Լյուքսեմբուրգի վարչապետ
ԿուսակցությունՔրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն
Կայքgouvernement.lu/fr/gouvernement/luc-frieden.html
 Luc Frieden Վիքիպահեստում

2023 թվականին Լյուկ Ֆրիդենը նշանակվել է Լյուքսեմբուրգ վարչապետ[2]։

Կենսագրություն խմբագրել

Լյուկ Ֆրիդենը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին[3]։ Նա իրավաբանություն է սովորել Լյուքսեմբուրգի և Փարիզի համալսարան 1 Պանթեոն-Սորբոնի համալսարաններում, 1987 թվականին նա իրավագիտության մագիստրոսի կոչում է ստացել Քեմբրիջի համալսարանում, մեկ տարի անց ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1989-1998 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Լյուկ Ֆրիդենը դասախոսություններ է կարդացել Լյուքսեմբուրգի համալսարանում և սահմանադրական և բանկային իրավունքի թեմաներով գրել հոդվածներ։ 1991-1994 թվականներին եղել է «RTL Radio Lëtzebuerg» ռադիոյի իրավական հարցերի և արտաքին քաղաքականության ​​մեկնաբան։

1994 թվականին Լյուկ Ֆրիդենն առաջին անգամ ընտրվել Է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության պատգամավորների պալատի անդամ։ Մինչև 1998 թվականը եղել է ֆինանսների և բյուջեի կոմիտեն և սահմանադրական հարցերի հանձնաժողովի ղեկավար։ 1999, 2004, 2009 և 2013 թվականներին պատգամավոր է ընտրվել, սակայն իր պետական ​​լիազորությունների ընթացքում մանդատ չի ստացել։ 1998 թվականին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը Լյուկ Ֆրիդենին նշանակել է արդարադատության նախարար, բյուջեի նախարար և խորհրդարանի հետ կապերի նախարար։ Լյուկ Ֆրիդենը եղել է եվրոյի արժույթի ներդրման պատասխանատու։ 1999 թվականի հունիսի ընտրություններից հետո նույն վարչապետի նոր կառավարությունում նա կրկին ստանձնել է արդարադատության նախարարի և բյուջեի նախարարի պաշտոնները։ Նույն պաշտոնը Լյուկ Ֆրիդենը զբաղեցրել է 2004 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ մինչև 2006 թվականի փետրվարը զբաղեցրել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Որպես ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը ներկայացրել է Լյուքսեմբուրգը Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրոպական նախարարների խորհրդում (ECOFIN) և Եվրոխմբում, մասնակցել է Եվրոգոտու կայունացմանը և եվրոպական բանկային միության ձևավորմանը։ 15 տարի Ֆրիդենը աշխատել է որպես Համաշխարհային բանկի կառավարիչ և 2013 թվականին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհրդի նախագահ։

2014 թվականին նա հեռացել է քաղաքական գործունեությունից և դարձել Deutsche Bank-ի փոխնախագահ[4]։ 2016 թվականին նա վերադարձել է Լյուքսեմբուրգ և զբաղեցրել բանկային և մեդիա ոլորտների ընկերություններում բարձր պաշտոններ[5]։

2022 թվականին նա ստանձնել է Եվրոպական առևտրի և արդյունաբերական պալատների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[6]։

2023 թվականի փետրվարին նա վերադարձել է քաղաքականություն և դարձել Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության գլխավոր թեկնածու, մասնակցել է նույն թվականի խորհրդարանական ընտրություններին և ընտրվել է պատգամավոր, իսկ նրա կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները և հոկտեմբերի 7-ին Լյուկ Ֆրիդենն ընտրվել է Լյուքսեմբուրգի վարչապետ[7][8][9][10][11]։

2023 թվականի նոյեմբերի 22-ին Ֆրիդենը Պատգամավորների պալատում ներկայացրել է իր կառավարության ծրագիրը[12]։

Լյուկ Ֆրիդենն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և հոլանդերենի[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бывший министр финансов Люксембурга: Закон всегда должен следовать за технологиями».
  2. «В Люксембурге впервые за 10 лет меняется премьер». Европейская правда (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Фриден, Люк
  4. «Luc Frieden to join Deutsche Bank as Vice Chairman» (անգլերեն). db.com. 2014 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «CSV Luc Frieden candidate for EP elections» (անգլերեն). delano.lu. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Luc Frieden – new ambassador of European businesses» (անգլերեն). eurochambres.eu. 2022 թ․ հունվարի 10. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Nationalrat ernennt Luc Frieden als CSV-Spitzenkandidat» (գերմաներեն). csv.lu. 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «Élections législatives 2023: Résultats officieux: Circonscriptions: Centre» (ֆրանսերեն). elections.public.lu. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «Ex-finance minister Frieden becomes Luxembourg's new PM» (անգլերեն). reuters.com. 2023 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Aleksandra Krzysztoszek (2023 թ․ նոյեմբերի 16). «Luksemburg z nowym rządem. Zmiana premiera po dziesięciu latach». euractiv.pl. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Assermentation des membres du gouvernement 2023» (ֆրանսերեն). gouvernement.lu. 2023 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «New Luxembourg PM makes debut speech in parliament». luxembourg-times-online (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. Люк Фриден

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Ֆրիդեն» հոդվածին։