Լյուիս Հովարդ Լաթիմեր (սեպտեմբերի 4, 1848(1848-09-04)[1], Չելսի, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 11, 1928(1928-12-11)[1], Ֆլաշինգ, Նյու Յորք, ԱՄՆ[2])՝ ամերիկացի գյուտարար և գեղանկարիչ։

Լյուիս Հովարդ Լաթիմեր
անգլ.՝ Lewis Howard Latimer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1848(1848-09-04)[1]
ԾննդավայրՉելսի, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 1928(1928-12-11)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՖլաշինգ, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանOak Grove Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Ծնողներհայր՝ George Latimer?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունUniversalist Church of America?
 Lewis Howard Latimer Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լյուիս Հովարդ Լաթիմերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Չելսի քաղաքում, 1848 թվականին սեպտեմբերի 4-ին, Ռեբեկա Լաթիմերի (1823 - 1910 օգոստոսի 13) և Ջորջ Լաթիմերի (1818 թվականին հուլիսի 4 - 1896 թվականին մայիսի 18) չորս երեխաներից ամենակրտսերն էր[4]։ Ջորջ Լաթիմերը եղել է Վիրջինիա նահանգի Ջեյմս Բի Գրեյի ստրուկը։ Ջորջ Լաթիմերը իր կնոջ՝ Ռեբեկայի հետ, որը եղել է մեկ ուրիշի ստրուկը, փախավ ստրկությունից Բոստոն, Մասաչուսեթս, 1842 թվականին հոկտեմբերին։ Երբ Գրեյը՝ ստրկատերը, հայտնվեց Բոստոնում, որպեսզի նրանց վերադարձնի Վիրջինիա, այն դարձավ ստրկության վերացման շարժման մեջ հիշատակված դեպք` ներգրավելով այնպիսի աբոլիցիոնիստի, ինչպիսին Ուիլյամ Լլոյդ Գարիսոնն էր։ Ի վերջո, հավաքված 400 դոլար փրկագինը վճարվեց Գրեյին Ջորջ Լաթիմերի ազատության համար[5]։ Լյուիս Լաթիմերը անդամագրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին 15 տարեկանում` 1863 թվականին սեպտեմբերի 16-ին և ծառայել է ցամաքում որպես ամերիկյան նավատորմի (USS Massasoit) անդամ։ 1865 թվականին հուլիսի 3-ին ռազմածովային ուժերում պաշտոնը թողնելուց հետո աշխատել է որպես գրասենյակային ցրիչ` արտոնագրված Քրոսբի Հոլսթիդ և Գուլդ (Crosby Halstead and Gould) իրավաբանական ընկերությունում շաբաթական 3.00 դոլար աշխատավարձով։ Նա սովորեց, թե ինչպես պետք է օգտագործել քառակուսու սահմանումը, քանոնը և այլ գործիքներ։ Ավելի ուշ, նրա ղեկավարը նկատեց արտոնագրային գծագրերի էսքիզներն անելու նրա տաղանդը, և Լաթիմերը 1872թվականին առաջ քաշվեց գլխավոր գեղանկարչի պաշտոնի շաբաթական 20.00 դոլար աշխատավարձով։ [5] Նա 1873 թվականին նոյեմբերի 15-ին Մասաչուսեթս նահանգի Ֆոլի Ռիվերում ամուսնացավ Մերի Ուիլսոն Լյուիսի հետ։ Նա ծնվել է Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքում, Ուիլյամի և Լուիզա Մ. Լյուիսի դուստրն էր[6]։ Ամուսինները երկու դուստրեր ունեին՝ Էմմա Ջանեթ (հունիսի 12, 1883 թվականին-փետրվար 1978) և Լուիզ Ռեբեկա (ապրիլի 19, 1890 - հունվար 1963)։ Ժանեթն ամուսնացավ Ջերալդ Ֆիդզերբերտ Նորմանի հետ, որը Նյու-Յորքի հանրային դպրոցական համակարգում ավագ դպրոցի առաջին սևամորթ ուսուցիչն էր, և երկու երեխա ունեցան՝ Ուինիֆրեդ Լաթիմեր Նորման (հոկտեմբեր 7, 1914 – փետրվարի 4, 2014), որը որպես սոցիալական աշխատող ծառայում էր իր պապի ժառանգության խնամակալը, և Ջերալդ Լաթիմեր Նորման (դեկտեմբերի 22, 1911-օգոստոսի 26, 1990), որը դարձավ վարչական իրավունքի դատավոր։

Լյուիս Հովարդ Լաթիմերը 25 տարի՝ 1903 թվականից մինչև իր մահը՝ 1928 թվականը, իր ընտանիքի հետ բնակվել է Հոլլի պողոտայում գտնվող մի տան մեջ, որն այժմ հայտնի է որպես Նյու-Յորքի Քուինս արվարձանի արևելյան առևտրային հատված[7]։ Լյուիս Հովարդ Լաթիմերը մահացավ 1928 թվականին դեկտեմբերի 11-ին, 80 տարեկան հասակում[8]։ Նրա մահից մոտ վաթսուն տարի անց նրա տունը Հոլլի պողոտայից տեղափոխվեց Քուինսի առևտրական տաղամասի 137-րդ փողոց, որը մոտավորապես 1,4 մղոն հյուսիս-արևմուտք էր իր նախկին վայրից[9]։

Տեխնիկական աշխատանք և գյուտեր

խմբագրել
Լուիս Լաթիմերի կողմից 1883 թվականին արտոնագրված բարձրորակ շիկաթելով լույսի էլեկտրական լամպ

1874 թվականին նա Չարլզ Բրաունի հետ արտոնագրեց երկաթուղային մեքենաների զուգարանային համակարգերի բարելավումը, որը կոչվում է երկաթուղային մեքենաների համար ջրային դարակ (ԱՄՆ արտոնագիր 147,363)[10]։ 1876 թվականին Ալեքսանդր Գրեհեմ Բելը վարձել է Լաթիմերին, ապա որպես Բելլի արտոնագրային իրավաբանական ընկերության գծագրիչ՝ Բելլի հեռախոսի համար արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ նկարներ մշակելու համար[11]։ 1879 թվականին նա տեղափոխվեց Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, իր եղբայր Ուիլյամի, մոր՝ Ռեբեկայի և կնոջ՝ Մերիի հետ։ Ընտանիքի այլ անդամները՝ նրա եղբայր Ջորջ Ա. Լաթիմերը և նրա կինը՝ Ջեյնը, նրա քույր Մարգարետը և նրա ամուսինը՝ Օգոստոս Հոուլին և նրանց երեխաները արդեն ապրում էին այնտեղ։ Լյուիսն աշխատում էր որպես մենեջերի օգնական Թոմաս Ա. Էդիսոնի մրցակից Հայրեմ Մաքսիմին պատկանող ԱՄՆ Էլեկտրիկ Լայթինգ Քոմփանիում։ Լաթիմերը 1882 թվականի հունվարի 17-ին ստացել է արտոնագիր «Ածխածնի արտադրական գործընթաց»-ի համար, որը բարելավում է էլեկտրական լամպերում օգտագործվող ածխածնային շիկացման թելերի արտադրության մեթոդները[12][13]։ Էդիսոն Էլեկտրիկ Լայթ Քոմփանին Նյու Յորքում վարձեց Լաթիմերին 1884 թվականին որպես գծագրիչ և էլեկտրական լույսերի արտոնագրային վեճերի ժամանակ փորձագետ-վկա։ Լաթիմերին է վստահվել ածխածնային թելերի ստեղծման բարելավման գործընթացը, որը բարելավվել է Թոմաս Էդիսոնի թղթի թելերի վրա, որը շատ շուտ այրվում էր[14]։ Երբ 1892 թվականին այդ ընկերության և Թոմսոն-Հյուսթոն Էլեկտրիկ Քոմփանիի միավորման արդյունքում ստեղծվեց Ջեներալ Էլեկտրիկը, նա շարունակեց աշխատել իրավաբանական բաժնում։ 1911 թվականին նա դարձավ իրավաբանական ընկերությունների արտոնագրային խորհրդատու[15]։

Ժառանգություն

խմբագրել

• Լաթիմերը Համբավի ազգային գյուտարարների սրահում առաջատար է իր էլեկտրական շիկացման թելերի արտադրության տեխնիկայի մեջ ներդրման համար[16]։

• Լաթիմերի ընտանեկան տունը Քուինսի ֆլուշինգ թաղամասում է, Լաթիմեր տեղանքում։ Այն նախկին վայրից տեղափոխվել է մոտակա փոքրիկ այգին և գյուտարարի պատվին վերածվել Լյուիս Հ. Լաթիմերի տուն-թանգարանի։

•Լաթիմերը Նյու Յորքի առևտրական շրջանի Ունիտարիան եկեղեցու հիմնադիր անդամ էր։

•Ֆլյուշինգում բնակելի բազմաբնակարանների մի շարք կոչվում են «Լաթիմերների պարտեզ»[17]։

•P.S. 56-րդ դպրոցը, Քլինթոն Հիլլում, Բրուքլին, կոչվում է Լյուիս Հ. Լաթիմերի դպրոց Լաթիմերի պատվին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fouché R. D. Latimer, Lewis Howard (1848-1928), engineer and inventor // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1300953
  2. 2,0 2,1 2,2 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  3. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  4. Fouché, Rayvon, Black Inventors in the Age of Segregation: Granville T. Woods, Lewis H. Latimer, and Shelby J. Davidson, Baltimore & London: The Johns Hopkins University Press, 2003, 0-8018-7319-3.
  5. 5,0 5,1 Fouché, Rayvon, Black Inventors in the Age of Segregation: Granville T. Woods, Lewis H. Latimer, and Shelby J. Davidson, Baltimore & London: The Johns Hopkins University Press, 2003, ISBN 0-8018-7319-3.
  6. Massachusetts Marriages 253:121, Massachusetts Archives, Columbia Point, Boston
  7. "Historic House Trust NYC". Historichousetrust.org. Archived from the original on 2008-02-16
  8. "Lewis H. Latimer Dead. Member of Edison Pioneers. Drew Original Plans for Bell Phone". New York Times. December 13, 1928.
  9. Historic House Trust NYC". Historichousetrust.org. Archived from the original on 2008-02-16.
  10. "Patent Improvement in water-closets for railroad-cars (US147363A)". US Patent - Google Patent.
  11. Clarke, John Henrik (1983). Ivan Van Sertima, ed. Blacks in Science: Ancient and Modern. Piscataway, NJ: Transaction. pp. 230–233. ISBN 978-0-87855-941-1.
  12. "Lewis Howard Latimer". National Park Service. Retrieved 2007-06-10.
  13. U.S. Patent 252,386Process Of Manufacturing Carbons. by Lewis H. Latimer . Application filed on Feb 19, 1881, Specified on Jan 17, 1882
  14. "Lemelson-MIT". Mit.edu.
  15. Gates, Henry Louis, & Evelyn Brooks Higginbotham, African American Lives, Oxford University Press, 2004, pp. 515–516. ISBN 0-19-516024-X
  16. "List of 2006 NIHF inductees". Invent.org. Archived from the original on 2008-05-13.
  17. "Latimer Gardens Apartments". Nyc.gov. Archived from the original on 2009-02-24.

Գրականություն

խմբագրել
  • Lewis Howard Latimer; C. J. Field; John White Howell (1890). Incandescent Electric Lighting. D. Van Nostrand company.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Հովարդ Լաթիմեր» հոդվածին։