Աբոլիցիոնիստական գրականություն

Աբոլիցիոնիստական գրականություն (լատին․՝ abolitio - «ոչնչացում, փոփոխում» կամ անգլ.՝ abolition - «լուծարում, փոփոխում»), ԱՄՆ19-րդ դ. 30-60-ական թթ. գրականություն՝ կապված 18-19-րդ դդ. ստրկությունից նեգրերի ազատագրման հանրային-քաղաքական շարժման՝ աբոլիցիոնիզմի հետ։ Այդ շարժման սկզբնավորողն ու խոշոր գործիչը լրագրող և պոետ Ու. Լ. Հարիսոնն է։ Աբոլիցիոնիստական գրականության նշանավոր երկերից են Ռ. Հիլդրետի «Ստրուկը, կամ Արչի Մուրի հիշողությունները» և Հ. Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը» վեպերը։ Աբոլիցիոնիզմի թեմաներն ու գաղափարները դրսևորվել են ամերիկյան գրողների ու պոետների (Հ. Ու. Լոնգֆելլո, Ռ. Ու. Էմերսոն, Գ. Դ. Թորո, Ու. Ուիտմեն, Ջ. Ռ. Լոուել և այլք) գործերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 7-8.