Լյուդովիկո Բրեա
Լյուդովիկո (Լուի) Բրեա (իտալ.՝ Ludovico Brea, ֆր.՝ Louis Brea), 1450, Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա - 1523), իտալա-լիգուրյան ծագմամբ ռենեսանսյան նկարիչ, որի աշխատանքները հիմնականում կենտրոնացված են ժամանակակից Լիգուրիայի (Իտալիա) և Ծովափնյա Ալպերի արևելյան մասի (Ֆրանսիա) ափամերձ քաղաքներում։
Լյուդովիկո Բրեա | |
---|---|
Ծնվել է | 1450 |
Ծննդավայր | Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա |
Վախճանվել է | 1523 |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Jacques Durandi? |
Ludovico Brea Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲրեան ծնվել է այն ժամանակ Ջենովայի հանրապետության մաս կազմող Նիսում՝ տակառագործների ընտանիքում, որն արմատներով Մոնտալտո Լիգուրեյից էր։
Բրեան հիմնականում կղերական նկարիչ էր, և նրա առավել նշանավոր աշխատանքները ալտարական նկարներն են։ Նկարչի առաջին նշանավոր աշխատանքը Սիմեի (ժամանակակից Նիս) ֆրանցիսկյան վանքի որմնանկարն է։ Բրեայի մյուս աշխատանքները կենտրոնացած են Մոնակոյի և Մենթոնի, Տաջիայի և Իմպերիայի և Սավոնայի և Ջենովայի միջև եղած ափամերձ բնակավայրերում։
Լյուդովիկո Բրեայի աշակերտներից է եղել Տերամո Պյաջոն։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- «Պիետա» (1475), Սիմեի վանք
- «Խաչելություն» (1481), Բյանկոյի ապարանքի պատկերասրահ
- «Համբարձում» (1483), Դուրացո Ջուստինիանիի պատկերասրահ
- Ticozzi, Stefano (1830). Dizionario degli architetti, scultori, pittori, intagliatori in rame ed in pietra, coniatori di medaglie, musaicisti, niellatori, intarsiatori d’ogni etá e d’ogni nazione' (Volume 1). Gaetano Schiepatti; Digitized by Googlebooks, Jan 24, 2007. էջ 214.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկո Բրեա» հոդվածին։ |