Լյուդմիլա Դանիելյան

հայ անասնաբույժ, մանրէաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուդմիլա Թադևոսի Դանիելյան ((Լուսյա Դանիելովա) օգոստոսի 27, 1913(1913-08-27), Խնուշինակ - 2007), հայ անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1956, 1972), պրոֆեսոր (1976)։

Լյուդմիլա Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 27, 1913(1913-08-27)
Խնուշինակ
Մահացել է2007
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ, մանրէաբան և ուսուցչուհի
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1938)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Ամուսին(ներ)Գուրգեն Շաքարյան

Պրոֆեսոր Գուրգեն Շաքարյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Դանիելյանը ծնվել է 1913 թվականի օգոստոսի 27-ին (սեպտեմբերի 11-ին), ԼՂՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1941-1947 թվականներին աշխատել է Մալարիայի և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում։ 1942-1947 թվականներին եղել է հակապրկախտային և հակադիֆթերային անատոքսինի բաժինների վարիչ, 1947 թվականից՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (1994 թվականից՝ ՀԳԱ) մանրէաբանության և վիրուսաբանության ամբիոնում[1]։

Աշխատանքները վերաբերում են իմունիտետի, թեյի սնկի և կենդանական ծագում ունեցող կենսաբանական արգասիքներում հակաբիոտիկների մնացորդային քանակների հիմնախնդիրներին[2]։

Երկեր խմբագրել

  • Реакция конглютинации при бруцеллезе сельхоз. животных, 1941, 105 с.
  • Թեյի սնկի կուլտուրան և նրա կիրառումը անասնապահության մեջ, Երևան, 1959 (համահեղինակ)։
  • К проблеме остаточных количеств антибиотиков в органах, тканях и биологических жидкостях и методы их определения: Ереван, 1972 . 319 с.
  • Ընդհանուր և մասնավոր մանրէաբանություն, Երևան, 2002 (համահեղինակ)։
  • Чайный гриб: лечебное средство народной медицины, Ереван, 1993.
  • Чайный гриб (Kombucha) и его биологические особенности, Ереван, 2002.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 231։
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Դանիելյան» հոդվածին։