Խնուշինակ, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Խնուշինակ
Հուշահամալիր, գյուղ Խնուշինակ.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
շրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ678 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1243,59 հա տարածք, որից 893,14 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,34 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Շենին ջուր», «Ծլլոկ», «Վարար», «Վետած», «Բալունց ջուր», «Տնգզբուլաղ», «Շլլորին» և «Քյահրիզին ջուր»։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Խնուշակի բնակչության թվաքանակը կազմում է 615 մարդ, կա 134 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 625 652 659

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Խնուշակ» (19-20-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 91 աշակերտներ[2]։

Հայտնի անձինքԽմբագրել

Խնուշինակում են ծնվել՝

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 232 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63