Լյուբոր Նիդեռլե (չեխ․՝ Lubor Niederle, սեպտեմբերի 20, 1865(1865-09-20)[1][1][2][…] կամ 1894[3], Կլատովի[4][1][1][…] - հունիսի 14, 1944(1944-06-14)[4][1][1][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][1][1][…]), չեխ հնագետ, ժողովրդագրագետ, սլավոնագետ-պատմագետ, մարդաբան։ Եղել է Կարլի համալսարանի պրոֆեսոր, Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ։

Լյուբոր Նիդեռլե
չեխ․՝ Lubor Niederle
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1865(1865-09-20)[1][1][2][…] կամ 1894[3]
ԾննդավայրԿլատովի[4][1][1][…]
Մահացել էհունիսի 14, 1944(1944-06-14)[4][1][1][…]
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][1][1][…]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[6]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, մանկավարժ, preface author, ազգագրագետ և սլավոնագետ
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան, Institute of Archaeology of the Czech Academy of Sciences? և Institute of Slavonic Studies of the Academy of Sciences of the Czech Republic?
Ծնողներհայր՝ Jindřich Niederle?
Զբաղեցրած պաշտոններRector of Charles University?
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Polish Ethnological Society?
ԵրեխաներMarcel Niederle?[8]
 Lubor Niederle Վիքիպահեստում

Չեխ բանասեր Ինդրժիխ Նիդեռլեի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1865 թվականին Ավստրիական կայսրության Կլատովի քաղաքում։ 1887 թվականին ավարտել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1889 թվականին Մյունխենում լսել է դասախոսություններ մարդաբանությունից և հնագիտությունից, 1889-1890 թվականներին աշխատել է Փարիզի Մարդաբանության դպրոցի լաբորատորիաներում։ 1893 թվականին գիտական գործուղումով եղել է Ռուսական կայսրությունում, աշխատել թանգարաններում, գրադարաններում, ուսումնասիրել Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վարշավայի, Կիևի, Տվերի հնագիտական հավաքածուները[9]։

Սկսած 1891 թվականից` դասավանդել է Կարլի համալսարանում նախ որպես հնագիտության ու նախապատմական հնաբանության դոցենտ, ապա 1898 թվականին դարձել է առաջին պրոֆեսորը նախապատմական հնաբանության ու ժողովրդագրության բնագավառում։ 1907-1908 թվականներին զբաղեցրել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի, իսկ 1927-1928 թվականներին` նույն համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Հիմնադրել է Հնագիտական ինստիտուտը Պրահայում (1919-1924)` դառնալով այդ ինստիտուտի առաջին տնօրենը։ Բացի դրանից` 1928 թվականից ղեկավարել է Պրահայի Սլավոնական ինստիտուտը։

Նիդեռլեն մասնակցություն է ունեցել «Český lid» ամսագրի հիմնադրմանը, որ լույս է տեսնում 1891 թվականից մինչ օրս` մինչև 1928 թվականը լինելով նրա համախմբագիրը։ 1914-1930 թվականներին համախմբագիրն է եղել «Památky archaeologické» (ներկայում` «Památky archeologické») հնագիտական պարբերական հրատարակության։

1901 թվականին Նիդեռլեն դարձել է Չեխական գիտական թագավորական ընկերության անդամ, 1906 թվականին ընտրվել է Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների թղթակից-անդամ է եղել։

Մահից հետո նրա դին կիզել են։ 1956 թվականին նրա և կնոջ աճյունափոշին վերահուղարկավորել են Օլշանսկի գերեզմանոցում` Պավել Յոսեֆ Շաֆարիկի դամբարանում[9]։

Գիտական գործունեություն խմբագրել

Լյուբոր Նիդեռլեն զբաղվել է նախնական, անտիկ, ապա սլավոնական հնագիտությամբ։ 1893 թվականին լույս է տեսել նրա «Մարդկությունը նախապատմական ժամանակներում» գիրքը, որտեղ ներկայացված է Եվրոպայի հնագիտությունը հին քարի դարից մինչև միջնադարը ներառյալ։ 1902-1934 թվականներին հրատարակվել է «Սլավոնական հնություններ» նշանավոր աշխատությունը, որում ամփոփված են սլավոնների մասին տեղեկության մասշտաբային եզրահանգումները։

Նա սխալ էր համարում ալավոնների էթնոգենեզի մասին խոսելը, քանի որ հին սլավոնների մասին ճշգրիտ տեղեկությունները շատ քիչ են. գիտական բնորոշման են ենթարկվում միայն միջնադարյան նյութերը։ 1931 թվականին լույս է տեսել «Սլավոնական հնագիտության ղեկավարում» աշխատությունը, որում նա կատարել է իր հնագիտական հետազոտությունների եզրակացությունները։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Նիդեռլեն եղել է ժամանակակից արևելյան սլավոնների` որպես մեկ ժողովրդի միավորման կողմնակից` «Սլավոնական հնություններ» գրքում նշելով.

  Շատ ընդհանուր բաներ են իրար կապում ռուս ժողովրդի մասերը, և մեղք է գործում թե' իր և թե' սլավոնննների առաջ նա, ով բռնի ձևով կոտրում է դարերի ստեղծածը` փոխանակ համատեղ ուժերով ստեղծելու մեկը բաղկացուցիչ առանձին մասերից` ռուս ժողովուրդն ու մեկ պետականություն։
- Slovanské starožitnosti I, IV
 

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Нидерле Любор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. BillionGraves — 2011.
  6. Studenti pražských univerzit 1882–1945
  7. Deutsche Nationalbibliothek Record #118786148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Archiv hl. m. Prahy, Matrika narozených u sv. Štěpána, sign. ŠT N37, s. 130
  9. 9,0 9,1 . Гавритухин И. О., Елинкова Д. Любор Нидерле (1865—1944) // Stratum plus. Археология и культурная антропология. — 2015. — № 5. — С. 27—34. — ISSN 1608-9057.

Գրականություն խմբագրել

  • Синюк А. Т. Л. Нидерле // Вопросы истории славян. 1966
  • Eisner J., L. Niederle. Praha, 1948

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոր Նիդեռլե» հոդվածին։