Լյուբով Վոինովա-Շիկանյան
Լյուբով Պավլովնա Վոինովա-Շիկանյան (օգոստոսի 5 (18), 1909, Երևան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17, 1990, Երևան, ԽՍՀՄ), բալետի խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1945)։
Լյուբով Վոինովա-Շիկանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5 (18), 1909 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 17, 1990 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Ամուսին | Դմիտրի Շիկանյան |
Պարգևներ և մրցանակներ |
Բալետի դերասան և դիրիժոր Դմիտրի Շիկանյանի կինը։
Կենսագրություն
խմբագրել1926 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ 1926-1927 թվականներին եղել է Նովոսիբիրսկի, 1927-1928 թվականներին՝ Սվերդլովսկի, 1928֊1938 թվականներին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնների մենապարուհի[1]։
Դերապարերից են՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մեդորա (Ադանի «Կորսար»), Սվանիլդա (Դելիբի «Կոպելիա»), Մայա (Թաքթաքիշվիլու «Մալտակվա»)։
1938 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Եղել է Կարինեի (Խաչատրյանի «Երջանկություն») առաջին դերակատարուհին։ Լավագույն դերապարերից են նաև՝ Մարիա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Գյուլնարա (Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»), Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտության), Գայանե (Խաչատրյանի «Գայանե»)։
1934-1938 թվականներին դասավանդել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին կից բալետի ստուդիայում, 1938-1942 թվականներին՝ Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1938-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստների մանկավարժ-փորձավարը։
Վոինովա-Շիկանյանի աշակերտուհիներից են Թ․ Գրիգորյանը, Զ․ Քալանթարյանը, Դ․ Ալեքսանյանը, Ժ․ Բաբախանյանը։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Любовь Воинова-Шиканян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |