Լյուբոն լեհ.՝ Luboń, գերմ.՝ Luban), քաղաք Լեհաստանում՝ Մեծ լեհական վոևոդությունում, Պոզնանի մետրոպոլիսային տարածքում, Վարտա գետի ափին։ 2002 թվականի տվյալներով[2] զբաղեցնում էր 13,52 քառակուսի կիլոմետր տարածք, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ՝ մի փոքր պակաս՝ 13,51 քառակուսի կիլոմետր։ 2016 թվականի հունիսի 30-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 196։ Լյուբոնը տեղ է գրավել Լեհաստանի 100 խտաբնակ քաղաքների ցանկում։ Բնակավայրում գործում են քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ, շինարարական կազմակերպություններ, այլ հիմնարկ-ձեռնարկություններ։ Քաղաքի տնտեսության մեջ մի ժամանակ կարևոր դեր էին խաղում նաև մետաղաձուլական և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները։

Բնակավայր
Լյուբոն
լեհ.՝ Luboń
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1296 թ.
Առաջին հիշատակում14-րդ դար
Մակերես13,52 կմ²
Բնակչություն33 024 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62-030
Պաշտոնական կայքlubon.pl
Լյուբոն (Լեհաստան)##
Լյուբոն (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

1954 թվականից Լյուբոնի համայնքի կազմի մեջ ընդգրկված Ժաբիկովոյի հյուսիսարևմտյան մասում գերմանացի նացիստները 1943–1945 թվականներին հիմնել էին բանտ-ճամբար, որը փոխարինել էր պոզնանյան Fort VII ճամբարին։ Այդտեղ ներկայումս գործում է պատմության թանգարան, որի առջև տեղադրված է քանդակագործ Յոզեֆ Գոսլավսկու կերտած Nigdy wojny ("Never War") արձանը։

Ժողովրդագրություն խմբագրել

Լյուբոնի բնակչության թվաքանակը 1960-2008 թթ. կրել է հետևյալ փոփոխությունները[3][4].

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/023016121011-0970974?var-id=1639616&format=jsonapi
  2. «Portal Regionalny i Samorządowy REGIOset» (լեհերեն). regioset.pl. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Oficjalny Serwis Urzędu Miasta Luboń, Luboń w liczbach Արխիվացված 2007-12-26 Wayback Machine [dostęp 12 listopada 2009].
  4. http://www.polskawliczbach.pl/Lubon, w oparciu o dane GUS.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոն» հոդվածին։