Լի Թե Յոն

հարավկորեացի երգիչ և ռեփեր

Լի Թե Յոն (կորեերեն՝ 이태용, հուլիսի 1, 1995(1995-07-01), Սեուլ, Հարավային Կորեա), առավել հայտնի է Թեյոն անվամբ, հարավկորեացի երգիչ, ռեփեր և երգահան։ Նա հիմնականում ճանաչված է, որպես հարավկորեական NCT բոյ բենդի անդամ։ 2016-ին դեբյուտ է կատարել NCT-ի առաջին ենթախմբում՝ NCT U-ում, նաև դարձավ NCT 127-ի լիդեր։ Թեյոնը` որպես երգահան, մասնակցել է ավելի քան 30 երգերի ստեղծմանը, որոնք գրվել են 4 տարբեր լեզուներով և թողարկվել են NCT-ի տարբեր ենթախմբերի կողմից[1]։

Լի Թե Յոն
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկորեերեն՝ 이태용
Նաև հայտնի է որպեսTaeyong/TY
Ծնվել էհուլիսի 1, 1995(1995-07-01) (28 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, պարող, մոդել և առաջնորդ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment և Capitol Records
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունSM Rookies?, NCT, SuperM, NCT U? և NCT 127
 Lee Tae-yong Վիքիպահեստում

Թեյոնի գրած` «Long Flight» երգը SM Station նախագծի[2] միջոցով թողարկվեց 2019-ի հուլիսի 18-ին` որպես նրա առաջին սոլո սինգլ։

2019-ի օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ նա լինելու է SuperM խմբի անդամ, որը ստեղծված է SM Entertainment-ի և Capitol Records-ի համագործակցությամբ։ Խումբը դեբյուտ է կատարել 2019-ի հոկտեմբերին[3][4]։

Կենսագրություն խմբագրել

2012-2016․ Նախադեբյուտ խմբագրել

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 1-ին, Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաք։ Ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցը[5]։ 18 տարեկանում նրան փողոցում նկատում է SM Entertainment-ի հավաքագրողներից մեկը և հրավիրում լսումների։ Երգելով ազգային օրհներգը[6], նա հաջողությամբ անցում է լսումները և 2013-ի դեկտեմբերի 2-ին ներկայացվում է որպես SM Rookies` նախադեբյուտային մարզումների թիմի անդամ[7]։ Դեբյուտից հետո նա նշանակվում է գլխավոր ռեփեր և գլխավոր պարող[8], չնայած նրան, որ նախքան մարզումները Թեյոնը չուներ պարային փորձ, և նրա պարուսույցը կասկածանքով էր վերաբերվում իր ապագային այդ ասպարեզում[6]։

2014 թվականին Թեյոնի՝ «Open the Door» երգը կատարելու հոլովակը տեղադրվել է SMTown-ի ՅուԹյուբյան ալիքում[9]։ Քիչ ուշ նա համագործակցել է նաև Red Velvet խմբի հետ և թողարկել է «Be Natural» երգը։ Երկու հոլովակներում էլ նա ներկայացել է որպես «SR14B Թեյոն»[10]։

2016-2018․ Դեբյուտ, NCT խմբագրել

2016 թվականի ապրիլին Թեյոնը դեբյուտ է կատարել, որպես NCT U-ի անդամ[11] «The 7th Sense» երգով, որը նաև ընդհանուր NCT խմբի առաջին թողարկումն էր։ Հուլիսին նա դեբյուտ է կատարել, որպես NCT 127-ի անդամ և լիդեր` իրենց առաջին մինի ալբոմով՝ «NCT #127»-ով, որտեղ նա երկու երգերի համահեղինակ է, որոնց մեջ է մտնում նաև գլխավոր սինգլ` «Fire Truck»-ը[12][13]։

2017 թվականի հունվարին NCT 127-ը վերադառնում է նոր մինի ալբոմով` «Limitless»-ով[14]։ Ալբոմից չորս երգերի ստեղծմանը մասնակցել է նաև Թեյոնը, «Baby Don't Like It» երգով առաջին անգամ հանդես գալով որպես պրոդյուսեր[1] : Հունիսին խումբը թողարկում է իրենց երրորդ մինի ալբոմը` «Cherry Bomb»-ը[1][15]։ Ալբոմի բոլոր երգերը, բացառությամբ մեկի` գրված են Թեյոնի կողմից։ Նույնանուն երգը` «Cherry Bomb»-ը շուտով համարվեց տարվա լավագույն քեյ փոփ երգը Billboard-ի և Idolator-ի կողմից[16][17]։

2017 թվականին Թեյոնը համագործակցեց երկու SM Entertainment-ի արտիստների հետ։ «Around» փորձնական երգը` ստեղծված Hitchhiker-ի կողմից, թողարկվեց իր տեսահոլովակով մայիսին, SM Station նախագծի միջոցով[18]։ Նա աշխատել է նաև երգիչ և պրոդյուսեր Յու Յունգ-ջինի հետ` «Cure» սենտիմենտալ բալլադի վրա, որը թողարկվեց 2017 թվականի օգոստոսին կրկին SM Station նախագծի միջոցով[19]։

NCT 127-ի վոկալիստներ` Թեիլը և Դոյունգը, Թեյոնի հետ միասին վերադարձան «Stay in My Life» ռիթմ ընդ բլյուզ բալլադով, որը ինչպես նաև «Դպրոց 2017» դորամայի սաունդթրեքն է և գրված է հենց Թեյոնի կողմից[20]։

2018 թվականի մարտին NCT-ին` ընդգրկած իր բոլոր ենթախմբերը, առաջին անգամ թողարկում է մեկ ամբողջական ալբոմ` «Empathy» անվանբ, որպես NCT 2018: Թեյոնը հանդես եկավ ալբոմի հինգ յունիթների մեջ (NCT 127, NCT 2018 և NCT U-ի բոլոր երեք յունիթներում)։ Նա մասնակցեց «Empathy» ալբոմում հինգ երգերի ստեղծմանը[1][21][22]։ Նա Ճապոնիայում դեբյուտ ունեցավ NCT 127-ի մինի ալբոմով` «Chain»-ով 2018 թվականի մայիսին։ Ալբոմը հասավ 2-րդ հորիզոնականը Oricon շաբաթական ալբոմների չարտում։

Թեյոնը համահեղինակ է նաև NCT 127-ի առաջին ամբողջական ալբոմ` «Regular-Irregular»-ից չորս երգերի, որոնցից մեկը` հենց գլխավոր «Regular» սինգլն է:Սկզբում անյ թողարկվեց երկու լոզուներով` անգլերեն և կորեերեն[23][24], ապա այն թարգմանվեց նաև չինարեն և դարձավ չինական ենթախումբի` WayV-ի դեբյուտի երգը[25]։

Սոլո գործունեություն խմբագրել

Ապրիլին NCT 127-ը թողարկում է իրենց առաջին ճապոնական ալբոմ` «Awaken»-ը, որի «Lips» երգի հեղինակը Թեյոնն է[1][26]։

2019 թվականին նա թողարկում է իր առաջին սոլո երգ` «Long Flight»-ը իր տեսահոլովակի հետ միասին։ Երգի հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը ինքն է։ Այն SM Station նախագծի, երրորդ սեզոնի վերջին թրաքն է[2][27]։

Օգոստոսին նա համագործակցում է Պանչի հետ` թողարկելով «Հյուրանոց դել լունա» դորամայի սաունդթրեք` «Love del Luna»-ն։ Այն սաունդթրեքի տասներեքերորդ (և վերջին) մասն է[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Korea Music Copyright Association. "태용 on KOMCA"». KOMCA. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  2. 2,0 2,1 «NCT's Taeyong Takes to the Skies in Music Video for Solo Track 'Long Flight'». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Benjamin, Jeff. «Super M, 'The Avengers Of K-Pop,' Unveiled By SM Entertainment And Capitol Music Group». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «SM Entertainment and Capitol Records Team Up to Launch Super M | Billboard News». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Tabanera, Lily Grace (2019 թ․ օգոստոսի 9). «The Beginner's Guide To All The Members Of New K-Pop Supergroup, Super M». Cosmpolitan (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  6. 6,0 6,1 «SM 춤 선생님조차 "넌 안된다"며 포기했던 'NCT' 태용». Dispatch.co.kr (կորեերեն). 2019 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «SM루키즈 공개… 슈퍼주니어 규현의 그녀(?) '슬기'와 제노, 태용 3인방은 이런 모습». news.chosun.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  8. Bell, Crystal. «All You Need To Know About K-Pop Group NCT 127 (Except Their Blood Type)». MTV News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «S.M.ROOKIES (SR14B)'s Taeyong impresses with his rapping skills in 'Open the Door' performance clip». allkpop. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Kuang, Robert (2014 թ․ հոկտեմբերի 9). «Red Velvet's 'Be Natural' Music Video Features Taeyong Of SMRookies». KpopStarz.com.
  11. «SM's neo-boy band 'NCT U' to launch this week». Yonhap News Agency (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  12. Doo, Rumy (2016 թ․ հուլիսի 5). «New era of multinational K-pop groups dawns». www.koreaherald.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «NCT Debuts on World, Heatseekers Albums Charts With 'NCT #127'». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  14. Benjamin, Jeff (2017 թ․ հունվարի 18). «NCT 127 Scores No. 1 Spot on World Albums Chart With 'Limitless'». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  15. Hong, Dam-young (2017 թ․ հունիսի 14). «Rising K-pop rookie NCT 127 drops powerful 'Cherry Bomb'». Korea Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «The Best K-pop Songs of 2017: Critics' Picks». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «From BTS To HyunA, The Best K-Pop Songs Of 2017». idolator. 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  18. «Watch: Hitchhiker And NCT's Taeyong Release Unique And Trippy MV For SM STATION Track "Around"». Soompi (անգլերեն). 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «Watch: NCT's Taeyong And Yoo Young Jin "Cure" You With Their Voices In New STATION MV». Soompi (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  20. Kim, U. (2017 թ․ օգոստոսի 7). «Watch: NCT's Taeil, Doyoung, And Taeyong Share Sneak Peek Of Their Upcoming "School 2017" OST In Making Film». Soompi (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  21. «NCT, 초대형 프로젝트 '2018 NCT'로 컴백…3월 앨범 발매(공식)». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  22. Hong, Dam-young (2018 թ․ մարտի 15). «Global boy band project NCT on attack as full group». Korea Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  23. Herman, Tamar. «NCT 127 Explores the Depths of Reality on 'Regular-Irregular' Album». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  24. «NCT 127 to release repackaged album on Nov. 23». Kpop Herald. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  25. Herman, Tamar. «WayV Represents SM Entertainment's Goals For Global Dominance Through Cultural Technology». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  26. Herman, Tamar (2019 թ․ մարտի 18). «NCT 127 'Wakey Wakey' Up the World in New Japanese Music Video: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  27. «"SM 'STATION' season 3 will have its grand finale with 'Long Flight' by NCT TAEYONG..."». SM Station on Facebook (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  28. «NCT 태용X펀치, 오늘 '호텔 델루나' OST '러브 델루나' 공개.."대세들의 러브송"[공식]». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Թե Յոն» հոդվածին։