Լիր արքա (ռուս.՝ Король Лир), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1970 թվականին՝ Գրիգորի Կոզինցևի կողմից, ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում կայացել է 1971 թվականի փետրվարի 8-ին[3]։

Լիր արքա
ռուս.՝ Король Лир
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԱրքա Լիր
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Կոզինցև[1]
Սցենարի հեղինակԳրիգորի Կոզինցև
ԴերակատարներՅուրի Յարվետ, Դոնատաս Բանիոնիս, Յուոզաս Բուդրայտիս, Օլեգ Դալ, Էլզա Հովատակ, Գալինա Վոլչեկ, Վալենտինա Շենդրիկովա, Ալեքսեյ Պետրենկո[2], Կառլիս Սեբրիս, Լեոնհարդ Մերզին, Ռեգիմանտաս Ադոմայտիս, Վլադիմիր Եմելյանով և Ալեքսանդր Վոկաչ
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն139 րոպե

Սյուժե խմբագրել

Լիր արքան բավականին ծեր տարիքում որոշում է հեռանալ գործերից և թագավորությունը բաժանել իր երեք դուստրերի միջև։ Յուրաքանչյուր դստեր մասնաբաժնի մեծությունը որոշելու համար, նա խնդրում է դուստրերին, որպեսզի յուրաքանչյուրն ասի, թե որքան է իրեն սիրում։ Ավագ դուստրերը՝ Գոներիլն ու Ռեգանը շողոքորթում են արքային, որպեսզի թագավորությունից մեծ բաժին ստանան, այն դեպքում, երբ կրտսեր դուստրը՝ Կորդելիան, հրաժարվում է շողոքորթելուց, ասելով, որ իր սերն ավելի մեծ է դրանից։ Զայրացած հայրը հրաժարվում է նրանից և դուրս է քշում Քենտի կոմսին, ով փորձում է պաշտպանել Կորդելիային։

Արքան թագավորությունը բաժանում է ավագ և միջնեկ դուստրերի միջև և իրեն թողնում է 100 մարդուց բաղկացած շքախումբն ու արքայի տիտղոսը։ Նա դուստրերին ասում է, որ յուրաքանչյուր ամիս կհյուրընկալվի նրանց։ Կորդելիային առանց որևէ օժիտի, ամուսնացնում է Ֆրանսիայի թագավորի հետ։

Գլոստերի կոմսի ապօրինածին որդին՝ Էդմոնդը, չցանկանալով համակերպվել իր վիճակի հետ, զրպարտում է կոմսի օրինական ժառանգ Էդգարին, ով փախչում է տանից և միանում անօթևան թափառականներին։ Քենտի կոմսը, ով վտարվել էր արքայի կողմից, դիմակավորվում է և հավատարմության քողի ներքո միանում է արքային։

Շուտով Գոներիլի, իսկ հետո նաև Ռեգանի կողմից արժանանալով վատ ընդունելության, արքան հասկանում է, թե ինչ կեղծավոր ու հաշվենկատ են եղել իր ավագ դուստրերը՝ իր նկատմամբ տածած «սիրո» հարցում։ Դուստրերը դուրս են հանում արքային, ով իր հավատարիմ խեղկատակի հետ հեռանում է դեպի տափաստան։ Նրանք հանդիպում են անօթևանների խմբին և նրանց մոտ գտնում խղճուկ ապաստան։

Էդմոնդը ցանկանում է մահապատժի ենթարկել հորը՝ նրա տեղն զբաղեցնելու համար։ Կորնվալի դուքսը (հերցոգ) արքայի դստեր՝ Ռեգանի սադրանքով կուրացնում է Գլոստերի կոմսին։ Էդգարը, ով խելագար էր ձևանում, տանում է իր հորը։ Գոներիլը իր ծառա Օսվալդին ուղարկում է, որպեսզի վերջինս սպանի Գլոստերի կուրացած կոմսին, սակայն իր հորն ուղեկցող Էդգարը, կռվի ժամանակ սպանում է Օսվալդին։ Այնուամենայնիվ, շուտով Գլոստերի կոմսը մահանում է։

Կորդելիան, իմանալով տեղի ունեցած դեպքերի մասին, ֆրանսիական զորքն ուղղորդում է քույրերի դեմ պատերազմի։ Սակայն նրան ու Լիր արքային գերի են վերցնում ու բանտարկում։ Էդմոնդը հրամայում է սպանել գերևարված Լիրին ու Կորդելիային։ Ալբանիի դուքսը (հերցոգ) բացահայտում է Էդմոնդի իրական դեմքն ու չարագործությունները, իսկ Էդգարը մենամարտի ժամանակ հաղթում է եղբորը։ Մահվանից առաջ Էդմոնդը ցանկանում է բարի գործ կատարել և խափանել Լիր արքայի և Կորդելիայի սպանության ծրագիրը։ Սակայն Կորդելիային փրկել չեն հասցնում, նա արդեն կախաղան էր հանվել։ Գոներիլն ու Ռեգանը զոհվում են, Գոներիլը թունավորում է Ռեգանին, իսկ հետո խոցում է ինքն իրեն։ Լիր արքան Կորդելիայի դիակի մոտ մահանում է վշտից։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Յուրի Յարվետ Լիր արքա
Էլզա Ռաձինյա Գոներիլ
Գալինա Վոլչեկ Ռեգան
Վալենտինա Շենդրիկովա Կորդելիա
Օլեգ Դալ Խեղկատակ
Կառլիս Սեբրիս Գլոստերի կոմս
Լեոնհարդ Մերզին Էդգար
Ռեգիմանտաս Ադոմայտիս Էդմոնդ
Վլադիմիր Եմելյանով Քենտի կոմս
Ալեքսանդր Վոկաչ Կորնվալի դուքս
Դոնատաս Բանիոնիս Ալբանիի դուքս
Ալեքսեյ Պետրենկո Օսվալդ
Յուոզաս Բուդրայտիս Ֆրանսիայի թագավոր

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Գրիգորի Կոզինցև սցենարիստ
Գրիգորի Կոզինցև ռեժիսոր
Յոնաս Գրիցյուս օպերատոր
Դմիտրի Շոստակովիչ կոմպոզիտոր

Մրցանակներ խմբագրել

  • 1972 - Թեհրանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ «Թևավոր տուրի ոսկե արձանիկ» (Գրիգորի Կոզինցև)։
  • 1972 - Թեհրանի միջազգային կինոփառատոնի մրցանակը՝ «Տղամարդու լավագույն դերի համար» (Յուրի Յարվետ)։
  • 1972 - Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Արծաթե Հյուգո» (Գրիգորի Կոզինցև)։
  • 1973 - Միլանի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ (Գրիգորի Կոզինցև)[4]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի բնօրինակը նկարահանվել է ըստ Բորիս Պաստեռնակի թարգմանության, իսկ խեղկատակի երգերի թարգմանության հեղինակը Սամուիլ Մարշակն է։
  • Կինոնկարը Գրիգորի Կոզինցևի կողմից նկարահանված վերջին ֆիլմն է։

Ծանոթագրություններ խմբագրել