Գեդիմինաս

(Վերահղված է Գեդիմինից)

Գեդիմինաս, Գեդիմին (լատ.՝  Gedeminnus, Gedeminne[5][6], 1275, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն - դեկտեմբեր 1341, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն), Լիտվայի մեծ իշխան 1316–1341 թվականներին[7]։ Պայքարել է գերմանական ասպետների դեմ և տարել մի շարք հաղթանակներ։

Գեդիմինաս
լատ.՝  Gedeminnus, Gedeminne
Լիտվայի մեծ իշխան
Gediminas, the Grand Duke of Lithuania, painted in 1709.png
Թագադրում1316
Ծնվել է՝1275
ԾննդավայրRoyal banner of the Grand Duchy of Lithuania.svg Վիլնո, Լիտվական մեծ իշխանություն
Մահացել է՝դեկտեմբեր 1341
Վախճանի վայրRoyal banner of the Grand Duchy of Lithuania.svg Ռաուդոնե, Լիտվական մեծ իշխանություն
Veliuona
ԵրկիրRoyal banner of the Grand Duchy of Lithuania.svg Լիտվական մեծ իշխանություն
ՏոհմԴեդենինովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրԲուտվիդաս
ԵրեխաներԱլդոնա, Օլգերդ[1], Անաստասիա, Մանվիդաս, Նարիմանտաս, Կեստուտիս[2][3], Յաունուտիս[4], Կարիյոտաս, Լյուբարտաս, Էլժբյետա Գեդիմինայտե, Վիտոլդ Գեդիմինովիչ, Էուֆեմյա Գեդիմինայտե և Maria di Lituania?

1325 թվականին դաշինք է կնքել Լեհաստանի Վլադիսլավ I թագավորի հետ։ Նվաճել է արևմտա–ռուսական հողերը և ռուսական շատ իշխանների դարձրել իր վասալները։ Իրեն կոչել է «լիտվացիների և ռուսների թագավոր»։ Խոչընդոտել է ռուսական հողերը միավորելու՝ Մոսկվայի իշխանության քաղաքականությանը և, հենվելով Տվերի իշխանության հետ ունեցած դաշինքի վրա, ձգտել է ձեռք բերել Պսկովն ու Նովգորոդը։

Ըստ ավանդության, Գեդիմինասը եղել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնոյի (Վիլնյուս) հիմնադիրը։ Սպանվել է գերմանական Բայերբուրգ ամրոցի պաշարման ժամանակ։

ԳրականությունԽմբագրել

  • Послания Гедимина. — Вильнюс, 1966.
  • Никитский А. И. Кто был Гедимин? // «Русская старина». — 1871. — Кн. 8. — Т. 4.
  • Пашуто В. Т. Образование литовского государства. — М., 1959.
  • Антонович В. Б Монографии по истории западной и юго-западной России. — 1885.
  • Насевіч В. Гедзімін // Вялікае княства Літоўскае: Энцыклапедыя. У 2 т. / рэд. Г. П. Пашкоў і інш. — Мінск: БелЭн, 2007. — Т. 1 (А – К) — С. 519–520 — ISBN 978-985-11-0393-1 (բելառուս.)
  • Prochaska А. О prawdziwości listow Gedymina. — Kr.: Rozprawy (Sprawozdailia) Akademii umiejtności, Wydz. historyczno-filozoficzny, 1895. — Ser, 2. — Т. 7.

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 705