Լիպարիտ Մխչյան

հայ հեղափոխական

Լիպարիտ Հովհաննեսի Մխչյան (ծնվել է Կարսում —1921 թվականին, Իմանշալու գյուղում (Արարատի մարզ, գ․ Մխչյան), Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից։ Մխչյանը Կոմունիստական կուսակցության անդամ էր 1917 թվականից։

Լիպարիտ Մխչյան
ԾննդավայրՄխչյան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել է1921
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

ԿենսագրությունԽմբագրել

 
Լիպարիտ Մխչյանի գերեզմանը Երևանի Անգլիական այգում

Ավարտել է Վլադիմիրյան զինվորական ուսումնարանը և Օմսկի գնդացրային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան, 1917 թվականից՝ Կովկասյան ռազմաճակատում։ Ծառայել է Ալեքսանդրապոլում (Լենինական) և Սարիղամիշում։ Հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների շրջանում։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության օրերին ընտրվել է Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում, եղել կարմիր զորքերի կայազորի պետ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է հայկական կարմիր բանակի առաջին առանձին հրաձգային բրիգադի կոմիսար։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության ժամանակ եղել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատի հրամանատարը և զոհվել մարտում։ Թաղված է Երևանի 26 կոմիսարների անվան զբոսայգում։

Արարատի մարզի Իմանշալու գյուղը 1935 թվականից կոչվում է Մխչյանի անունով։ Նրան է նվիրված Ե․ Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 637