Լինչի (չին. ավան.՝ 凌遲, պարզ՝ 凌迟, փին.՝ língchí, բառացի՝ «երկարատև անմարդկային մահ, դանդաղ մարմնապատիժ», չին. ավան.՝ 殺千刀, պարզ՝ 杀千刀, փին.՝ shàqiāndāo, բառացի՝ «հազարավոր կտրվածքներից մահ»), մահապատժի առանձնահատուկ տանջալից եղանակ՝ երկարատև ժամանակահատվածի ընթացքում զոհի մարմնի մասերը կտրելու միջոցով։ Նաև անվանվում է վանգուա լինչի (万剐凌迟) կամ ցյանդաո վանգուա (千刀万剐):

Լինչիի մահապատիժ Պեկինում, մոտավորապես 1910 թվական:

Գործարկվել է պետական դավաճանություն և հայրասպանության[1] համար Չինաստանում՝ Միջնադարի և Ցին կայսրության օրոք, մինչև դրա վերացումը՝ 1905 թվականին։ Դրա վերացման համար XII դարում ելույթ է ունեցել բանաստեղծ Լու Յուն։

Ցին կայսրության օրոք լինչին իրականացվել է հասարակական վայրերում՝  մեծ թվով դիտորդներին վախեցնելու համար։ Մահապատժի նկարագրությունը մանրամասնորեն տարածվում էր։ Զոհին սովորաբար ափիոն էին ներարկում՝ գիտակցության կոորուտսը կանխելու համար։

Լուսանկարների ոչ մի շարք չի արտացոլում մահապատժի ամբողջական ցիկլը։

Հայտնի մահապատիժներ խմբագրել

  • Յուան Ճունհուան՝ մինացի հրամանատար (մահապատժի է ենթարկվել 19630 թվականի սեպտեմբերի 22-ին),
  • Լին Ցին՝ աղանդի առաջնորդ, ով մահափորձ էր կազմակերպել Ցզյացինի կայսրի դեմ(1813),
  • Մա Հուալուն (և նրա ընտանիքը)՝ սուֆիյիստական ապստամբության առաջնորդ, (1873)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. հայրասպան լինելը, հորը սպանել

Գրականություն խմբագրել