Լինոր Աբարգիլ
Լինոր Աբարգիլ (առավել հայտնի է Լինոր Աբերջիլ, փետրվարի 17, 1980, Նեթանյա, HaSharon subdistrict, Կենտրոնական մարզ, Իսրայել), իսրայելցի փաստաբան, դերասանուհի, մոդել, միսս Իսրայել և միսս Աշխարհ գեղեցկության մրցույթի հաղթող (1998)[1][2]։ Թագադրվել է իր նախորդ՝ 1997 թվականի Միսս Աշխարհ մրցույթի հաղթող Դիանա Հայդենի կողմից։ Գեղեցկության մրցույթում հաղթելուց վեց շաբաթ անց Աբարգիլը ենթարկվել է բռնաբարության, ինչից հետո սեռական բռնության դեմ տարված պայքարի արդյունքում ճանաչվել է որպես համաշխարհային հռչակ ունեցող փաստաբան։
Լինոր Աբարգիլ եբրայերեն՝ לינור אברג'יל | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Նեթանյա, HaSharon subdistrict, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեյթ Ցվի |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Շարունաս Յասիկևիչուս |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱբարգիլը ծնվել է Իսրայելի Նետանիա քաղաքում, Ալիսայի և Ջեքի ավագ երեխան է[3]։ Նախնիները եղել են մարոկացի հրեաներ։ Միսս Աշխարհ մրցույթում հաղթելուց վեց շաբաթ անց, 18 տարեկան հասակում Միլանում իր տուրիստական գործակալ Ուրի Շլոմո Նուրի կողմից ենթարկվել է բռնաբարության[4]։ Նա բռնաբարության մասին տեղեկացրել է իտալական իշխանություններին, որոնք ապացույցների բացակայության պատճարով ազատ արձակեցին Նուրին։ Ավելի ուշ նա տեղեկացրեց Իսրայելի իշխանություններին, որոնք Նուրի ձերբակալման մասին որոշում կայացրեցին, և երբ Նուրը ժամանեց Իսրայել, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 16 տարվա[5][6][7]։ ազատազրկման։ Աբարգիլը կոչ արեց կանանց հետևել իր օրինակին և տեղեկացնել բռնաբարության մասին ոստիկանությանը[8][9]։
Անձնական կյանք
խմբագրել2006 թվականի հուլիսին Աբարգիլն ամուսնացել է լիտվացի բասկետբոլիստ Յասիկյավիչյուս Շարունասի հետ Բարսելոնայում։ Նրանք ամուսնալուծվեցին 2008 թվականին։ 2010 թվականին Աբարգիլը ամուսնացավ մենեջեր Օրեն Հալֆոնի հետ և ընդգրկվեց Օրթոդոքս Հուդաիզմում։ 2012 թվականին նրանք ունեցան երկվորյակ (մեկ դուստր և մեկ որդի) և 2013 թվականին նրանք ունեցան ևս մեկ աղջիկ։ Աբարգիլը ստացել է փաստաբանի միջնակարգ աստիճան անգլ.՝ Netanya Academic College քոլեջում և դարձել Իսրայելի իրավաբանների ասոցիացիայի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Linor cruises to Miss World title». BBC News. 1998 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Take Back the Night features former Miss World Linor Abargil». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Linor's Story». Brave Miss World. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Kasriel, Alex (2009 թ․ մայիսի 21). «How Miss World made rapist pay». Jewish Chronicle Online. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Израильская красавица Линор Абарджиль и история её изнасилования». InoPressa. 22 декабря 2008. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ Follain, John (2008 թ․ դեկտեմբերի 21). «Ex-Miss World to make graphic film of her rape». The Times Online. Արխիվացված է օրիգինալից 2009-05-18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Pageant News Bureau (PNB) – Pageant News». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին.
- ↑ «The Linor Documentary Project». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «How Miss World made rapist pay». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՊարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Դիանա Հայդեն |
Միսս Աշխարհ 1998 |
Հաջորդող: Յուկտա Մուկհեյ |
Նախորդող: Չաղլա Շիկել |
Միսս Աշխարհ, Եվրոպա 1998 |
Հաջորդող: Ջեննի Շերվոնի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինոր Աբարգիլ» հոդվածին։ |