Լինդա Լանցիլլոտտա (իտալ.՝ Linda Lanzillotta, սեպտեմբերի 7, 1948(1948-09-07), Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ։ Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար (Պրոդիի երկրորդ կառավարության օրոք, 2006-2008)։ 2013 թվականից Իտալիայի Սենատի փոխնախագահ։

Լինդա Լանցիլլոտտա
 
Կուսակցություն՝ Իտալացի կոմունիստների միություն, Դեմոկրատական կուսակցություն և Միություն հանուն Իտալիայի
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1948(1948-09-07) (75 տարեկան)
Ծննդավայր Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ lindalanzillotta.it

Կենսագրություն խմբագրել

Լինդա Լանցիլլոտտան ծնվել է 1948 թվականին Կոզենցայում[1]։

1970-1982 թվականներին աշխատել է Իտալիայի Բյուջետային և տնտեսական պլանավորման նախարարությունում[2], 1997-1999 թվականներին եղել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ[2], եղել է տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հանձնակատար[3], 2000-2001 թվականներին եղել է վարչապետի կաբինետի գլխավոր քարտուղար[2], 2001-2005 թվականներին՝ «Հռոմի 3 համալսարանի» ֆակուլտատիվ անդամ[2], համալսարանում դասավանդել է հանրային կառավարում[4]։

2006 թվականի մայիսին վարչապետ Ռոմանո Պրոդիի կաբինետից նշանակվել է Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար[5] և պաշտոնավարել մինչև 2008 թվականը։ Եղել է «Դաշինք հանուն Իտալիայի» պատգամավորական խմբի անդամ[6][7]։ 2013 թվականի փետրվարից Իտալիայի Սենատի անդամ է[1] և սենատի փոխնախագահը[8][9]։

2007 թվականին ստեղծված Իտալիայում բարեփոխումների քաղաքականությանը խթանող «GLOCUS» անկախ վերլուծական կենտրոնի հիմնադիր-նախագահն է[1][2][10]։

Գիտական և կրթական գործունեություն խմբագրել

2001 թվականից «Հռոմի 3 համալսարանի» քաղաքագիտության ֆակուլտետում դասավանդում է «Ծրագրավորումն ու վերահսկողությունը հանրային կառավարման գործընթացում», ինչպես նաև դասավանդում է Բոլոնիայի համալսարանին կից պետական կառավարման դպրոցում[11]։

Նախորդող
Էնրիկո լա Լոձա
Իտալիայի տարածքային և տեղական ինքնակառավարման նախարար
մարտի 17, 2006-մարտի 17, 2008
Հաջորդող
Ռաֆայելե Ֆիտտո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Linda Lanzillotta». Italian Senate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Points for a progressive European agenda» (PDF). GLOCUS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Daniel Drosdoff (1999). «Cities flex financial muscle». Inter-American Development Bank. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Special presentation» (PDF). Center for American Progress. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Silvia Aloisi; Francesca Piscioneri (2006 թ․ մայիսի 18). «Prodi forms government». Times of Malta. Reuters. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Workshop agenda Արխիվացված 2013-12-24 Wayback Machine Etno. 2011. Retrieved 22 December 2013.
  7. Nick Squires (2010 թ․ սեպտեմբերի 29). «Berlusconi survives crucial confidence vote». The Guardian. Rome. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «The Minister of Foreign Affairs pays a working visit to Rome». Ministry of Foreign Affairs, Cyprus. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Senate Bodies». Italian Senate. 2013 թ․ դեկտեմբերի 22.
  10. «Visit of the Minister for Regional Affairs and Local Autonomies, Linda Lanzillotta» (PDF). IE News. April 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Linda Lanzillotta, ministro degli Affari regionali» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Լանցիլլոտտա» հոդվածին։