Լիմոնչելլո
Լիմոնչելլո (իտալ.՝ Limoncello), իտալական հանրահայտ լիմոնի լիկյոր։ Հիմնականում արտադրվում է Իտալիայի հարավում, մասնավորապես, Ամալֆիի ափին՝ Կապրի, Իսկյա, Սիցիլիա, Սարդինիա կղզիներում[1]։
Լիմոնչելլո | |
---|---|
Ենթատեսակ | lemon liqueur? |
Բաղադրամասեր | lemon zest?, Էթիլ սպիրտ, խմելու ջուր և շաքար |
Ալկոհոլի պարունակություն | 38–42% |
Արտադրող | Կապրի, Իսկյա, Սիցիլիա, Սարդինիա |
Ծագման երկիր | Իտալիա |
Գույն | դեղին |
Limoncello Վիքիպահեստում |
Պատրաստման եղանակ
խմբագրելԼիկյորն արտադրվում է լիմոնի կեղևի թրմեցման (այլ ոչ թե թորման) եղանակով, այդ իսկ պատճառով լիմոնչելլոյում մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում[2]։ Թրմեցման ժամկետը հիմնականում 3-5 օր է։ Ինչպես նաև ըմպելիքի բաղադրության մեջ կա սպիրտ, ջուր և շաքար։ Արտադրության վերջնական փուլը համարվում է խմիչքի էմուլսիֆիկացիան հատուկ մեքենաների մեջ[3]։
Օգտագործման եղանակ
խմբագրելԻտալիայում լիմոնչելլոն տեղական ամենահայտնի խմիչքն է՝ կամպարիից հետո[3]։ Լիկյորն օգտագործում են մաքուր վիճակում, նաև որպես ախորժաբեր միջոց կամ աղանդեր, ինչպես նաև որպես կոկտեյլների բաղադրիչ[4]։ Լիմոնչելլոն խմում են սառած վիճակում, փոքր երկարավուն բաժակներով, որոնք նախօրոք սառեցվում են սառնարանում, որպեսզի բաժակի պատերը պատվեն սառույցի բարակ շերտով[5]։ Երբեմն սառույց ավելացնում են հենց լիկյորի մեջ[6]։ Հաճախ ռեստորանները պատրաստում են իրենց սեփական լիկյորը՝ յուրահատուկ համով[7]։
Լիմոնչելլոյի հիմնական բրենդներ
խմբագրել- Limoncello di Sicilia — Russo
- Caravella Limoncello
- Limoncello di Capri
- Villa Massa
- Luxardo
- Pallini Limoncello
- Bella Verde
- Lemoncello Toschi
- Limonce'
- Sorrento Nature
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Homemade Limoncello». Imbibe. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Kristin Tillotson (2008 թ․ հուլիսի 3). «Limoncello Citrus Liqueur Recipe Is Far From Lemonade». The Minneapolis Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 3,0 3,1 Charles Perry (2004 թ․ սեպտեմբերի 8). «Taste of a thousand lemons». The Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Jayne Cain (2011). «When Life Gives Italians Lemons, They Make Limoncello». Rick Steves' Europe. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Valerie Waterhouse (2010 թ․ սեպտեմբեր). «5 Ways to See Italy». Travel + Leisure. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Andrea, V.; Nadia, N.; Teresa, R. M.; Andrea, A. (2003 թ․ օգոստոս). «Analysis of Some Italian Lemon Liquors (Limoncello)». J. Agric. Food Chem. 51 (17): 4978–4983. doi:10.1021/jf030083d. PMID 12903956.
- ↑ Under the Label by GRAPHIQ http://liqueur.underthelabel.com/l/63/Caravella-Limoncello-Originale. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)(չաշխատող հղում)