Լիլիան Ուոլդ (անգլ.՝ Lillian D. Wald, մարտի 10, 1867(1867-03-10)[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 1, 1940(1940-09-01)[1][2][4], Վեսթփորթ), ամերիկացի բուժքույր, որը հայտնի է նաև Մարդու իրավունքների ոլորտում ունեցած ավանդով, եղել է ամերիկյան բուժքույրական ընկերության հիմնադիրը։

Լիլիան Ուոլդ
անգլ.՝ Lillian Wald
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1867(1867-03-10)[1][2]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ[3]
Մահացել էսեպտեմբերի 1, 1940(1940-09-01)[1][2][4] (73 տարեկան)
Մահվան վայրՎեսթփորթ
ԳերեզմանՄաունթ Հոուփ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբուժքույր, սոցիալական աշխատող, հակապատերազմային ակտիվիստ, սուֆրաժիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
 Lillian Wald Վիքիպահեստում
Լիլիան Ուոլդի դիմանկարը, Ուիլյամ Շևիլ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1867 թվականի մարտի 10-ին Ցինցինատիում, Օհայո նահանգ, գերմանա-եվրոպական ընտանիքում. հայրն օպտիկայի վաճառող էր։

1878 թվականին ամբողջ ընտանիքը տեղափոխվում է Ռոչեստեր, Նյու Յորք նահանգ։ Լիլիանը հաճախել է անգլո-ֆրանսիական Miss Cruttenden Boarding գիշերօթիկ դպրոց և երիտասարդ տիկնանց Day School for Young Ladies դպրոց։ Նա ցանկացել է ընդունվել Vassar College, բայց այդտեղ նրան համարել են չափազանց երիտասարդ։ 1889 թվականին աղջիկն ընդունվել է Նյու Յորքի բուժքույրերի դպրոց՝ New-York Presbyterian Hospital, 1891 թվականին անցել է New York Hospital-ի դասընթացը, ապա ավարտել է Woman's Medical College-ի բժշկական դասընթացը[6]։ Միևնույն ժամանակ սկսել է աշխատել Նյու Յորքի New York Juvenile Asylum անչափահասների ապաստարանում (ներկայումս՝ Children's Village): 1893 թվականին Ուոլդը թողել է ուսումը և սկսել է օգնել Նյու Յորքի ներգաղթյալ աղքատ ընտանիքներին, ինչպես նաև ուսուցանել բուժքույրություն Hebrew Technical School for Girls-ում։ Շուտով նա սկսել է հոգ տանել Ներքին Իսթ Սայդում գտնվող հիվանդների մասին՝ որպես պատրոնաժային քույր։ Մեկ այլ բուժքրոջ՝ Մերի Բրյուսթերի (անգլ.՝ Mary Brewster) հետ նա ապրել է սպարտային պայմաններում՝ իրենց հիվանդների կողքին, որպեսզի ավելի լավ հոգ տանեն նրանց մասին։ Մոտավորապես այդ ժամանակ է, որ նա ստեղծել է «Հանրային առողջության բուժքույրություն» տերմինը[6]։

Լիլիան Ուոլդն ստեղծել է Henry Street Settlement կազմակերպությունը, որն օգնել է նշանավոր հրեա բարերար Ջեյքոբ Շիֆին, որը օժանդակել Նյու Յորքի տարբեր տարիքի բնակիչների, մասնավորապես Ռուսաստանից ներգաղթյալ աղքատ հրեաներին։ 1906 թվականի սկզբին կազմակերպությունում աշխատել են 27 բուժքույր։ Ուոլդը կարողացել է նաև ֆինանսական աջակցություն ստանալ հայտնի կին մեկենաս Էլիզաբեթ Անդերսոնից, և մինչև 1913 թվականը կազմակերպության աշխատակազմը հասել է 92 մարդու։ Ի վերջո Henry Street Settlement-ը ընդլայնվել է Միացյալ Նահանգներում հովանավորչական խոշորագույն կազմակերպություններից մեկում՝ Visiting Nurse Service of New York, որը գործում էր Նյու Յորքում, ։

Նա դարձել է ազգային բուժքույրական National Organization for Public Health Nursing կազմակերպության առաջին նախագահը, հարաբերություններ է հաստատել ապահովագրական Metropolitan Life Insurance Company (ներկայումս՝ MetLife) ընկերության հետ, առաջարկել է առողջության ապահովագրության ազգային սխեմա և օգնել հիմնել Կոլումբիայի համալսարանի բուժքույրական դպրոց (անգլ.՝ School of Nursing): Ուոլդը առողջության հետ կապված երկու գրքի հեղինակ է՝ The House on Henry Street (1911) և «Windows on Henry Street» (1934)։

Մահացել է 1940 թվականի սեպտեմբերի 1-ին Վեսթփորթ քաղաքում, Կոնեկտիկուտ նահանգում, ուղեղի արյունազեղումից։ Թաղված է Ռոչեստերում՝ Մաունթ Հոուփ գերեզմանատանը[7]։

Լիլիան Ուոլդը ամուսնացած չի եղել։ Երբեմն նա հարաբերություններ է պահպանել կանանց հետ, որոնք Mabel Hyde Kittredge-ի կողակիցներին էին տնտեսագիտության մասին գրքերի հեղինակ Մեյբլ Հայդ Քիթրեջը և իրավաբան Հելեն Արթուրը։ Ընդհանրապես, նա նախընտրել է անձնական անկախությունը, ինչը նրան թույլ էր տալիս լինել ճկուն և համարձակ գործել։

Հիշողություն խմբագրել

 
Կիսանդրին Մեծ ամերիկացիների փառքի սրահում
  • 1992 թվականին «The New York Times»-ը Լիլիան Ուոլդին անվանել է ամերիկացի 12 մեծագույն կանանցից մեկը՝ հետագայում նրան շնորհելով հատուկ Lincoln Medallion՝ որպես Նյու Յորքի ականավոր քաղաքացի։
  • 1937 թվականին նրա 70-ամյակին նվիրված ռադիո հաղորդման ժամանակ Սառա Դելանո Ռուզվելտը կարդացել է իր որդու՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նամակը, որում նա գովերգում էր Ուոլդին «ուրիշների երջանկությունն ու բարեկեցությունը խթանելու անձնուրաց աշխատանքի համար»։
  • 1970 թվականին Ուոլդը ընդգրկվել է Ամերիկյան մեծ փառքի սրահում, որտեղ տեղադրվել է ամերիկացի կին քանդակագործ Էլեոնոր Պլատի ստեղծած նրա կիսանդրին։
  • Լիլիան Ուոլդն ընդգրկվել է հրեա-ամերիկյան փառքի սրահում (անգլ.՝ Jewish-American Hall of Fame), որտեղ յուրաքանչյուր մասնակից պարգևատրվել է անվանական յուրօրինակ մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118910523 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.womenofthehall.org/inductee/lillian-wald/
  6. 6,0 6,1 Lillian D. Wald biography(չաշխատող հղում), National Women's History Museum website and newsletter. Retrieved February 20, 2010 (անգլ.)
  7. Lillian D. Wald (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիան Ուոլդ» հոդվածին։