Լիզա Ջեքսոն

ամերիկացի քաղաքական գործիչ

Լիզա Ջեքսոն (անգլ.՝ Lisa Perez Jackson, փետրվարի 8, 1962(1962-02-08)[2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ինժեներ-քիմիկոս, ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Բարաք Օբամայի վարչակազմին կից (2009-2013), 2013 թվականից Apple-ի՝ շրջակա միջավայրի պահպանության գծով փոխնախագահ[4]։

Լիզա Ջեքսոն
Lisa P. Jackson official portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան և Թուլեյնի համալսարան
Մասնագիտություն՝ ճարտարագետ, քաղաքական գործիչ և քիմիկոս
Ազգություն աֆրոամերիկացի[1]
Ծննդյան օր փետրվարի 8, 1962(1962-02-08)[2][3] (59 տարեկան)
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Թուլեյն համալսարանում (Լուիզիանայի Թուլեյնի համալսարան) նա ստացել է բակալավրի աստիճան քիմիական ճարտարագիտության ոլորտում։ Ավարտելով Փրինսթոնի համալսարանը, նա ստացել է մագիստրոսի աստիճան քիմիական ճարտարագիտության ոլորտում։

2006 թվականի փետրվարի 28-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը նա աշխատել է որպես Նյու Ջերսի նահանգի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի կոմիսար։

2008 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը նա եղել է Նյու Ջերսիի Ջոն Կորզինայի նահանգապետի վարչակազմի ղեկավար։

2009 թվականի հունվարի 23-ից մինչև 2013 թվականի փետրվարի 19-ը եղել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կից ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորը։

2013 թվականի մայիսի 28-ին Apple Inc ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը D11 համաժողովում The Wall Street Journal-ի մեկնաբան Ուոլթ Մոսբերգին ասել էր, որ Լիզա Ջեքսոնը կմիանա Apple-ի ղեկավարությանը[5]։ Apple-ում նա փոխնախագահ է, անմիջապես ենթարկվելով Թիմ Քուկին և վերահսկում է Apple-ի բնապահպանական նախաձեռնությունները[6]։

Նա նաև Փրինսթոնի համալսարանի և Թուլեյնի համալսարանի խորհուրդների և Բիլ Քլինթոնի բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, գլոբալ տաքացմամբ և մանկական ճարպակալմամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել