Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիդս ամրոց (այլ կիրառումներ)

Լիդս ամրոց (անգլ.՝ Leeds Castle), գտնվում է Անգլիայի Կենտ կոմսությունում։

Լիդս ամրոց
Նկարագրություն
Տեսակպատմական շենք-թանգարան, English country house? և դղյակ
ՀասցեBroomfield, Maidstone ME17 1PL[1]
Վարչական միավորLeeds?[2]
Երկիր Միացյալ Թագավորություն[2][3][4]
Կառուցված1119
Ճարտարապետական ոճՆորմանական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Էդուարդ I և Olive, Lady Baillie?
Կայքleeds-castle.com և leeds-castle.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Leeds Castle Վիքիպահեստում

Ամրոցի պատմություն խմբագրել

Վաղ պատմություն խմբագրել

Ամրոցի անվանումը (Esledes) ծագել է նրա առաջին տիրակալի՝ Լիդա կամ Լիդիանա անունից, ով 857 թվականին այդ տարածքում կառուցել է փայտե ամրություններ[փա՞ստ]։ Առաջին անգամ հիշատակվել է 11–րդ դարավերջին, երբ ցամաքային ազգաբնակչության մարդահամարի ժամանակ Լիդսի ու նրա բնակիչների մասին տվյալները տեղ են գտել Ահեղ դատաստանի գրքում։ 1119 թվականին Ռոբեր դե Կրևեկերի ջանքերով լճի կղզում կառուցվել է քարե ամրոցը։ 1278 թվականին այն բավականաչափ վերակառուցվել է Էդուարդ Երկարաոտքի կողմից՝ նրա կնոջ՝ Էլեանոր Կաստիլիացու համար։ Կառուցվել է երեք կողաշենք և նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր սեփական մուտքը, բացովի կամուրջը, դարպասները և կամարը։ Մինչ 1318 թվականը, ամրոցը եղել է Անգլիայի թագավորների այրիների բաժին․ այնտեղ երկար տարիներ ապրել է թագավորի երկրորդ կինը՝ Մարգարիտա Ֆրանսիացին։ Խորթ մոր մահից հետո Էդուարդ II–ը ամրոցը փոխանակել է Շրոպշիրում գտնվող Էդերլի կալվածքի հետ, որը պատկանել է լորդ Բարտոլոմյու Բադլսմիրին[en]։

 
Դարպասներ

Թագավորական նստավայր խմբագրել

1321 թվականի աշնանը՝ Քենթերբերի կատարած իր ուխտագնացության ժամանակ, թագուհի Իզաբելլա Ֆրանսիացին մտադրվել է կանգ առնել Լինդսում։ Տերը՝ լորդ Բադլսմիրը, ով այդ ժամանակ թագավորի ընդդիմադիր խմբի կազմում էր, ամրոցում չի եղել, իսկ նրա կինը[en] հրաժարվել է ընդունել թագուհուն։ Իզաբելլա թագուհու թիկնազորից մի քանիսը սպանվել են՝ Լիդս ամրոց ներխուժելու փորձի պատճառով[5]։ 1321 թվականի հոկտեմբերին վրեժխնդրությունից դրդված՝ Էդուարդ II–ը պաշարել և գրավել է ամրոցը, նրա պարետն ու կայազորի զինվորները ենթարկվել են մահապատժի, իսկ Բադլսմիրի ազգականները ձերբակալվել ու ուղարկվել են Թաուեր ամրոց։ Լիդսի ճակատագրով ահաբեկված պաշտպանները, ինչպես նաև Բադլսմիրին պատկանող այլ ամրոցների կայազորներ, առանց պայքարի հանձնվել են թագավորին։

Հավանաբար, արդեն 1321 թվականին ամրոցն անցել է թագուհի Իզաբելլային, ինչպես 1322 թվականին Սուրբ Զատիկին նրա հրամանով վաճառվել են Լիդսի պարենային պաշարները[6]։ Իսկ փաստաթղթերը վկայում են, որ Լիդսը թագուհուն է անցել 1327 թվականին միայն[7]։

Ավելին, ամրոցը երբեք պաշարման չի ենթարկվել՝ հարյուրամյակների տևողության ընթացքում մնալով Անգլիայի թագավորանիստը։ 1395 թվականին Ռիչարդ II–ն ամրոցում ընդունել է ֆրանսիացի տարեգիր Ժան Ֆրուասարին, ով այդ էպիզոդի մասին նկարագրել է իր «Ժամանակագրության» մեջ։

Հենրի VIII–ը ամրոցը վերակառուցել է իր առաջին կնոջ՝ Եկատերինա Արագոնացու համար։ Լիդսում պահպանվում են Հենրիի և թագավոր Ֆրանցիսկ I–ի հանդիպումը պատկերող կտավներ։ Որոշ ժամանակ այնտեղ բանտարկվել է ապագա թագուհի Եղիսաբեթը։

Ժամանակակից պատմություն խմբագրել

1926 թվականին Լիդսը ձեռք է բերել լեդի Օլիվ Բեյլին, ով, վարձելով ինտերիերի լավագույն նախագծող մասնագետներին, ամբողջությամբ վերափոխել է ամրոցի ներքին կահավորանքը։ Ճարտարապետ Արման Ալբեր Ռատոն զբաղվել է ինչպես արտաքին փոփոխություններով, այնպես էլ ներքին կահավորմամբ, օրինակ՝ 16–րդ դարի ոճով կառուցվել է կաղնե փայտից սանդուղք։ Ավելի ուշ Լիդսում աշխատել է փարիզեցի գեղազարդիչ Ստեֆան Բուդինը։ Շնորհիվ լեդի Բեյլիի՝ ամրոցում հավաքվել է կահույքի, խեցեղենի, գոբելենի, նկարների և 18–րդ դարի չինական ճենապակու հավաքածուներ։ Արմատապես վերակառուցվել են թագուհու ննջարանը, լոգարանը՝ դրանով բնակելի տարածքին վերադարձնելով 15–րդ դարասկզբի պալատի տեսքը, երբ ամրոցում հաճախ հյուրընկալվել է Հենրի V–ի կինը՝ Եկատերինա Վալուան։ Լեդի Բեյլին Լիդս ամրոցում նաև կազմակերպել և ստեղծել է Ֆոնդ, որն զբաղվել է ամրոցի և նրա հարակից զբոսայգու բարեկարգմամբ։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Բույսերով ծածկված լաբիրինթոս՝ երկու հազար հին հարյուր կենու ծառերով։
  • Թռչունների մեծավանդակ, որտեղ կարելի է տեսնել գրեթե հարյուր հազվագյուտ և էկզոտիկ թռչուններ (կակադու և արա թութակներ, սղոցակտուցներ և այլն)։
  • Շան վզակապերի թանգարան, որտեղ ժողովվել է 15—17–րդ դարերի հնամենի վզակապերի հավաքածուներ։.
Արտաքին տեսքը՝ հյուսիս արևմուտքից


Բերդախրամը՝ ամրոցի թիկունքային կողմից


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mapping Museums — 2016.
  2. 2,0 2,1 National Heritage List for England
  3. archINFORM (գերմ.) — 1994.
  4. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  5. Costain, Thomas B. (1958). The Three Edwards. pp.193-95. Garden City: New York: Doubleday and Company, Inc
  6. * The History of the King's Works. Vols I—III: The Middle Ages / ed. H. M. Colvin and A. J. Taylor. — London: HMSO, 1963.
  7. Calendar of the Petent Rolls preserved in the Public Record Office: Edward I, Edward II and Edward III. — London: HMSO, 1894—1916.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդս ամրոց» հոդվածին։