Նորմանական ճարտարապետություն

Նորմանական ճարտարապետություն տերմինն օգտագործվում է Նորմանների կողմից 11-րդ և 12-րդ դարերում իրենց տիրապետության գտնվող տարածքներում Ռոմանական ճարտարապետություն ոճով կառուցած շինությունները բնորոշելու համար։ Մասնավորապես տերմինն ավանդաբար օգտագործվում է Անգլիական Ռոմանական ճարտարապետության համար։ Նորմանները կառուցել են բազմաթիվ դղյակներ և ամրաշինություններ՝ ներառած նորմանական դոնժոնները։ Միևնույն ժամանակ նրանք կառուցել են վանքեր, աբբայություններ, եկեղեցիներ և մայր տաճարներ ռոմանական ճարտարապետությանը բնորոշ շրջանաձև կամարներով, որոնք ավելի մեծ չափեր ունեն, քան նմանատիպ ոճի այլ շինությունները։

Դուրհամի Մայր տաճարի ներքին տեսքը։ Այն ունի կլոր կամարակապ ոճ, բայց փոքրիկ դետալները կառուցված են "Գոթական" ոճին բնորոշ սուրուցիկ աղեղներով։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորմանական ճարտարապետություն» հոդվածին։