Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիաննա Մաթևոսյան (հունվարի 22, 1957(1957-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի Գիտության և կրթության վաստակավոր գործիչ։ Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր[1]։ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կրթության որակի հանձնաժողովի նախագահ։

Լիաննա Մաթևոսյան
Ծնվել էհունվարի 22, 1957(1957-01-22) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1979)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

2009 թ. հոկտեմբերի 8-ից Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի հունվարի 22-ին Երևանում, բժիշկ-վիրաբույժի ընտանիքում։

1974 թվականին ոսկե մեդալով ավարտել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտել է 1979 թվականին գերազանցությամբ։

1979 թվականին դասավանդում է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում։

1984-1989 թթ. եղել է Վ. Ի. Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի հայցորդ։ 1989 թվականի մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ստացիոնար նախադասությունները ժամանակակից ռուսերենում» թեմայով («Стационарные предложения в современном русском языке»)։

180-ից ավելի գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ,  Ռուսաց լեզվի և գրականության դասախոսների միջազգային ասոցիացիայի (հետևյալ երկրներում՝ Ռուսաստան, Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Հնդկաստան, Իսպանիա, Իտալիա, Չինաստան, Մոլդովա, Լեհաստան, Սլովակիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Չեխիա) 5 մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և ծրագրերի, հոդվածների, զեկուցումների, թեզիսների, միջբուհական, հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում զեկուցումների հեղինակ[2]։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

  • Հաղորդակցման տեսություն
  • Խոսքային կարծրատիպի տեսություն Նեյրոլեզվաբանություն

Մասնակցությունը դրամաշնորհների

  • Հայաստանի «Բաց հասարակություն ինստիտուտ» հիմնադրամ, 1998

Մասնագիտական անդամակցություն

  • Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, 2011
  • Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ, 2009
  • Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ 059 մասնագիտական խորհրդի անդամ, 2005
  • Ոուսաց լեզվի և գրականության դասախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, 2002

Աշխատանքային փորձ խմբագրել

  • 2009 թվականից մինչ այժմ ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի Ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր
  • 2006 - 2009 թթ. ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի Ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ
  • 2001 - 2006 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի դոցենտ
  • 1998 - 2001 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի վարիչ
  • 1992 - 1998 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի դոցենտ
  • 1989 - 1992 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի ավագ դասախոս
  • 1981 - 1989 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի դասախոս
  • 1979 - 1981 թթ. ԵՊՀ Ռուսաց լեզու և գրականության ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս
  • Վիադրինայի Եվրոպական համալսարան, Ֆրանկֆուրտ Օդերի, Գերմանիա, 2001 փետրվար, 2002 փետրվար, 2003 փետրվար, 2006 փետրվար
  • Պոլ Վալերիի անվան համալսարան, Մոնպելիե, Ֆրանսիա, 2000 մայիս - հունիս

Դասավանդվող առարկաներ խմբագրել

  • Ժամանակակից ռուսաց լեզվի շարահյուսություն
  • Ժամանակակից ռուսաց լեզվի հնչյունաբանություն
  • Ռուս հնչույթաբանության հիմունքները
  • Բանասիրության արդիական խնդիրները
  • Հոգոլեզվաբանության հիմունքները

Պարգևներ խմբագրել

  • Հայկական ԽՍՀ նախարարության բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պատվոգիր (1976)
  • Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության I կարգի դիպլոմ (1977)
  • Գերազանց ուսման և ակտիվ հասարակական աշխատանքի համարԵրևանի պետական համալսարանի պատվոգիր (1979)
  • Գիտամանկավարժական գործունեություն համար Երևանի պետական համալսարանի պատվոգիր (2009)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լիաննա Բենիամինի Մաթևոսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  2. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի աշխատակիցներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել