Լետիսիա Օչարան (իսպ.՝ Leticia Ocharán, մայիսի 28, 1942(1942-05-28)[1][2] - հոկտեմբերի 23, 1997(1997-10-23)[3]), մեքսիկացի նկարչուհի, մի շարք թանգարանների համահիմնադիր[4]։

Լետիսիա Օչարան
իսպ.՝ Leticia Ocharán
Ծնվել էմայիսի 28, 1942(1942-05-28)[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1997(1997-10-23)[3] (55 տարեկան)
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գծանկարիչ

Կրթությունը խմբագրել

Լետիսիան արվեստ է ուսումնասիրել Մեխիկոյի գեղարվեստի ազգային ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել են Սալվադոր Բրիբիսկան, Խեսուս Ալվարես Ամայան, Խոսե Մարին Բոսկեդը... Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Վերակրուսի պլաստիկ արվեստների դպրոցում (Escuela de Artes Plásticas de Veracruz)[4]:

Աշխատանքները խմբագրել

Օչարանի ստեղծագործությունները ներկայացվել են հիսունից ավելի անհատական և մի քանի տասնյակ խմբային ցուցահանդեսներում, որոնք կազմակերպվել են աշխարհի տարբեր երկրների արվեստի կենտրոններում, այդ թվում՝ Մեքսիկայում, Չիլիում, Պուերտո Ռիկոյում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լեհաստանում, Գերմանիայում[4][5][6]...

Նա համարվում է մի շարք թանգարանների համահիմնադիր, որոնց թվում են Մեքսիկայի Միչոական նահանգի Պացկուարո և Մորելիա քաղաքների ժամանակակից արվեստի թանգարանները[4]։ Մասնակցել է նաև կերպարվեստի Taller de Expresión Artistica դպրոցի հիմնադրմանը, որտեղ այնուհետև դասավանդել է, սովորողներին օգնել խորամուխ լինելու գրավյուրի ստեղծման գաղտնիքների ու նրբությունների մեջ[4]։

Միաժամանակ՝ Լետիսիա Օչարանը արվեստագետների իրավունքների համար պայքարի ակտիվ մասնակից էր, հեղինակային իրավունքի պաշտպանության նպատակով բազմաթիվ միջոցառումների նախաձեռնող[7]։

Հավաքածուները խմբագրել

Լետիսիա Օչարանը՝ որպես ստեղծագործող արվեստագետ, համբավվել է հատկապես իր գեղանկարներով ու գրավյուրներով։ Նրա ստեղծագործությունները տեղ են գտել բազում թանգարանների ու պատկերասրահների հավաքածուներում, որոնցից են Սալվադոր Ալյենդեի անվան թանգարանը (Museo de la Solidaaridad Salvador Allende)[8], Fondo Tabasco Collection հիմնադրամի հավաքածուն[9][10]...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/156837
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Heller, Jules; Heller, Nancy G. (2013). North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. Routledge. էջ 414. ISBN 9781135638825. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. Alvarez, José Rogelio (1987). Encyclopedia de México. Mexico City: Secretaría de Educación Pública.
  6. Ysabel, Gracida (1998). «Leticia Ocharán: In Memoriam». Revista Fem. 22 (183): 42.
  7. «Deaths: Leticia Ocharan, Mexican Artist». The Washington Post. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Artistas: Leticia Ocharán, México». Museu de la Solidaridad Salvador Allende. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Tabasco Collection». México es Cultura la Cartelera Nacional. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. Rodriguez, Antonio. «Leticia Ocharan: Abstraccion y Sugerencia de lo Real». Instituto de Cultura de Tabasco. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Fontanelly Vázquez/Recuerdos en claroscuro, Leticia Ocharán, editado por el Gobierno del Estado de Tabasco. (consultado el 21 de febrero de 2017).
  • Aurora Reyes/La sangre dividida, Leticia Ocharán, editado por el Gobierno del estado de Chihuahua, Programa Cultural de las Fronteras, CNCA, México, 1990.
  • Bajo la mirada de la ceiba: Artistas plásticos de Tabasco, Miguel Ángel Ruiz Macdónel, 2006.
  • Leticia Ocharán, Eros y Tánatos: lo simple y lo complejo, Alberto Híjar, 1987,UNAM, Coordinación de Humanidades. México, p. 43.
  • Enciclopedia de México, Álvarez José Rogelio, 1987, Secretaría de Educación Pública, México.

Արտաքին հղումներ խմբագրել