Լեսթեր Յանգ (անգլ.՝ Lester Young, իրական անունը՝ Lester Willis Young, օգոստոսի 27, 1909(1909-08-27)[1][2][3][…], Woodville, Միսսիսիպի, ԱՄՆ - մարտի 15, 1959(1959-03-15)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տենոր-սաքսոֆոնիստ և կլառնետիստ, Սվինգի դարաշրջանի ամենանշանավոր երաժիշտներից մեկը։ Ճանաչում ստանալով Կաունտ Բեյսի բիգ բենդի կազմում, նա հիշատակվել  է որպես ազդեցիկ երաժիշտ, օգտագործելով մեղմ գրոհը, սառնասրիտ  նվագելու եղանակը  և խրթին ներդաշնակությունը։ Յանգի մեծահմուտ իմպրովիզացիան առանձնանում էր սահուն արտահայտությամբ, կանխատեսելով ավելի ուշ ջազային ոճերը, ինչպիսիք են օրինակ բիբոպը (бибоп) և հանդարտ ջազը (кул-джаз): Տրոմբոնահար Մայք Զվերին նրան անվանել է «Ջազի Մոցարտ»[6]։

Լեսթեր Յանգ
Lester Young (Gottlieb 09431).jpg
Ի ծնե անունանգլ.՝ Lester Willis Young
Ծնվել էօգոստոսի 27, 1909(1909-08-27)[1][2][3][…]
Woodville, Միսսիսիպի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մահացել էմարտի 15, 1959(1959-03-15)[1][2][3][…] (49 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերջազ[4][5]
ՄասնագիտությունԿլարնետիստ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն, կլառնետ և tenor saxophone?
ԼեյբլVerve Records, Commodore?, Savoy Records? և Original Jazz Classics?
ՊարգևներԳրեմմի մրցանակի փառքի սրահ
Lester Young Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Լեսթեր Յանգը մեծացել է երաժշտական ընտանիքում։ Հայրը՝ Ուիլիս Հենդի Յանգը, եղել է ուսուցիչ։ Եղբայրը՝ Լի Յանգը, թմբկահար էր, և էլի ապագա ջազի լեգենդի մի շարք ազգականներ պրոֆեսիոնալ կերպով զբաղվել են երաժշտությամբ։ Երբ Լեսթերը երեխա էր, նրա ընտանիքը տեղափոխվել է  Նոր Օռլեան, հետագայում՝ Մինեապոլիս։ Հայրը նրան սովորեցնում էր (իհարկե սակսաֆոնից բացի) փողային գործիքի, ջութակի և հարվածային գործիքների վրա նվագել։ Լեսթերը նվագել է ընտանեկան նվագախմբում, սակայն այնտեղից դուրս է եկել 1927 թվականին՝ հրաժարվելով հյուրախաղերի գնալ Հարավային Նահանգներ, որտեղ գործում էին Ջիմ Քրոուի օրենքները։

Կաունտ Բեյս նվագախմբի հետԽմբագրել

1933 թվականին Յանգը բնակվում է Կանզաս Սիթիում։ Տարբեր խմբերում կարճաժամկետ մասնակցություններից հետո, նա մտավ Կաունտ Բեյսի հանդարտ ոճով նվագող նվագախմբի կազմի մեջ՝ կտրուկ հակադրվելով այդ տարիներին առաջատար տենոր-սաքսաֆոնահար Կոլումեն Խոքինսի ագրեսիվ սովորույթներին։ Յանգը լքեց Բեյսիին և Ֆլեթչեր Հենդերսոնի նվագախմբում  փոխարինեց Խոկինսին, բայց և այդտեղից հեռացավ, որպեսզի խուսափի Խոկինսի ոճով նվագելու  անհրաժեշտությունից։ Շուտով նա մտավ Էնդի Կիրկի բիգ բենդի (անգլ․ մեծ նվագախումբ) կազմ, բայց կես տարի անց նա վերադարձավ Կաունտ Բեյսի մոտ։1938 թվականին Յանգը մասնակցել  է Commodore Records (հայ․ Կանզաս Սիթիի նստաշրջաններ)-ի համար ձայնագրությանը,որտեղ բացի նրանից, նշանավորվել են  Բաք Քլեյտոնը, Դիքի Ուելսը, Կաունտ Բեյսը, Ֆրեդի Գրինը, Ռոդնի Ռիչարդսոնը և Ջո Ջոնսը։ Այս ձայնագրությունում Յանգը նվագել է ինչպես տենոր-սաքսաֆոնի վրա, այնպես էլ Կլառնետի վրա։ Նա եղել է և՛, Կլառնետի վարպետ, և՛ ունեցել է այդ գործիքի վրա նվագելու իր սեփական ոճը։ Որպես կլառնետիստ Յանգին կարելի է լսել 1938-39 թվականների այլ ձայնագրություններով՝ Կաունտ Բեյսի, Բիլլի Հոլիդեյի և երգեհոնահար Գլեն Հարդմանի հետ միասին։ 1939 թվականին նրա կլառնետը գողացվել էր և երաժիշտը խուսափում էր երաժշտական գործիքից ընդհուպ մինչև 1957 թվականը երբ Նորման Գրանդը հանձնեց նրան կլառնետը և հորդորեց նվագել։

Հեռանալով ԲեյսիիցԽմբագրել

Յանգը հեռացավ Բեյսիի նվագախմբից 1940 թվականի վերջին։ Լուրեր էին պտտվում ուրբաթ օրվա դեկտեմբերի 13-ի իր հանդես գալու սնոտիապաշտ մերժման մասին, ինչը արագացրեց իր հեռացումը։ Ամեն դեպքում, այդ խոսակցությունները հաստատված չէին։ Սակայն հետագայում Յանգը գլխավորեց մի շարք ոչ մեծ խմբեր, որոնց կազմում հաճախ մասնակցում էր իր եղբայրը։ Մի քանի տարվա ընթացքում երաժիշտը իրականցանել է բավականին հատկանշական ձայնագրություններ։ Մասնավորապես, նա նվագակցել է Բիլլի Հոլիդեյին 1940 և 1941 թվականներին, ինչպես նաև առաջին անգամ սկսել է համագործակացել է Նաթ Քինգ Քոլի հետ 1942 թվականին հուլիսին։ Պետք է նկատել,որ նրա ստուդիայի ձայնագրությունները սկսած 1942-1943 թվականների բավականին նոսր են։ Դա հիմնականում կապված է եղել Ամերիկյան երաժիշտների ֆեդերացիայի գործադուլով, որն իր հերթին հրահրել է պատերազմ։ 1943 թվականի դեկտեմբերին Կաունտ Բեյսի հովանու ներքո Լեսթերը վերադարձավ։ 10 ամիս անց իրենց համատեղ գործունեությունների նոր ժամանակաշրջանը դադարեցվել է Յանգի ԱՄՆ բանակ զորակոչվելու հետևանքով։ Այս և հաջորդ շրջանի ձայնագրությունները ցույց են տալիս, որ Յանգը սկսել է ավելի ակտիվորեն օգտագործել պլաստիկի լեզուն, որը ձայնին տալիս էր ավելի «ծանր» երանգ (չնայած՝ համեմատելով մյուս կատարողների յուրաձևության հետ, նա առաջվա պես մնում էր  բավականին մեղմ)։ Իհարկե, երաժիշտը երբեք չի հրաժարվել Փայտե լեզվից (տեղկ․Փայտե փողային երաժշտական գործիքներ), բայց և պլաստիկի համարժեքին նա էապես ուշադրություն էր հատկացնում 1943 թվականից մինչև իր կյանքի վերջը։ Հնչեղության փոփոխության մյուս պատճառը եղել է սաքսաֆոնի փողածայրը փոխել մետղայաից՝ «Otto Link»-ից եբենոսյան (սև փայտ) «Brilhart»-ի։ 1944 թվականի օգոստոսին Լեսթերը թմբկահար Ջո Ջոնսոնի, փողահար Հարի «Սվիտ» Էդիսոնի և տենոր-սաքսաֆոնիսստ Ջեկետ Իլինոյսի հետ միասին հայտնվել է ռեժիսոր Գջոն Միլի «Jammin' The Blues (Բլյուզ նվագել)» կարճամետրաժ ֆիլմում։

Բանակ զորակոչվելըԽմբագրել

1944 թվականի սեպտեմբերին Լեսթեր Յանգը և Ջո Ջոնսը Կաունտ Բեյսի նվագախբի հետ գտնվում էին Լոս Անջելեսում, երբ զորակոչվեցին ԱՄՆ-ի բանակ։ Ի տարբերություն շատ սպիտակամորթ երաժիշտների, ովքեր բանակի նվագախումբ էին մտել, այդ թվում Գլեն Միլլերի և Արտի Շոուի գլխավորած խմբերը, Յանգը նշանակվեց կանոնավոր բանակի կազմում,որտեղ նրան թույլ չտրվեց սաքսաֆոն նվագել։ Լեսթերը գտնվում էր Մաքքլենդում, Ալաբամում, երբ հայտնաբերվեց նրա կախվածությունը մարիխուանայի և ալկոհոլի նկատմամբ։ Բացի այդ, բանակի պաշտոնյաները իմացան, որ նա ամուսնացած է եղել սպիտակամորթ կնոջ հետ, որը վատթարացրեց իրավիճակը ռասիստական նախապաշարմունքների պատճառով։ Շուտով նա դատապարտվեց ռազմական դատարանի կողմից։ Յանգը չկարողացավ վիճարկել մեղադրանքները և դատապարտվեց։ 1 տարի նա անց է կացրել բանտարկյալների բարաքում (փայտե տուն) և ազատ է արձակվել 1945 թվականին։ Այդ ժամանակաշրջանի մասին տպավորությունները արտացոլվել են «D.B. Blues» (D.B. — detention barracks) կալանքի զորանոցները երաժշտական երկում։ Որոշ ջազային պատմաբաններ վստահեցնում են,որ Յանգի կատարողական ուժը ընկել է բանակում ստացած հոգեկան տրավմայի պատճառով։ Սակայն այլ քննադատներ (ինչպես օրինակ, Սկոթ Յանաու) հերքել են այս հայտարարությունը։ Ձայնագրությունները ցույց են տալիս, որ նրա ոճը սկսեց փոխվել մինչ այս իրադարձությունները։ Գոյություն ունի կարծիք, ըստ որի Յանգի ստեղծագործության հետպատերազմյան շրջանը նշանավորվել է հատուկ հուզականությամբ։ Իսկապես, հենց այդ ժամանակ Յանգը գրել է շատ հիանալի բալլադներ։

Հետպատերազմյան գրառումներԽմբագրել

 
Նյու Յորք, 1946 թվական

Անկախ նրանից, թե ինչպես է փոխվել Յանգի ոճը, իր հետպատերազմյան հռչակը դարձել է բեղուն  և շահութաբեր։ 1946 թվականին Լեսթերը միացավ Նոռման Գրանցի «Jazz at the Philharmonic (JATP)» խմբին։ Հաջորդ 12 տարիներին նա պարբերաբար հյուրախաղերով հանդես էր գալիս նրանց հետ և մասնակցությունն է ունեցել Verve Records-ում հրապարակված զգալի թվով ձայնագրություններում։ Բացի այդ, Նետ Քուլի հետ լույս տեսան եռյակ ձայնագրությունները։ Ինչպես նաև Լեսթերը ներկա է գտնվել Alladin Records-ի և Savoy Records-ի ձայնագրություններին, որտեղ Քաունթ Բեյսը մասնակցություն է ունեցել որպես դաշնակահար։ 40-ականների երկրորդ կեսին` 50-ականների սկզբին շատերի կողմից քննարկվում էր Յանգի նվագելու ոճը, սակայն մի բան հստակ է;այդ շրջանում նա տվել է մի քանի հիանալի համերգներ։ Անկասկած դրանց մեջ են ընդգրկվում 1946, 1949, 1950 թվականների JATP խմբի ելույթները։ Լեսթերի մենահամերգը «Lester Leaps In (Լեսթերը ցատկում է)» երգում, որը կատարվել է 1949 թվականին՝ Քարնեգի հոլում JATP-ի համերգին, մնում է ջազի պատմության լավագույն մեներգերից մեկը։ Այդ նույն օրը JATP-ի հետ բեմը կիսում էին Չարլի Պառքերի և Ռոյ Էլդրիջի հետ։

Պայքար և վերածնունդԽմբագրել

Սկսած 1951 թվականից Յանգի կատարողական մակարդակը արագ կերպով անկում ապրեց, ինչը պայմանավորված էր ալկոհոլի չարաշահման աճով։ Նրա նվագը գնալով ավելի էր  հիմնվում մի շարք ոչ մեծ կլիշեների վրա, կորցնելով հնարամտությունն ու ինքնատիպությունը, չնայած երաժիշտի հայտարարություններին, ով չէր ցանկանում պատճենող մատիտ լինել» («repeater pencil»( կրկնող մատիտ) - Յանգը այս արտահայտությամբ նկարագրեց այլ մարդկանց անցյալի գաղափարների կրկնության սկզբունքը)։ Համեմատելով 1952 թվականի ստուդիայի գրառումները օրինակ Օսկար Փիթերսոնի հետ սեսիան և 1952-1953 թվականների երևույթները ցույց են տալիս գործիքի կատարումների վատթարացնող հնարավորությունները և ժամանակի զգացողության կորուստը, հնարավոր է միաժամանակ ֆիզիկական և հոգևոր գործոնների պատճառով։ 1955 թվականի դեկտեմբերին Յանգի նվագը և առողջությունը հասան իրենց անկման կետին, երբ նյարդային խանգարումից հետո հոսպիտալացվեց։

Բուժումից հետո Յանգը վերականգնեց ուժերը, որը երևում է 1956 թվականի հունվար ամսին դաշնակահար Թեդի Ուիլսոնի հետ ձայնագրման ժամանակ 30-ական թվականներին համագործակցելով Բիլլի Հոլիդեյի հետ։ Եվս մեկ հաջողություն էր «Jazz Giants '56-(Ջազի հսակներ)»-ը Ռոյ Էլդրիջի, տրոմբոնահար Վիկ Դիկենսոնի և այլ Սվիգի դարաշրջանի երաժիշտների հետ միասին։ Բացի այդ, Լեսթեր Յանգը Մայլս Դևիսի և Modern Jazz Quartet (Ժամանակակից ջազային քառյակ) հետ  իրականացրեց շրջագայություն Եվրոպայում, ինչից հետո ելույթ ունեցավ Վաշիգտոնում՝ Olivia’s Patio Lounge-ում։

40-ականների և 50-ականների ընթացքում պարբերաբար հայտնվել է Կաունտ Բեյսիի նվագախմբի կազմում։ Ամենանշանակալից համատեղ համերգներից մեկը տեղի է ունեցել ջազի փառատոնին Նոր նավահագստում Յանգի բազմաթիվ հին ծանոթների՝ Ջո Ջոնսի, Ռոյ Էլդրիջի, Իլինոյս Ջեկեթի և Ջիմի Ռաշինգոմի հետ միասին։ Լեսթերի նվագը եղել է ամենաբարձր մակարդակի վրա, քան սովորաբար այն տարիներին, նույնիսկ մեկ անգամ 30-ական թվականներին նա վերարտադրեց իր մեղմ ոճը։ Կատարվող ստեղծագործությունների թվում էր «Polkadots and Moonbeams (Պոլկադոցները և լուսնի ճառագայթներ)»-ը, այդ պահին Յանգի սիրելի գործը։

Վերջին տարիներԽմբագրել

81957 թվականի դեկտեմբերին Լեսթեր Յանգը, Բիլլի Հոլիդեյը, Կոուլմեն Հոքինսը, Բեն Ուբստեր, Ռոյ Ելդրիջը և Ջերիմի Մալիգանը հայտնվեցին CBS-ի The Sound of Jazz շոուին, երգելով Հոլիդեյի՝ «Lady Sings The Blues (Օրիորդն երգում է բլյուզը)» և «Fine and Mellow (Հիասքանչ և քաղցր)», երգերը։ Այն Յանգի և Հոլիդեյի միավոումն էր, ում հռչակը նույնպես հասնում էր իր վերջնակետին։ Նրանց շփումը ընդհատվեց տարիների ընթացքում։ Յանգի մեներգը փայլուն էր, բայց նա ծանր հիվանդի տեսք ուներ։ Նա միակն էր, ով նստել էր ելույթի ժամանակ՝ ոտքի կանգնելով միայն սոլո կատարելու համար։ Վնասակար սովորությունները վերջնականապես քայքայեցին նրա օրգանիզմը։ Յանգը քիչ էր սնվում, ավելի շատ էր օգտագործում ալկոհոլ, տառապում էր լյարդի հիվանդությունից և թերսնուցումից։ Վերջին 2 տարիներին երաժշտի ֆիզիկական վիճակը այնքան էր վատթարացել,որ այդ ժամանակի ձայնագրություններում նկատվում էին անվստահ կերպով վերցված նոտաները, կրճատված արտահայտությունները և հազվագյուտ դեպքերում `ձայնարտադրության ընդհանուր դժվարությունները։ Լեսթեր Յանգը վերջին անգամ մասնակցություն ունեցավ Փարիզում 1959 թվականի մարտ ամսի ձայնագրություններին և համերգներին, վերջում կրճատված եվրոպական շրջագայությունը թմբկահար Քենի Կլառկի հետ։ Շրջագայությունների ընթացքում Յանգը ոչինչ չէր ուտում և մինչև վերջ խմում էր։ 1959 թվականի մարտի 15-ի  վաղ առավոտյան Նյու Յորք ժամանելուց մի քանի ժամ անց Լեսթեր Յանգը մահացավ 49 տարեկան հասակում։ Հանրահայտ երաժիշտը հուղարկավորվել է Բրուքլինում, Մշտադալար գերեզմանատանը։ Ըստ հայտնի ջազի քննադատ Լեոնարդ Ֆիզերի խոսքերի, ով հուղարկավորության է գնացել Բիլլի Հոլիդեյի հետ տաքսիով, ճանապարհին երգչուհին ասել է «Հաջորդը ես եմ գնալու»։ 44-ամյա Հոլիդեյը մահացավ մի քանի ամիս անց։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • The Complete Lester Young Studio Sessions on Verve - 8 ձայնասկավառակների հավաքածու (ներառում է 2 երիտասարդ հարցազրույցներ, միակ գոյություն ունեցողները)
  • Count Basie The Complete Decca Recordings (1937-39)
  • The Kansas City Sessions (1938 and 1944) (Commodore Records)
  • The Complete Aladdin Recordings (1942-7) 1942 ձայնագրությունը Քոուլի «Քինգ» նետի հետ և հետպատերազմյան գրառումները
  • The Lester Young Trio (1946) - կրկին Քոուլի, ինչպես նաև Բադդի Ռիչի (Verve Records) հետ
  • The Complete Savoy Recordings (1944-50)
  • One Night Stand - The Town Hall Concert 1947 - կենդանի ձայնագրություն
  • Lester Young with the Oscar Peterson Trio (1952) (Verve Records)
  • Pres and Teddy (1956) (Verve Records)
  • The Jazz Giants '56 (1956)
  • Lester Young in Washington, D.C., 1956 (5 մասեր), Bill Potts Trio-ի հետ միասին
  • Count Basie - At Newport (1957)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://news.allaboutjazz.com/jazz-musician-of-the-day-lester-young__31658.php
  5. http://www.infoplease.com/biography/var/lesteryoung.html
  6. «Энциклопедический справочник «Джаз. XX век»»  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել