Լեռնիկ Ղալայան

Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Լեռնիկ Լավրենտի Ղալայան (ծնվել է օգոստոսի 21-ին, 1972 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի անդամ, քաղաքական գործիչ։

Լեռնիկ Լավրենտի Ղալայան
Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ անկուսակցական, խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 21-ին, 1972(48 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն  Արցախ
Զավակներ 3
 
Կայք՝ nankr.am
 
Պարգևներ

«Սպարապետ Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականին օգոստոսի 21-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

Ծառայություն խմբագրել

  • 1990 թվականին զինվորագրվել է Արցախի ինքնապաշտպանական պայքարի՝ մտնելով Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատ։
  • 1994-1998 թվականներին շարունակել է ծառայությունը նույն զորամասում, որպես իրավաբան մասնակցել բանակաշինությանը, պաշտպանության բանակի

կայացմանը։

1998 թվականին զորացրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ից։

Կարիերա խմբագրել

  • 2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 3-րդ գումարման ԱԺ պատգամավո ր։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգայի Ժաղովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
  • 1998 թվականից ՝ Հայաստանի Հանրապետության ԵԿՄ վարչության անդամ։
  • 2007 թվականին նշանակվել է Կառավարության առընթեր սպորտի կոմիտեի նախագահ։
  • 2008 թվականից՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
  • 2016 թվականին ընտրվել է Արցախի Կարատե Դո Ֆեդերացիայի նախագահ։ Տիրապետում է արևելյան մարտարվեստներին, ունի շոտոկան Կարատե-դո մարտարվեստի սև գոտի 4-րդ դան։
  • 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 28 հրամանագիր 08.05.1998թ.), ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.), ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2003թ.), ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով (2007թ.), ԼՂՀ ՄՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով (2007թ.), ՀՀ ՊՆ «Զինված ուժեր 20 տարի» մեդալով (2012թ.), ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով (2012թ.), ՀՀ ԵԿՄ «ԵԿՄ 25 տարի» մեդալով (2015թ.), ՀՀ ՊՆ Արիության մեդալով (2016թ.), ՀՀ անվանական զենքով (2016թ.):

1․ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր

2․ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

3. https://ekm.am/

4 Լեռնիկ Ղալայանը նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի նորաստեղծ պետական կոմիտեի նախագահ

5.https://www.facebook.com/people/Traditional-Karate-do-Artsakh/100016818107764

Արտաքին հղումներ խմբագրել