Լեռնային խաղտտնիկ

թռչունների տեսակներ
Լեռնային խաղտտնիկ
Լեռնային խաղտտնիկ (արու)
Լեռնային խաղտտնիկ (արու)
Լեռնային խաղտտնիկ (էգ)
Լեռնային խաղտտնիկ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Eupasseres
Ընտանիք Խաղտուտներ (Motacillidae)
Ցեղ Խաղտտնիկներ (Motacilla)
Տեսակ Լեռնային խաղտտնիկ (M. cinerea)
Միջազգային անվանում
Motacilla cinerea
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լեռնային խաղտտնիկ, խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։

Motacilla cinerea cinerea

Նկարագրությունը

խմբագրել

Լեռնային խաղտտնիկի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչը և թևերը գորշասև են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը և որովայնը՝ սպիտակավուն, որովայնը և պոչը ծածկող փետուրները՝ դեղնավուն։ Պոչը մարմնից երկար է։ Գարնանը արուի կոկորդը սև է, հոնքանման շերտը՝ սպիտակ։ Էգը նման է արուին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով, կտուցը սև է, ոտքերը՝ մոխրագույն։
Քաշը՝ 14-21 գ է, թևի երկարությունը՝ 77-88 մմ։ Աչքի է ընկնում սլացիկ կեցվածքով և պոչի անհանգիստ ու անդադար շարժումներով։

Կենսակերպը

խմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Չվում է առանձնյակներով կամ փոքր խմբերով։ Տարածված է լեռնային վայրերում, նախապատվությունը տալիս է գետերի ափերին։

Բազմացումը

խմբագրել

Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը տեղադրում է քարերի ճեղքերում, ծառերի արմատների միջև եղած խորշերում, գետնին, շենքերի տանիքներում և այլուր։
Դնում է 4-5 շիկաերկնագույն, գորշ պտերով ձվեր։ Սնվում է ջրային և խոնավ վայրերի անողնաշարավոր կենդանիներով։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 29.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային խաղտտնիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային խաղտտնիկ» հոդվածին։