Լեպանտոյի ճակատամարտը (նկար)
Լեպանտոյի ճակատամարտը (իսպ.՝ Allegoria della battaglia di Lepanto) XVI դարի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի նկարը, նկարված ենթադրաբար 1572 թվականին։ Նկարը այլաբանորեն նկարագրում է Լեպանտոյի ծովամարտը (1571), որում Սրբազան լիգայի նավատորմը հաղթում է Օսմանյան կայսրությանը։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաոլո Վերոնեզե |
տարի | 1571 |
բարձրություն | 169 սանտիմետր |
լայնություն | 137 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարի ստեղծման պատմություն
խմբագրելXVI դարի ամենախոշոր ծովամարտը՝ Լեպանտոյի ծովամարտը, տեղի է ունեցել 1571 թվականի հոկտեմբերի 7-ին և ավարտվել է Սրբազան լիգայի ռազմածովային բազայի` Օսմանայն կայսրության դեմ տարած փայլուն հաղթանակով, որին մասնակցում էին Վատիկանը, Իսպանիան, Պապական կառավարությունը և այլ եվրոպական երկրներ։ Պարտությունը երկար ժամանակով հետ է մղել թուրքերի պահանջները համաշխարհային տիրապետության համար և ցրել նրանց անպարտելիության առասպելը։
Այնուամենայնիվ, քրիստոնեական Եվրոպայի համար սա առաջին հերթին հաղթանակ էր մուսուլմանական Արևելքի դեմ, խաչի հաղթանակը կիսալուսնի դեմ։ Վատիկանի համար, որը երկար դարեր դժվարություններ է կրել միջերկրածովյան մուսուլմանների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով, այս մարտը մեծ նշանակություն ուներ։ Պատահական չէ, որ այդ ժամանակվա վենետիկյան գեղանկարչության բազմաթիվ կտավների վրա առկա է այդ թեմայի ազդեցությունը։ Նկարիչները հաղթանակը պատկերել են առանձին պատմական կտավների վրա, այն ներկայացված է եղել այլաբանորեն, շատ հաճախ ծառայել է որպես դիմանկարի ֆոն, իսկ հաճախ հայտնվել է կտավներում անուղղակիորեն։
Վերոնեզեն նկարը նկարել է Մուրանո կղզու Սան Պիետրո Մարտիրե տաճարի համար։ Նկարիչը մեծ ուշադրությամբ է մոտեցել նկարի նավատորմի հատվածին։ Առաջին պլանում նա թողել է մի քիչ ջրային տարածություն, ստորին գոտու հորիզոնը լցնելով նավերի պատկերներով, որոնք երևում են «թռչնի թռիչքի բարձրությունից»։
Քրիստոնեական ուժերի հաղթանակը կոմպոզիցիայում արտահայտչորեն կանխորոշված է ոչ միայն երկնային պաշտպանության ամենահզոր՝ վերին ատյանով, որը Մադոննայի և սրբերի հետ տարված է «խոշոր պլանի» բեմ, այլ նաև կայմի ցանկապատում` գերազանցության դրոշի և մարտական նշանի հետ կիսալուսնի պաստառներով։ Չնայած փոքր չափսերին, աշխատանքը թողնում է մոնումենտալ ստեղծագործության տպավորություն և համարվում է առասպելական մարտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։
Նկարի ճակատագիր
խմբագրել1812 թվականին նկարը հայտնվել է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում։ Նկարը վերջին անգամ վերականգնվել է 1983 թվականին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sala X». Галерея Академии (Венеция). 2016 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.(իտալ.)