Մուրանո
Մուրանո (իտալերեն՝ Murano, լատ.՝ Amurianum բառից), Վենետիկի ծովածոցի ամենամեծ կղզիներից մեկը։ Հռչակված է այստեղ արտադրվող ապակով՝ վենետիկյան մուրանոյի ապակով։
![]() | |
Տեսակ | բնակելի տարածք և կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Մասն է | Metropolitan City of Venice? |
Մակերես | 1,171625 կմ² |
Բնակչություն | 4683 մարդ |
![]() | |
![]() | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Մուրանո կղզին գտնվում է Վենետիկի ծովածոցում։ Այն Վենետիկ քաղաքից գտնվում է հյուսիս-արևելք ուղղության վրա։ Բաղկացած է թվով 7 փոքրիկ կղզիներից, որոնք միմյանցից բաժանվում են ջրանցքներով[1]։ Ընդհանուր տարածքը կազմում է 1,17 կմ2:
ՊատմությունԽմբագրել
Առաջին բնակավայրերը կղզում ի հայտ են եկել մեր թվարկության V-VII դարերում[2]։ Մուրանոյի ծաղկումը տեղի ունեցավ 1291 թվականին, երբ որոշում ընդունվեց այնտեղ տեղափոխել վենետիկյան ապակեգործական արհեստանոցները, քանի որ ապակու արտադրությունը հույժ վտանգավոր էր քաղաքի փայտյա շինությունների համար[2][3]։ Այդ պահից սկսած ապակեգործությունը դարձավ կղզու անբաժան մասը և պատմությունը։
XVIII դարում Մուրանոն, որին հաճախ անվանում են «Վենետիկի մանրակերտ», դարձավ վենետիկյան պատրիկների ամենասիրած հանգստավայրը[1]։
Ներկա դրությամբ կղզին գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկներին։
Վարչական կարգավիճակԽմբագրել
Մուրանոն Վենետիկի ինքնակառավարվող կոմունաներից մեկն է համարվում[4]։
ԲնակչությունԽմբագրել
Կղզու բնակչությունը ժողովրդագրական պիկին հասել է XVI դարում, երբ այն հասավ 30 000 մարդու[2]։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմում է 4616 մարդ։
Մուրանոյի ապակու թանգարանԽմբագրել
Մուրանոյի ապակու թանգարան (իտալերեն, Museo del vetro), թանգարան ապակու արտադրության պատմության մասին, ինչպես նաև արտադրությունը մուրանյան ապակու, որը գտնվում է Մուրանո կղզում, Վենետիկի հյուսիսում։
Թանգարանը գտնվում է Պալացցո Հուստինիանոսի պալատում, որը երկար ժամանակ եղել է Տորսելլա եպիսկոպոսի նստավայրը։ Սկզբնապես պալատը կառուցվել է գոթական ոճով ինչպես Պատրիցիայն պալատը։ 1659 թվականին շենքը դարձավ Մարկո Հուստինիանոս եպիսկոպոսի նստավայրը, ով հետագայում գնել է պալատ և նվիրել Տորչելլոյի թեմին։
Տեսարժան վայրերԽմբագրել
Կղզու հիմնական տեսարժան վայրերն են.
ՊատկերասրահԽմբագրել
Տե՛ս նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Всеволожская С.Н. Венеция. — Ленинград: Искусство, 1970. — 222 с.
- Качалов Н.Н. Стекло. — Москва: Издательство Академии наук СССР, 1959. — С. 98—128. — 465 с.
- Красильникова Е.Н. Венеция. — Москва: Вече, 2003. — С. 164-171. — 208 с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Treccani
- ↑ 2,0 2,1 2,2 Britannica
- ↑ Красильникова, 2003, էջ 165
- ↑ «Città di Venezia. Suddivisioni amministrative»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2016-11-04
Արտաքին հղումներԽմբագրել
- «Статья в Итальянской энциклопедии» (իտալերեն)։ Վերցված է 2016-01-12
- «Сайт музея муранского стекла» (անգլերեն)։ Վերցված է 2016-01-12
- «Murano, l'isola del vetro» (իտալերեն)։ Վերցված է 2016-01-12
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մուրանո կատեգորիայում։ |