Լեոն Բառնետ

ֆուտբոլիստ

Լեոն Փիթեր Բառնետ (անգլ.՝ Leon Peter Barnett, նոյեմբերի 30, 1985(1985-11-30)[1][2][3], Լութոն, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Նորթհեմփթոն Թաուն» ակումբի պաշտպան։

Football pictogram.svg
Լեոն Բառնետ
LeonBarnett.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1985(1985-11-30)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Լութոն, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Բուշմիդ Ուոնդերերս
2002—2005 Անգլիա Լութոն Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2007 Անգլիա Լութոն Թաուն 59 (3)
2004—2005  Անգլիա Էյլսբերի Յունայթեդ 5 (0)
2007—2011 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 45 (3)
2009—2010  Անգլիա Քովենթրի Սիթի 20 (0)
2010—2011  Անգլիա Նորվիչ Սիթի 20 (1)
2011—2013 Անգլիա Նորվիչ Սիթի 30 (1)
2013  Անգլիա Կարդիֆ Սիթի 8 (0)
2013—2016 Անգլիա Ուիգան Ատլետիկ 81 (5)
2016—2017 Անգլիա Բերի 24 (1)
2017-2018 Անգլիա Նորթհեմփթոն Թաուն 19 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2.10.2018:

ԿարիերաԽմբագրել

Բառնետը ֆուտբոլային կարիերան սկսել է «Լութոնի» երիտասարդական թիմում 2002 թվականին։ 2002/03 մրցաշրջանում նշել է նորամուտը հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության՝ «Ուոքինգի» դեմ խաղում։ 2004 թվականի սեպտեմբերին Լեոնը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[4]։ Նոյեմբերին Բառնետը մեկ ամիս վարձավճարով հանդես է եկել Հարավային ֆուտբոլային լիգայի «Էյլսբերի Յունայթեդ» ակումբում[5]։

2005/06 մրցաշրջանում Բառնետը նշել է նորամուտը Ֆուտբոլային լիգայի խաղերում՝ փոխարինման դուրս գալով «Հալլ Սիթիի» հետ հանդիպման 90-րդ րոպեին։ Մրցաշրջանի ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել անկանոն և միայն մեկ մրցաշրջանում նա «Լութոնի» կազմում մասնակցել է 22 խաղի։ «Լեսթերի» հետ 2006/07 մրցաշրջանի մեկնարկային խաղում Լեոնը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։ «Լութոնը» առաջնության արդյունքներով անցել է ավելի ցածր դիվիզիոն, սակայն Բառնետը, որը ակումբի կազմում անցկացրել էր 43 հանդիպում, երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Տարվա ֆուտբոլիստ թիմի կազմում[6]։

2007 թվականի հուլիսի 26-ին Բառնետը տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», տրանսֆերի գումարը կազմել է 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ պայմանագիրը կնքվել է չորս տարով[7]։ Նոր թիմում Լեոնը նորամուտը նշել է 2007/08 մրցաշրջանի առաջին տուրում։ Դեկտեմբերին՝ «Լեսթերի» հետ խաղից հետո, որում նրա թիմը հաղթել էր 2:1 հաշվով, Բառնետն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում։ Մրցաշրջանի արդյունքներով «Վեստ Բրոմվիչը» հաղթեց առաջնությունում և դուրս եկել Պրեմիեր լիգա։ Դրանից հետո, ըստ պայմանագրի պայմանների, «Լութոնն» ստացել է լրացուցիչ 250 հազար ֆունտի չափով վճարում[8]։

2008/09 մրցաշրջանի առաջին տուրում Բառնետը նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում։ Սեպտեմբերին «Աստոն Վիլլայի» հետ խաղում նրա երկու սխալները հանգեցրել են «Վեստ Բրոմվիչի» պարտությանը 1:2 հաշվով։ Դրանից հետո Լեոնը դուրս է մնացել հիմնական կազմից և բաց թողել հաջորդ ութ խաղերը։ Նույն մրցաշրջանում նա ծնկի վնասվածք է ստացել և բաց է թողել առաջնության վերջնամասը[9]։ 2009/10 մրցաշրջանում Բառնետն այլևս չի ընդգրկվել հիմնական կազմում և նոյեմբերին ակումբը նրան վարձավճարով ուղարկել է «Քովենթրի Սիթի», որի կազմում նա հանդես է եկել մինչև առաջնության ավարտը[10]։

2010 թվականի օգոստոսի 26-ին Լեոնը կրկին վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի», որը վնասվածքների պատճառով կորցրել է Մայքլ Նելսոնին և Զաք Ուիթբրեդին[11]։ Դեկտեմբերի 10-ին ակումբները համաձայնության են եկել և 2011 թվականի հունվարի 1-ից Բառնետը դարձել է «Նորվիչի» խաղացող։ Մրցաշրջանի արդյունքներով «Նորվիչը» Չեմպիոնշիպում գրավել է երկրորդ տեղը և դուրս եկել Պրեմիեր լիգա։ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին Լեոնը խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում՝ գրավելով «Սանդերլենդի» դարպասը։

2013 թվականի մարտի 14-ին Բառնետը վարձավճարով մեկ ամսով տեղափոխվել է «Կարդիֆ Սիթի»[12]։ Ապրիլին ակումբները պայմանավորվել են երկարաձգել վարձավճարով հանդես գալու ժամկետը մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն շուտով «Նորվիչը» հետ է կանչել ֆուտբոլիստին Մայքլ Թերների . Սթիվեն Ուիթաքերի վնասվածքների պատճառով[13]։

2013 թվականի օգոստոսի 1-ին Բառնետը տեղափոխվել է «Ուիգան»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[14]։ Նոր ակումբում Բառնետն առաջին իսկ խաղում գրավել է «Բարնսլիի» դարպասը։ Հոկտեմբերի 8-ին Լեոնը նշել է նորամուտը նշեց Եվրոպայի լիգայում՝ խաղալով «Մարիբորի» դեմ։ Նոյեմբերի 28-ին նա խփել է եվրագավաթներում իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով «Զյուլտե-Վարեգեմի» հետ խաղում։ 2013/14 մրցաշրջանում Բառնետն ակումբի կազմում մասնակցել է տարբեր մրցաշարերի 53 հանդիպումներում։ Հաջորդ մրցաշրջանում նա ավելի քիչ է խաղացել՝ խաղադաշտ դուրս գալով 21 խաղում։ 2014/15 թթ. առաջնության արդյունքներով «Ուիգանը» դուրս է մնացել հետագա պայքարից։ Լիգա մեկում նրա թիմն անցկացրել է ընդամենը մեկ տարի՝ հաղթելով 2015/16 առաջնությունում։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը հայտարարել Է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Բառնետի հետ[15]։

2016 թվականի հուլիսի 19-ին Լեոնը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բերիի» հետ[16]։ Սեպտեմբերին նա վնասվածք է ստացել, որի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին կեսի մեծ մասը։ Նա խաղադաշտ է վերադարձել 2017 թվականի փետրվարին և մինչև տարվա վերջ եղել է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ 2016/17 մրցաշրջանում Բառնետը մասնակցել է 26 հանդիպման։

2017 թվականի մայիսի 31-ին Բառնետը երկու տարվա պայմանագիր է կնքել «Նորթհեմփթոն Թաունի» հետ[17]։

Անձնական կյանքԽմբագրել

Լեոն Բառնետը 2015 թվականին ամուսնացել է Քայլի Բոլդրիի հետ։ Զույգն ունի երեք երեխա[18][19]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Leon Barnett»։ 11v11.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-24-ին։ Վերցված է 2018-05-29 
  5. «Ducks Add Defender to Squad»։ aylesburyunitedfc.co.uk (անգլերեն)։ 2004-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2018-05-29 
  6. «Barnett and Bell are Luton award winners»։ lutontoday.co.uk (անգլերեն)։ 2007-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2018-05-29 
  7. «Barnett completes West Brom move»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2007-07-26։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-26-ին։ Վերցված է 2018-05-29 
  8. «Luton get extra from Barnett sale»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2008-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-27-ին։ Վերցված է 2018-05-29 
  9. «Barnett to rest troublesome knee»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2009-03-19։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 2018-05-29 
  10. «Coventry sign West Brom's Barnett»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2009-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 2018-05-29 
  11. «Norwich City sign West Brom's Leon Barnett on loan»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2010-08-26։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-11-ին։ Վերցված է 2018-05-29 
  12. «Cardiff City sign Norwich defender Leon Barnett»։ bbc.com (անգլերեն)։ 2013-03-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին։ Վերցված է 2018-05-29 
  13. «Cardiff City loan star Leon Barnett returns to Norwich City»։ walesonline.co.uk (անգլերեն)։ 2013-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2018-05-29 
  14. «Leon Barnett: Wigan Athletic sign Norwich City defender»։ bbc.com (անգլերեն)։ 2013-08-01։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին։ Վերցված է 2018-05-29 
  15. «Wigan Athletic: League One champions to release four players»։ bbc.com (անգլերեն)։ 2016-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-08-ին։ Վերցված է 2018-05-29 
  16. «Bury Bag Barnett»։ buryfc.co.uk (անգլերեն)։ 2016-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին։ Վերցված է 2018-05-29 
  17. «Leon Barnett: Northampton Town sign defender from Bury»։ bbc.com (անգլերեն)։ 2017-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-11-ին։ Վերցված է 2018-05-29 
  18. Dunn Matthew (17 February 2019)։ «Express Sport exclusive: Ex-Norwich ace Leon Barnett on retirement after major heart scare»։ Daily Express (London)։ Վերցված է 20 May 2019 
  19. «Kylie & Leon Barnett's big day»։ The Wedding Artist։ 1 June 2015։ Վերցված է 19 May 2019 

Արտաքին հղումներԽմբագրել